7 հրաշալի ամանորյա ֆիլմեր, որոնք չարժե բաց թողնել

Գիտեք չէ՞, որ ինչպես սկսում ենք տարին, այնպես էլ անց ենք կացնում… Եվ դա փորձված է: Ուրեմն՝ սկսենք ամանորը ֆիլմերով, որոնք մեզ միայն դրական էմոցիաներ կպարգևեն: Հին Նոր տարին Вишенка в новогоднем торте Рождественская путаница Бойфренд на рождество Привет семье Ноэль В полночь в Mагнолии. Читать далее 7 հրաշալի ամանորյա ֆիլմեր, որոնք չարժե բաց թողնել

Ваша оценка:

Привет семье

Ամանորյա լավագույն ֆիլմերից մեկը և ևս մեկ հնարավորություն վայելելու շատերիս համար սիրելի Սառա Ջեսիկա Պարկերին, թեև այս անգամ փոքր ինչ անսովոր կերպարով: Մեծ ընտանիքում նշում ենք Ամանորը: Սիրելի որդին գալիս է տուն իր հարսնացուի հետ, ով ընտանիքի անդամների համակրանքին որևէ կերպ չի կարողանանում արժանանալ: Իսկ ինչու չեն սիրում հաջողակ, գեղեցիկ և հանգիստ բնավորությամն աղջկան և ինչ է լինում հետո… Հետաքրքությամբ և հաճույքով դիտվող ամանորյա ֆիլմ, որում թե ուրախություն, թե թախիծ կա… Դիտել ֆիլմը Читать далее Привет семье

Ваша оценка:

«Стрекоза» фильм

Սիրո էներգետիայի համար անգամ մահը խոչընդոտ չէ… Միստիկ ֆիլմ, որն արժանի է ամենաբարձր գնահատականին: Ֆիլմի հերոսը դժբախտ պատահարի արդյունքում կորցնում է սիրելի կնոջը, սակայն սիրող ամուսինների միջև կապը չի ընդհատվում… Կնոջ մահը վերապրող ամուսինը մշտապես, տարբեր հնարավոր եղանակներով նշաններ է ստանում կնոջից… Ֆիլմի ընթացքը լարված է, հետաքրքիր է ու զգացմունքային միաժամանակ: Հերոսի ցավն այնքան բնական և խորն է ներկայացված, որ մի կողմից անհնար է նրան չապրումակցել, մյուս կողմից՝ ֆիլմը անընդհատ հանելուկներ է առաջ քաշում, որոնք հերոսի հետ միասին փորձում ենք վերլուծել … Իսկ հանգուցալուծումն ու ավարտը ֆիլմի կայծակնային ձևով փոխում է ողջ էմոցիոնալ ֆոնը, և եթե մինչ այդ վստահ էիր, … Читать далее «Стрекоза» фильм

Ваша оценка:

Праздник любви

Այսպիսի միֆ կա հունական աստվածների մասին. նրանք ձանձրանում էին և ստեղծեցին մարդկանց, բայց, միևնույն է , նրանք ձանձրանում էին, այդ ժամանակ նրանք ստեղծեցին սերը: Դրանից հետո նրանք չեն ձանձրացել: Հետո նրանք որոշեցին փորձարկել սերն իրենց վրա: Արդյունքում աստվածները ստեղծեցին ծիծաղը, որպեսզի չափազանց չտառապեն սիրուց: Այս խոսքերն են հնչում ֆիլմի առաջին դրվագում: Ֆիլմը սիրո մասին է, որ անսահման երջանկություն և միաժամանակ ուժգին ցավ կարող է պատճառել մարդուն… Եվ արդյոք մարդիկ կընդունեին սերը, եթե պատկերացում ունենային այդ ցավի մասին… Կարծում եմ՝ մարդիկ բոլոր դեպքերում կնետվեին սիրո օվկիանոսը առանց մեկ վայրկյան կասկածելու, անգամ՝ լողալ բոլորովին չիմանալով… Ֆիլմում սեր, իմաստություն, բարություն և թախիծ կա … Читать далее Праздник любви

Ваша оценка:

Я так давно тебя люблю.

Որքան հեշտ է քննադատել, մերժել, դատապարտել… Իսկ փորձել հասկանալ կամ ապրումակցել՝ քչերն են ցանկանում , քչերն են կարողանում… Եվրոպական լուրջ ֆիլմ ամենածանր ապրումների , հարմարվելու և չնայած ամեն ինչին նորից սկսելու, դժվարագույնը հաղթահարելու մարդկային կարողության մասին: Դիտել ֆիլմը Читать далее Я так давно тебя люблю.

Ваша оценка:

И не осталось никого. Сериал

8 միմյանց անծանոթ մարդիկ հրավեր են ստանում այցելելու կղզու վրա գտնվող մի դղյակ: Հյուրերի ժամանումից հետո հայտնի է դառնում, որ տանտերերը տանը չեն. դղյակում են միայն ծառաները, ովքեր միացնում են ձայնագրություն, որում խորհրդավոր ձայնը հնչեցնում է ծանր մեղադրանքներ ներկաներից յուրաքանչյուրի հասցեին և խոստանում համապատասխան պատիժ… Իսկ հետո՞… Հետո 3 սերիա, որոնց դիտումը անգամ կես ժամով ընդհատելը դժվար կլինի : Լարված ընթացք, հետաքրքիր սյուժե և… անսպասելի ավարտ: Այս ամենի սիրահարների համար սերիալը պարզապես գտածո է: Վայելեք Դիտել թրեյլերը Դիտել սերիալը Читать далее И не осталось никого. Сериал

Ваша оценка:

Море деревьев

Ինքնասպանների անտառ՝ միստիկական մի վայր, որը շատերի համար ունեցել է միայն մուտք… Այնտեղ է հայտնվում ֆիլմի գլխավոր հերոսը՝ կյանքի իր ուղին ավարտելու ակնկալիքով, սակայն…. Ֆիլմարվեստի լուրջ և բարձրորակ նմուշ մարդկային բարդ հարաբերությունների, միմյանց անսահման սիրելու և անսահման ցավ պատճառելու, անդառնալի կորստի և անելանելիության զգացման մասին… Ֆիլմ, որը շատերին կդրդի վերաիմաստավորելու կյանքն ու վերագնահատելու կարևորագույն արժեքները, նորից սահմանելու առաջնահերթություններն ու արմատապես փոխելու վերաբերմունքն ամենասիրելիների նկատմամբ: Դիտել Ֆիլմը Читать далее Море деревьев

Ваша оценка:

Համո Սահյան. Օրը մթնեց

Օրը մթնեց, ժամն է արդեն Իրիկնահացի, Տխրությունս կամաց-կամաց Փոխվում է լացի: Իջնում էին խոհուն, խոնարհ Դեզերի ուսին Մի կաթնահունց երկնակամար, Մի ծերատ լուսին… Մեկը մեկից ամաչելով, Եվ զուսպ, և հավաք, Նստում էին մերոնք կարգով՝ Կրտսեր ու ավագ: Նստում էին և սպասում, Մինչև պապը գար, Մինչև բակում Ծաղիկ եզան Զանգը ծլնգար: Պապը գալիս, սուփրի գլխին Նստում էր շուքով, Եվ լցվում էր տունը դաշտի Բույր ու շշուկով… Ու երբ տատս ձեռքն էր առնում Շերեփը իր հին, Գդալները բնազդաբար Աղմկում էին: Թանապուրի տաք գոլորշին Գերանին առնում, Եվ սյունն ի վար գլոր-գլոր Ուլունք էր դառնում: Վայելում էր տաք թանապուր, Լավաշ ու սամիթ Աշխատավոր մի … Читать далее Համո Սահյան. Օրը մթնեց

Ваша оценка:

Париж подождет

Ֆիլմի հերոսներն ընթրում են ռեստորանում, և տղամարդն ասում է կնոջը . «Մենք՝ ֆրանսիացիներս, այլ վերաբերմունք ունենք ամուսնությանը, քան ամերիկացիները: Մենք պրակտիկ ենք: Այո, մենք հավատարիմ ենք մեր ընտանիքին և ամուսնությանը: Բայց մենք ողջ ենք և հակված ենք նոր կրքի»: Գեղեցիկ, նուրբ և հանգիստ ֆիլմ «ողջ» մարդկանց մասին, որը էսթետիկ բավականություն և միայն դրական էմոցիաներ կպարգևի: Ֆիլմը Читать далее Париж подождет

Ваша оценка: