Дневной свет

Ընտանեկան հարաբերությունների և քրեական պատմության բարդ կծիք, որից ֆիլմի ամբողջ ընթացքում հերոսուհին փորձում է գլուխ հանել… և մեկը մեկին հաջորդող ապշեցուցիչ բացահայտումներ… Իսկ ֆիլմի հանգուցալուծումը փշաքաղվելու աստիճանի է հասցնում… Եթե դեռևս չեք դիտել այս ֆիլմը, միանշանակորեն առաջարկում եմ այն պահպանել ձեր ֆիլմադարանի «պատրաստվում եմ դիտել» կոչվող մասում: Դիտել ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Дневной свет

Ваша оценка:

Գարնան ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերը

Գարուն 2020.  տանն անցկացրած մի «հավերժություն»… և բազմաթիվ լավ ֆիլմեր, որոնցից առանձնացրել եմ լավագույն տասնյակը: Ահա, այդ ֆիլմերը. Мы здесь больше не живем  Вечеринка Прекрасная эпоха Լավ ստախոսը․ Searching (Поиск) Անձրևոտ օր Նյու Յորքում Счастливое число Слевина Счастье быть одной Беспомощный Սկանդալ Եվ այս երկու հրաշալի սերիալները. Ամենուր բռնկվում են հրդեհներ Ինչու՞ են սպանում կանայք Читать далее Գարնան ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերը

Ваша оценка:

Беспомощный

Երբեմն այնքան բարդ է հասկանալ հոգեկան հազվագյուտ հիվանդություն ունեցող մարդու վարքն ու գործողությունները, եթե դու ինքդ երբեք այդպիսի խնդրի հետ չես առնչվել: Եվ առավել դժվար է ապրել հասարակության մեջ այդպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց համար, բայց, ինչ էլ որ պատահի, անչափ կարևոր է փորձել գտնել կյանքի, հավատի, ընկալումների հարմարավետ մոդել քո իսկ իրավիճակում և ապրել հենց այդ մոդելով… Այդ դեպքում հստակորեն ամեն ինչ ավելի լավ կլինի: Այս ֆիլմի հերոսը հենց այդպիսի խնդիրներ ունեցող երիտասարդ տղամարդ է, ով փորձում է ապրել լիարժեք կյանքով և լուծում գտնել իր խնդրին: Հանգիստ և հետաքրքիր ֆիլմ, որը մի շարք հարցերի վերաբերյալ մտորելու առիթ կտա… Читать далее Беспомощный

Ваша оценка:

Ամենուր բռնկվում են հրդեհներ

Սերիալն ուղղակի հոյակապ է… Երկու ծայրահեղ տարբեր կանանց կերպարներ, որոնք «պատերազմում» են միմյանց հետ… Մեկ նախադասությամբ՝ սերիալը բարոյականության սահմանների, մարդկային հարաբերությունների, ընտանեկան արժեքների և մայրության մասին է… Այս սերիալում առաջ քաշված հարցերը և ներկայացված կերպարները կարող ենք անվերջ քննարկվել: Իսկ կարծիքները ու վերլուծությունները, կարծում եմ, բազմազան կլինեն: Դիտել սերիալը Читать далее Ամենուր բռնկվում են հրդեհներ

Ваша оценка:

Мы здесь больше не живем

Լավագույն ֆիլմերից մեկը ամուսնական կյանքի մասին: Ի՞նչ ենք մենք սպասում ամուսնությունից. երջանկությու՞ն, հավերժ սե՞ր և անմար կի՞րք… Իսկ ի՞նչ է տալիս ամուսնությունն իրականում… Որտե՞ղ է մեր սխալը՝ մեր սպասումների մեջ, թե՞ ամուսնությունն ինքնին սխալ երևույթ է… Գուցե մենք պարզապես պետք է համապատասխանեցնենք մեր սպասումներն իրականությանը, և արդյունքում ամուսնությունը կլինի կյանքի կազմակերպման հարմարավետ ձև, և ոչ՝ հիասթափություն պատճառող մի բան: Այս ֆիլմն ամուսնական կյանքին վերաբերող այն աստիճան մերկ ճշմարտությունների մասին է, որոնք չեն քննարկվում անգամ մոտ ընկերուհիների շրջապատում, որոնք վարդագույն ակնոցների հետևում խոր պահված են բոլոր չամուսնացածների համար և որոնց վրա գիտակցորեն կամ անգիտակցորեն աչք են փակում ամուսնացածները: Հիասքանչ և միևնույն … Читать далее Мы здесь больше не живем

Ваша оценка:

Счастье быть одной.

Կյանքի բոլոր իրավիճակներում, բոլոր տարիքներում և բոլոր ժամանակներում մարդու ինքնավստահությունից շատ բան է կախված: Եվ այս հարցում չկան բացառություններ: Իսկ այս գեղեցիկ և հաճելի ֆիլմը ևս մեկ անգամ բոլորիս հիշեցնում է այդ մասին: Գրավիչ դերասանուհու մասնակցությամբ իտալական թեթև ֆիլմ առավելապես կանացի լսարանի համար: Վայելեք: Դիտել ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Счастье быть одной.

Ваша оценка:

Счастливое число Слевина

Ֆիլմարվեստի լավագույն նմուշներից մեկն անկանխատեսելի հանգուցալուծմամբ և խճճված սյուժեով ֆիլմերի սիրահարների համար… Եվ, ընդհանուր առմամբ, բարձրորակ ֆիլմ. լավ երաժշտությամբ, ձգող մթնոլորտով և տպավորիչ կերպարներով: Դիտել ֆիլմը Читать далее Счастливое число Слевина

Ваша оценка:

Вечеринка

Հոգեբանական դրամա կատակերգության թեթև արտահայտված երանգով: Հարաբերություններ… ընկերական, սիրային կամ պարզապես՝ մարդկային հարաբերություններ… գրեթե բոլորն ընդգրված են հարաբերություններում … բոլորը ձգտում են հարաբերություններ ունենալ: Իսկ հարաբերություններից երբեմն այնպիսի հանգույցներ են ձևավորվում, որոնք քանդելը բարդ աշխատանք է անգամ ամենալուսավոր ուղեղների համար: Ֆիլմի հերուսուհին բարձր պաշտոն ստանալու առիթը նշելու նպատակով իր տուն է հրավիրում մոտ ընկերներին: Սակայն ակնկալվող երեկույթը սպասվածից շատ ավելի թեժ է անցնում ՝ վերածվելով մեկը մյուսին հաջորդող ցնցող բացահայտումների… Յուրահատուկ ֆիլմ տվյալ ժանրի սիրահարների համար, որի դիտումը հնարավոր է սեփական հարաբերություններն այլ տեսանկյունից տեսնելու լավ առիթ լինի: Դիտել ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Вечеринка

Ваша оценка:

La belle époque (Прекрасная эпоха). Հրաշալի ֆիլմ

Երբեմն մենք մնում ենք մեր անցյալի որևէ դրվագում, որևէ հանդիպման, որևէ երկխոսության, որևէ հայացքի մեջ․․․ Տարիներն անցնում են, փոխվում է ժամանակաշրջանը, փոխվում է ամեն ինչ, բայց մենք դեռ այդ դրվագում ենք, մտովի դեգերում ենք անցած ու գնացած օրերի մեջ․․․ Իսկ պատկերացնու՞մ եք, եթե մեզ թեկուզ մեկ օրով կամ մեկ ժամով հնարավորություն տրվեր վերադարնալ հենց այդտեղ․․․ նորից ապրել ու զգալ այն, ինչը չենք կարողանում բաց թողնել՝ այդ բույրը, այդ ձայնը, այդ երաժշտությունը և վերապրել բոլոր զգացողությունները․․․ գուցե վերադառնալու դեպքում մենք կարողանային դուրս գալ անցյալի այն դրվագից՝ մեկնընդմիշտ բաց թողնելով այն կամ գուցե․․․ Ո՞վ գիտի ինչ կլիներ։ Այս ֆիլմի հերոսին տրվում է … Читать далее La belle époque (Прекрасная эпоха). Հրաշալի ֆիլմ

Ваша оценка: