Майкл Роуч. Карма любви. Вопросы о личных отношениях

Մայքլ Ռոուչի էզոտերիկ գրքի գաղափարը հետևյալն է. այն, ինչը ցանկանում ենք կյանքում ստանալ նախ և առաջ պետք է տանք ուրիշ մարդու, ընդ որում՝ տանք այն մարդուն, ով դրա կարիքն ունի: Եվ միայն տալուց հետո ձևավորվում է համապատասխան կարման, այլ կերպ ասած՝ մենք տիեզերքում վաստակում ենք տվյալ բարիքն ունենալու իրավունքը; Ընդ որում՝ ստանում ենք տասնյակ անգամներ ավելի շատ, քան տալիս ենք: Գիրքը բաղկացած է 100 հարց և պատասխանից. հեղինակը պատասխանում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց ամենատարբեր հարցերին: Եվ հավանաբար, այս գրքում, դուք էլ կգտնեք ձեր հարցի պատասխանը (ես, օրինակ, գտա 🙂 ): Գիրքը շարադրված է պարզ լեզվով, հետաքրքիր է և … Читать далее Майкл Роуч. Карма любви. Вопросы о личных отношениях

Ваша оценка:

Խալեդ Հոսեյնի «Հազար հիասքանչ արև»

20-րդ դարի երկրորդ կես, Ավղանստան… Պատերազմ, մահ, դաժանագույն փորձություններ, հասարակություն, որում կնոջ իրավուքները ամեն կերպ ոտնահարված են, ամեն տեսակ բռնություն… և այս համատարած մթության մեջ լուսավոր և մեծ սեր: Ազգությամբ աղվան ժամանակակից գրող Խալեդ Հոսեյնի կողմից ներկայացված սիրո և տանջանքի այս պատմությունը անտարբեր չի թողնի ոչ մի ընթերցողի: Читать далее Խալեդ Հոսեյնի «Հազար հիասքանչ արև»

Ваша оценка:

Գիտնական և տաղանդավոր գրող Իրվին Յալոմի հանճարեղ գրքերը

Ամերիկացի հոգեբան և հոգեթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր Իրվին Յալոմի հեղինականած գրական ստեղծագործություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում իմ՝ գրքերի աշխարհում: Իրենիցից ներկայացնելով մեծ հետաքրքրությամբ ընթերցվող գեղարվեստական գրքեր, Յալոմի վեպերը հոգեբանության ոլորտում, թերևս, մասնագիտական գրականության արժեք ունեն: Իր գրքերից յուրաքանչյուրը ընթերցողին տրամադրում է գիտելիքներ և գործիքակազմ սեփական հոգեբանական խնդիրները լուծելու և կյանքի տարբեր իրավիճակները վերլուծելու ու հասկանալու համար: Իսկ բժշկության, հոգեբանության, փիլիսոփայության ոլորտի ներկայացուցիչների համար Յալոմի ստեղծագործությունները պարզապես պարտադիր գրականություն են: Ահա, Իրվին Յալոմի 3 գրքերը, որոնք ես ընթերցել եմ տարբեր ժամանակահատվածներում ու յուրաքանչյուրի հակիրճ ներկայացումը: Այս երեք գրքերով, իհարկե, Յալոմի հետ մեր հարաբերությունները չեն սահմանափակվի: Երբ Նիցշեն արտասվում էր Բուժում Շոպենհաուերով … Читать далее Գիտնական և տաղանդավոր գրող Իրվին Յալոմի հանճարեղ գրքերը

Ваша оценка:

Գրքեր, որոնք կգրավեն ձեր ուշադրությունն ամբողջությամբ և կօգնեն շեղվել կորոնավիորսի մասին անվերջ մտքերից

Իրվին Յալոմ «Երբ Նիցշեն արտասվում էր» Դենիել Քիզ «5րդ Սալլի» Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» Ստեֆան Ցվայգ «Սրտի անհամբերություն» Ֆրեդերիկ Բեգբեդեր «Սերն ապրում է 3 տարի» Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար» Օլդոս Հաքսլի. «Գեղեցիկ նոր աշխարհ» Միտչ Ալբոմ «Երեքշաբթիները Մորրիի հետ» Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» Читать далее Գրքեր, որոնք կգրավեն ձեր ուշադրությունն ամբողջությամբ և կօգնեն շեղվել կորոնավիորսի մասին անվերջ մտքերից

Ваша оценка:

10 լավագույն ստեղծագործությունները, որոնք կարդացել եմ ձմեռվա ընթացքում

Ձմեռվա լավագույն ասոցիացիաները տաք սուրճը, փափուկ վերմակն ու սիրելի գիրքն են: Գիրքն ինձ համար «ձմռան ամիսների անփոխարինելի ուղեկից» է, որի հետ ժամանակի անցկացումը օգնում է չնկատել թե ցուրտը, թե ցանկացած այլ ձմեռային անհարմարություն… Եվ եթե ազատ ժամանակն ավելի շատ և անխուսափելի պարտականություններն ավելի քիչ լինեին, ձմռան ընթացքում կարդացածս ստեղծագործությունների ցանկից երևի դժվար կլիներ առանձնացնել լավագույն 10ը… Ինչևէ, այսօր անհնար է ընթերցանությանը սրտի ուզած ժամանակը տրամադրել… Իսկ ձմռան ամիսներին կարդացած լավագույն 10 ստեղծագործությունները այստեղ են. Իրվին Յալոմ «Երբ Նիցշեն արտասվում էր» Anna Otra «Будь осторожен» Наринэ Абгарян. Юбилей Ги де Мопассан. Портрет Ги де Мопассан. Маска Ги де Мопассан. Дело о … Читать далее 10 լավագույն ստեղծագործությունները, որոնք կարդացել եմ ձմեռվա ընթացքում

Ваша оценка:

Այսուհետ armineh.blog-ում հրապարակվելու են նաև ձեր ուղարկած պատմվածքները

Հարգելի ընթերցողներ, Մեծածավալ ստեղծագործությունների հետ մեկտեղ ես այստեղ մշտապես հրապարակում եմ իմ կողմից բարձր գնահատականի արժանացած ծավալով փոքրիկ պատմվածքները: Փոքրիկ պատմվածքների պարբերական հրապարակումը, կարծում եմ, կարևոր է, քանի որ այդպիսով հնարավորություն է տրվում անգամ ամենածանրաբեռնված գրաֆիկն ունեցող ընթերցասերին ընդամենը մի քանի րոպե տրամադրելով ընթերցանությանը՝ վայելել որևէ լավ գրական ստեղծագործություն: Շարունակելով և զանգացնելով փոքրիկ ստեղծագործությունների հրապարակման ավանդույթը՝ այսուհետ իմ բլոգում առաջարկում եմ հրապարակել նաև ձեր սիրելի փոքրածավալ պատմվածքները, ընդ որում ՝ ինչպես հայտնի, այնպես էլ ոչ այդքան հայտնի ստեղծագործողների հեղինակած պատմվածքները, ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից գրողների գործերը: Եթե գրող եք, մեծ սիրով կներկայացնեմ իմ բլոգում նաև Ձեր իսկ հեղինակած պատմվածքները: … Читать далее Այսուհետ armineh.blog-ում հրապարակվելու են նաև ձեր ուղարկած պատմվածքները

Ваша оценка:

Իրվին Յալոմ «Երբ Նիցշեն արտասվում էր»

Իրվին Յալոմի «Երբ Նիցշեն արտասվում էր» գիքրը հանճարեղ ստեղծագործություն է: Թեև գրքի հերոսներն իրական կերպարներ են, որոնց թվում են մարդկության պատմության մեծագույն հանճարները ( Ֆրիդրիխ Նիցշե, Զիգմունդ Ֆրեյդ, Յոզեֆ Բրեյեր, Լու Սալոմե), գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որում նկարագրված իրադարձությունների մեծ մասը հորինվածք է: Սակայն իրական է ամենակարևորը. հանճարների մտքերը, կյանքի մոտեցումներն ու այն գաղափարները, որոնց մենք հասնում ենք գրքի հետ միասին: Գրքում ներկայացված հիմնական սյուժեն մեծ փիլիսոփայի և աշխարհահռչակ բժշկի համատեղ փոխադարձ թերապիայի ընթացքում կատարված բացահայտումներն են հիվանդությունների հոգեբանական պատճառների, կյանքում «մեր ուղին» գտնելու մեթոդների և մոլագար սերը հաղթահարելու բանաձևի վերաբերյալ: Գիրքը առաջարկում և խորհուրդ եմ տալիս միանշանակորեն ընթերցել բժիշկներին, … Читать далее Իրվին Յալոմ «Երբ Նիցշեն արտասվում էր»

Ваша оценка:

Anna Otra «Будь осторожен»

Սերը պարգևում է մարդուն ուժեղագույն էմոցիաները՝ թե լավ և թե վատ: Գիրքը վիրտուալ սիրո պատմություն է իր բոլոր դրսևորումներով. երջանկություն, ցավ, խանդ, կիրք, անելանելիություն, թախիծ… Շատերի համար վիրտուալ սերը տարօրինակ, գուցե «անիրական» մի բան է… Սակայն… վիրտուալ հարաբերությունները հաճախ մարդուն տալիս են ավելին, քան ռեալ շփումը, քանի որ իրականությունն ունի սահմաններ, իսկ մարդկային երևակայությունն անսահման է: Հեղինակն այնքան դիպուկ և պատկերավոր է ներկայացնում բոլոր զգացողությունները, որ ընթերցելիս կամա թե ակամա զգում ես, վերապրում և հիշում… Իսկ ավարտը գրքի ավելի լավը լինել ուղղակի չէր կարող … Միանշանակ խորհուրդ եմ տալիս կարդալ. Ահա և իմ սիրած մեջբերումները գրքից: Читать далее Anna Otra «Будь осторожен»

Ваша оценка:

Նվիրում եմ գիրք

Հարգելի ընթերցասերներ, Այսօր գիրք նվիրելու օրն է: Շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի օրվա կապակցությամբ և յուրաքանչյուրիդ նվիրում եմ այն էլեկտրոնային գիրքը, որը Դուք ինքներդ կընտրեք: Եվ, այսպես 1. այցելեք այստեղ և վայելեք մի քանի մեջբերումներ՝ բերված լավագույն գրքերից 2. ընտրեք այն մեկը, որը ամենաշատը կհավանեք 3. տեղադրեք մեջբերումը այս գրառման մեկնաբանություններում և շուտով համապատասխան գիրքը կստանաք նվեր Ձեր էլեկտրոնային հասցեին: Читать далее Նվիրում եմ գիրք

Ваша оценка: