«Место встречи» Ֆիլմի վերլուծություն

Ֆիլմը նայելու ընթացքում (գրեթե ամբողջ 1 ժամ 45 րոպեն) մտածել եմ, վերլուծել եմ ամեն դրվագ՝ փորձելով հասկանալ պատճառահետևանքային կապերը։ Իսկ ֆիլմի ավարտից հետո մի տեսակ դատարկություն էի զգում, ասես, ինչ-որ բան ինձ համար անավարտ էր։ Ասես այն բոլոր հարցերը, որոնց մասին ֆիլմը ստիպում էր ընթացքում մտածել, այդպես էլ անպատասխան մնացին ֆիլմի ավարտից հետո։ Պարզապես ես այլ սպասումներ ունեի։ Ես ակնկալում էի էզոտերիկ լուծում՝ կյանքի, ցանկությունների իրականացման վերաբերյալ․․․ Իսկ ֆիլմն այդ թեման չի էլ շոշոփում անգամ։ Ֆիլմը ավելի շոշափելի, ավելի պարզ բանի մասին է։ Աշխարհում չարիքը կա, եղել է և կլինի։ Իսկ ինչու՞։ Ոչ այն պատճառով, որ մարդիկ պարզապես հաճույք են … Читать далее «Место встречи» Ֆիլմի վերլուծություն

Ваша оценка:

Место встречи

Մեկ սրճարան․․․ ընդամենը։ 1 ժամ 45 րոպե ժամանակ։ Եվ ինչ-որ մի բան, որը ուզում է մեզ ասել ֆիլմի ռեժիսյորը։ Դիտել ֆիլմը Այնուհետև՝ կարդալ ֆիլմի՝ իմ վերլուծությունը Читать далее Место встречи

Ваша оценка:

Эйфория

Մարդիկ տարբեր կերպ են վերապրում ճգնաժամերը։ Ոմանք գոյատևելու համար փախչում և թաքնվում են իրավիճակից, իրենք իրենցից, վանում և մոտ չեն թողնում այն, ինչը ցավ է պատճառում, ոմանք էլ ողջ էությամբ թաթախվում են ցավի մեջ, չլքելով իրավիճակը ու համարելով, որ այդպես ճիշտ են վարվում թե հարազատների, և թե իրենց խղճի առջև։ Եվ մեղադրում են նրանց, ովքեր այլ կերպ են մտածում և այլ կերպ են ապրում։ Չկա «լավ», չկա «վատ», չկա «ճիշտ» ու չկա «սխալ»։ Կան պարզապես մարդկային տարբեր էություններ և գոյատևման տարբեր ձևեր։ Ֆիլմն ուղղակի հոյակապ է։ Երկու քույրեր հանդիպում են երկար տարիների բաժանումից հետո։ Հանդիպում են, որպեսզի հաշտվեն, թեև նրանց … Читать далее Эйфория

Ваша оценка:

Обитель теней

Ես կներկայացնեմ ֆիլմը, իսկ դուք որոշեք՝ տրամադրված եք այսօր այսպիսի ֆիլմի, թե՞ ՝ ոչ։ 1․ Տպավորիչ ֆիլմ է, շաատ ․․․ սա անվիճելի փաստ է։ «Обитель теней» ֆիլմը այն տեսակին է պատկանում, որի տպավորությունը, շունչն ու ոգին երկար կմնա ձեզ հետ։ 2․ Միանշանակորեն պատկանում է անսպասելի, ցնցող ավարտով ֆիլմերին։ Եվ, լավագույններից է այդ տեսակի մեջ։ 3․ Ծանր ֆիլմ է․ ֆիլմի մթնոլորտը հետաքրքիր է, գերող, բայց միևնույն ժամանակ՝ մռայլ։ Ու, հնարավոր է, ֆիլմից հետո մնա ճնշող բացասական նստվածք։ 4․ Թեև ես «Обитель теней» ֆիլմը «սարսափ» ժանրին չէի դասի, բայց, այնուամենայնիվ, այդպիսի երանգ կա։ Միևնույն ժամանակ, ֆիլմը լիովին իրական է․ այն ամենը, ինչը … Читать далее Обитель теней

Ваша оценка:

Стеклянный замок

Մանկության տարիներին երեխաները սիրում են ծնողներին առանց քննադատելու՝ ծնողի ցանկացած խոսք կամ արարք անվերապահ ճշմարտություն համարելով։ Հետագայում արդեն ձևավորված մարդը, ինչպիսի ընտանիքում էլ մեծացած լինի, տեսնում է իր ծնողին այլ աչքերով՝ հասուն մարդու, ոչ թե երեխայի։ Իսկ ծնողը սովորական մարդ է, դրական և բացասական կողմերով, «ճիշտ» և « սխալ» արարքներով։ Պարզապես ծնողի սխալը միշտ ճակատագրական է երեխայի համար։ Եվ այստեղ ծնողին սիրելու հետ մեկտեղ գալիս է նաև ներելու հարցը․․․ Իսկ ներել պետք է, առանց ներելու չի կարելի․․․ Ֆիլմը բարդ ընտանքի պատմության մասին է, ընդ որում՝ իրական պատմության։ Ծնողների մասին է, ովքեր չեն կարողացել գիտակցել ծնող լինելու ողջ պատասխանատվությունը, ում սխալները … Читать далее Стеклянный замок

Ваша оценка:

Талли

Շատերի համար է պարզ, թե ինչ է «կանացի երջանկությունը»։ Մենք հաճախ ենք խոսում այդ մասին և ի սրտե մաղթում իրար «կանացի երջանկություն»։ Իսկ ո՞րն է այդ երջանկության անխուսափելի գինը։ Ինչու՞ այդ մասին այդքան քիչ է խոսվում աշխարհում։ Ինչի՞ մասին է ֆիլմը։ Կնոջ մասին․․․ կնոջ կյանքի մասին, կնոջ հոգու և մարմնի, մտավոր և զգայական աշխարհի փոփոխության մասին։ Կնոջ ապրումների մասին, որոնք այսօր անտեսված են ոչ միայն առանձին մարդկանց կամ մտերիմների, այլև՝ դեռևս մարդկության կողմից։ Ֆիլմը անգնահատելի է իր գաղափարով և ուղղակի հիասքանչ՝ իր գաղափարի գեղարվեստական մատուցմամբ։ Խորհուրդ եմ տալիս բոլորին․ նայել, զգալ, հասկանալ։ Դիտել Русский Читать далее Талли

Ваша оценка:

Балкон с видом на море.

Ուժեղագույն զգացումը, որը երբևէ լիովին չի մոռացվում, առաջին, մանկական սիրո զգացումն է… Չնայած մարդիկ առօրեայում չեն հիշում երբեմնի գեղեցիկ այս զգացմունքի մասին` ապրելով բնականանոն ընտանեկան և աշխատանքային կյանքով, բավական է մի խայծ, մի հիշեցում երբևէ չավարտվող սիրո մասին, որպեսզի ներաշխարհն ամբողջությամբ տակնուվրա լինի, ունեցած ամեն բան կյանքում մի պահ զրոյացվի, իր արժեքը կորցնի… Ֆրասիական գրավիչ ֆիլմ` լի հետաքրքիր և անկանխատեսելի շրջադարձներով, զգացմունքայնությամբ և գերող մթնոլորտով: դիտել Русский Читать далее Балкон с видом на море.

Ваша оценка:

Побег

Կյանքն իր գիրկն առնող տխրություն և խեղդող աննպատակություն… Թունել, որի ելքը չի երևում աչքին և հասանելի չէ ոչ տրամաբանությանը, ոչ էլ երևակայությանը… Գնալու, հեռանալու ցանություն, բայց ոչ թե որևէ տեղ, այլ` պարզապես այնտեղից, որտեղ գտնվում ես: Ուր ասես… Բայց… հասարակ մարդկային պարտքը ստիպում է քեզ շարունակել անել այն, ինչն անում ես, ապրել այնտեղ, որտեղ ապրում ես, այնպես, ինչպես ապրում ես` չտեսնելով այլևս նպատակ, չզգալով այլևս ոչինչ, խեղդելով քո մեջ անսահման ձանձրույթը, խեղդելով այդ ամենի մեջ ինքդ քեզ: Իրական կյանք, բնական ապրումներ… և շատ տարբեր արձագանքներ ու շատ տարբեր լուծումներ… Ֆիլմ «սովորական երջանիկ ընտանիքի» մասին, որում ներկայացվող ապրումները կարող է զգալ … Читать далее Побег

Ваша оценка:

Призрачная красота

http://kinogo.club/6801-prizrachnaya-krasota-2016.html Անդառնալի կորուստ․․․ այդպիսի ուժեղ ցավը բթացնում է «առողջ մարդուն» բնորոշ բոլոր զգայարանները՝ առօրեա կենցաղային հարցերով տարվածությունից մինչև հետաքրքրությունը կարևոր և մեծ գործերի նկատմամբ։ Իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը՝ ընկղմված հոգեկան ցավի մեջ․․․ Յուրահատուկ է Ֆիլմը իր գաղափարով։ Читать далее Призрачная красота

Ваша оценка: