Գրականության 5 գլուխգործոց, որոնք կարելի է կարդալ րոպեների ընթացքում

Մի ճշմարտություն կա բոլոր նրանց համար, ում բախտ է վիճակված սիրել ընթերցանությունը․ լավ գիրքը չի կարելի մեծ ընդմիջումներով կարդալ․․․ Այլապես մենք զրկվում ենք այն ամենից, ինչը կարող էր մեզ պարգևել գիրքը։ Եվ իմանալով այս մասին՝ մենք, շաբաթներով, նույնիսկ ամիսներով չենք վերցնում մեր ձեռքը ոչ մի գիրք․․․ Չէ՞ որ կա աշխատանք, կան ուրիշ գործեր, որոնք թույլ չեն տա մի քանի օր նվիրել գրքին և զգալ, ընդունել գրքի պարգևը։ Սպասում ենք հարմար պահի, արձակուդի և այլն․․․ Եվ որքան մեծ բան ենք կորցնում։ Ես ինձ համար այս հարցին մխիթարություն եմ գտել գլուգործոցի արժեք ունեցող փոքրիկ ստեղծագործությունների մեջ։ Ահա, մի քանի այդպիսի պատմվածք, որոնք … Читать далее Գրականության 5 գլուխգործոց, որոնք կարելի է կարդալ րոպեների ընթացքում

Ваша оценка:

Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Հիշենք դասական գրականության գլուխգործոցներից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը: Մենք՝ գրքասերներս, հավաբանար այն կարդացել ենք, սիրում ենք և կվերապրենք գրքի պարգևած զգացողությունները՝ կարդալով մի քանի մեջբերում գրքից․․․ Իսկ եթե դեռևս չենք կարդացել, կհիշենք, որ կա ևս մեկ գիրք «անպայման կարդալու» ցանկից։ • Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի • Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում: • Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը: • Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան … Читать далее Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Ваша оценка:

Ստեֆան Ցվայգ «Սրտի անհամբերություն»

Կարեկցանքի երկու տեսակ գոյություն ունի: Առաջինը` թուլակամ և սենտիմենտալ, որն ըստ էության այլ բան չէ, քան սրտի անհամբերություն, որը շտապում է հնարավորինս արագ ազատվել մեկ ուրիշի դժբախտության տեսքից առաջացած ծանր զգացողությունից: Դա կարեկցանք չէ, այլ ընդամենը բնազդային ցանկություն` պատնեշել սեփական հանգստությունը մերձավորի տառապանքից: Բայց կա մեկ ուրիշ կարեկցանք` իսկականը, որը գործողություն է պահանջում, այլ ոչ թե սենտիմենտներ, նա գիտի, թե ինչ է ուզում, և վճռականությամբ լի, տառապելով ու կարեկցելով անում է ամեն բան, ինչը մարդկային ուժերի սահմաններում է և նույնիսկ դրանից վեր: Ահա, գրքի առաջին պարբերությունը, որը կարծում եմ, բավական է վեպի շունչը զգալու և հասկանալու համար, որ Դուք այն … Читать далее Ստեֆան Ցվայգ «Սրտի անհամբերություն»

Ваша оценка:

Анри Барбюс. Нежность

Սիրո բոլոր տեսակներից ամենահազվագյուտը, ամենահարատևն ու ամենաարժեքավորը հոգատար սերն է, այլ խոսքերով՝ ալտրուիտական սերը։ Զգացմունքային և ազդեցիկ պատմվածք, ևս մեկ փոքրիկ գլուգործոց, որը «հայտնաբերել» եմ մի քանի օր առաջ և մեծ ոգևորությամբ ներկայացնում եմ բլոգիս ընթերցողներին։ Կարդալ այստեղ Читать далее Анри Барбюс. Нежность

Ваша оценка:

Օ․Հենրի «Վերջին տերևը»

Երբեմն օրեր շարունակ կարդում ես որևէ ստեղծագործություն, իսկ ավարտելուց հետո էլ ոչ մի հստակ բան չես զգում ․․․ Երբեմն էլ 10 րոպեում կարդացած ստեղծագործությունը պահում ես սրտումդ միշտ։ Զգացմունքային, հուզիչ, միևնույն ժամանակ իմաստուն պատմվածք, փոքրիկ գլուխգործոց՝ ներկայացված ընդամենը երկու էջով։ Կարդալ այստեղ Читать далее Օ․Հենրի «Վերջին տերևը»

Ваша оценка:

Օ․Հենրի «Վերջին տերևը» Կարդալ առցանց

Վաշինգտոն պուրակից արևմուտք ընկած փոքրիկ թաղամասում փողոցները խառնվում ու կոտրատվում են՝ վերածվելով կարճ շերտիկների, որոնք կոչվում են անցուղիներ։ Այդ անցուղիները կազմում են տարօրինակ անկյուններ և ծուռտիկ գծեր։ Այնտեղ մի փողոց նույնիսկ երկու անգամ հատում է ինքն իրեն։ Ոմն նկարչի հաջողվեց հայտնագործել այդ փողոցի հույժ արժեքավոր հատկությունը։ Ենթադրենք, թե խանութի աշխատողը ներկի, թղթի և կտավի պարտքերի ցուցակը ձեռքին այնտեղ հանդիպում է ինքն իրեն տուն վերադառնալիս՝ առանց մեկ սենթ անգամ ստանալու պարտապաններից։ Եվ ահա արվեստի մարդիկ պատահաբար ընկան Գրինվիչ֊Վիլլիջ յուրօրինակ թաղամասը՝ փնտրելով դեպի հյուսիս նայող պատուհաններ, 18-րդ դարի տանիքներ, հոլանդական ձեղնասենյակներ և էժան սենյակի վարձ։ Ապա նրանք Վեցերորդ ավենյուից այստեղ բերեցին մի … Читать далее Օ․Հենրի «Վերջին տերևը» Կարդալ առցանց

Ваша оценка:

Ժան Պոլ Սարտր «Դռնփակ»

Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը «Դռնփակ» պիեսում ընթերցողին է ներկայացնում դժոխքը: Դժոխք, որում չկան քրիստոնեական պատկերացումներին բնորոշ տանջանքներ, դժոխք, որը հյուրանոցի է նման․ կան սենյակներ, յուրաքանչյուր սենյակում մի քանի հոգի․․․ ուրիշ ոչինչ։ Եվ ինչու՞մ է կայանում Սարտրի դժոխքը, ո՞րն է այն մեծագույն տանջանքը, որից այն կողմ, որից առավել ոչինչ հնարավոր չէ պատկերացնել։ Սարտրի հանճարեղությանն ու մտքի աներևակայելի մեծությանը ծանոթանալու համար բավական է կարդալ, հասկանալ և զգալ փշաքաղվելու աստիճանի հասցնող այս պիեսը։ Այո, այստեղ անհնար է չփշաքաղվել, չհուզվել, չարտասվել, սակայն ոչ այնպես, ինչպես սրտաճմլիկ, ծանր պատմություններից ես արտասվում ․․․ Սա այլ էմոցիաներ են, սա հուզմունք է հիացմունքից, որը կզգա նա, ով … Читать далее Ժան Պոլ Սարտր «Դռնփակ»

Ваша оценка:

Ազնավուրը՝ Ազնավուրի մասին

• Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հ եգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար… • Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ … Читать далее Ազնավուրը՝ Ազնավուրի մասին

Ваша оценка:

ՄՆԱ՜

Մնա՜, Էլի՜ մնա, Մնա ինձ հետ, Մարմնիս վրա, Ձեռքերիս մեջ Թեւատարած, Բավարարված, Խենթ ու խելառ, Ու հեւասպառ: Մնա սիրով Ու նվաղած, Եվ գիշերով Ցանկապատված, Սրտիս վրա, Առանց ամոթ, Մնա կրքոտ Մերկ համարյա: Այդպես մնա, Չհագեցած, Կյանքիս վրա, Ձեռքս սեղմած, Գիսախռիվ, Մարմնակործան, Հեզ, անխռով, Ու ինքնիշխան: Այսետղ մնա, Բառ մի ասա, Հրճվիր, ցնծա, Մաշկիս վրա, Հույսի գրկում Ու գիշերվա, Մինչև դրսում, Լույսը բացվեր, Իմ սե՜ր, իմ սե՜ր… Շառլ Ազնավուր Читать далее ՄՆԱ՜

Ваша оценка: