Պոեզիա կանանց մասին և կանանց համար

Սիրելի աղջիկներ, Շնորհավորում եմ մեր բոլորիս Մարտի 8ը և հրաշալի տրամադրություն մաղթում: Եկեք սկսենք այս գեղեցիկ օրը վայելելով տողեր, որոնք մեծ պոետները մեզ են նվիրել: Евгений Евтушенко. Женщинам Ирина Самарина-Лабиринт. Сильная женщина тоже мечтает порой Евгений Евтушенко. Благодарность Ирина Самарина-Лабиринт. Чужая женщина — загадка для мужчины… Мария Куткар. Я не заметил, как она ушла. Ирина Самарина-Лабиринт. Опоздала согрешить… Читать далее Պոեզիա կանանց մասին և կանանց համար

Ваша оценка:

Другие

Կլանող սյուժեով արտասովոր սերիալ նրանց համար, ում հետաքրքիր է այն, ինչն առօրեա կյանքում մեր ընկալմանը հասանելի չէ: Սերիալի հերոսները մարդիկ են, ովքեր տեսնում, զգում և կարողանում են ավելին, քան ուրիշները: Խոսքն էքստրասենսների մասին է: 4 սերունդ (50 ականներից մինչև մեր օրերը), 16 սերիա, յուրաքանչյուրը մոտ 50 րոպե․․․ Լինելով գերբնականի մասին՝ սերիալն իր ձևով և բովանդակությամբ լիովին իրատեսական է. այն գրավում է դիտողին միանգամից և պահպանում է լարվածությունն ամբողջ ընթացքում: Դիտել սերիալը Читать далее Другие

Ваша оценка:

Раздражительность

Մտովի ֆիլմի մասին գրում էի այն դիտելու առաջին իսկ րոպեներից: Առաջին մտքերս զայրութի մասին էին: Զայրույթն ու ագրեսիան պարզապես նեգատիվ բառեր չեն. զայրութն իրական մղձավանջ է, հատկապես՝ տարիներով կուտակվածը: Այն, ասես, հոգումդ պահված պայթյունավտանգ պարկ լինի, որը մի թեթև հպումով կարող է պայթել և ոչնչացնել մնացած ամեն ինչ: Կառավարել այն գրեթե անհնար է: Եվ միակ ելքը՝ զայրույթը պարզապես չկուտակելն է: Իսկ ավելի լավ է դուրս գալ այն իրավիճակից, այն հարաբերություններից, որոնք զայրույթ են առաջացնում: Ֆիլմի ընթացքում ծագած հետագա մտքերս կին-տղամարդ հարաբերությունների մասին էին: Այստեղ էլ մի ճշմարտություն մտաբերեցի: Այն է՝ չի կարելի մշտապես տալ առանց վերցնելու: Դա երբեք անհետևանք չի … Читать далее Раздражительность

Ваша оценка:

Другие

Երանի այն քչերին, ովքեր դեռ չեն տեսել այս ֆիլմը։ Երանի, քանի որ նրանց անռվազն ուժեղ էմոցիաներ են սպասում․․․ Իսկ քչերին, քանի որ ֆիլմը բավականին հին և բավականին էլ հայտնի է։ Թրիլեր, անկանխատեսելի ավարտով ֆիլմ, միստիկա․․․ Ինքս դիտել եմ ֆիլմը շատ վաղուց (2001 թ.-ին երևի), ինչից հետո այն դարձել է հետագայում տվյալ ժանրին պատկանող իմ տեսած բոլոր ֆիլմերի համար համեմատության հիմք ։ Եվ մինչ օրս «Другие» ֆիլմն անձամբ ինձ համար չի գերազանցվել որևէ այլ ֆիլմի կողմից։ Իմացեք, սակայն, որ «Другие»-ն այն ֆիլմերից չէ, որը կարող է դիտողի ներաշխարհի կողքով պարզապես անցնել․․․ Չէ, այն կընկղմվի ձեր հոգեկան աշխարհ ամբողջությամբ և բաց չի … Читать далее Другие

Ваша оценка:

Իսկ ի՞նչ եթե «8» կարճամետրաժ ֆիլմում ներկայացվածն իրականություն լիներ

Ի՞նչ կլիներ, եթե իսկապես գոյություն ունենային դեղամիջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր լիներ մեկընդմիշտ հիշողությունից հանել Նրան: Կցանկանայի՞ք արդյոք: Այո, երբեմն Նա չափազանց մեծ տեղ կարող է գրավել մեր կյանքում: Բայց, ցավոք, ոչ թե մեր ֆիզիկական աշխարհում, այլ՝ մտքերում միայն: Ստացվում է՝ մտքերում կա, իսկ ֆիզիկական աշխարհում՝ ոչ: Շատ ենք ցանկանում ներդաշնակությունը վերականգնել՝ բերելով նրան նաև մեր ֆիզիկական աշխարհ: Բայց չի ստացվում, հնարավոր չէ… Մնում է միայն մի բան՝ հանել Նրան մեր մտքերից ևս: Բայց սա էլ, համաձայնեք, հեշտ չէ: Իսկ այսպիսի իրավիճակը շաատ է ցավեցնում և թույլ չի տալիս լիարժեք ապրել: Սակայն սա մի փուլ է, որն անցնում է… Անցնում է … Читать далее Իսկ ի՞նչ եթե «8» կարճամետրաժ ֆիլմում ներկայացվածն իրականություն լիներ

Ваша оценка:

«8» Կարճամետրաժ ֆիլմ

— Ի՞նչ է նշանակում 8։ — Անվերջություն․․․ — Իսկ ինչու՞ հենց 8: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը, ով կդիտի այս ֆիլմը, ֆիլմի 20 րոպեների ընթացում ինքն իր համար րոպե առ րոպե բացահայտի, թե ինչի մասին է այն: Կարծում եմ՝ այս ֆիլմում ներկայացվածի նկատմամբ քչերը կարող են անտարբեր լինել: Ինձ ֆիլմը ստիպեց շատ բան զգալ, շատ բան վերհիշել և ամենակարևորը մտածել. « Իսկ ի՞նչ եթե… »։ Դիտել ֆիլմը Ֆիլմը դիտելուց հետո կարդալ Իսկ ի՞նչ եթե ․․․ Читать далее «8» Կարճամետրաժ ֆիլմ

Ваша оценка:

Равные

Նրանք հավասար են, իսկ այլ խոսքերով՝ միագույն, միանման… այդպիսին են, քանի որ չունեն այն, ինչը կյանքին գույներ է տալիս… չունեն ուրախություն և ցավ, երջակություն և տխրություն, չկան նրանց կյանքում վերելքներ և չկան վայրէջքներ… Կյանք առանց էմոցիաների… պարզապես գոյատևում, դատարկություն, ոչինչ… իսկ իրենց համար՝ հասարակության առողջ գոյատևման միակ տարբերակ: Ֆանտաստիկայի ժանրի ֆիլմ ապագա հասարակության վերաբերյալ, որի գաղափարն ու ասելիքը, սկիզբն ու ավարտը յուրաքանչյուրս յուրովի կընկալենք՝ կախված մեր արժեհամակարգից: դիտել ֆիլմը Читать далее Равные

Ваша оценка:

Ноэль

Այս օրերին հենց ամանորյա տրամադրությանը համահունչ մի բան ես ուզում դիտել… Ամանորյա հրաշալի ֆիլմեր, իհարկե, շատ կան, բայց այս մեկն ինձ համար յուրահատուկ է: Նոր Տարին մանկության խորքից եկած հեքիաթ է, որը ուղեկցում է մեզ ողջ կյանքում, ամեն տարի, յուրաքանչյուր տարիքում: Իսկ Ноэль ֆիլմն ամանորյա հեքիաթ է, որը լիովին տեղավորվում է իրական կյանքում… Ինչպիսի՞ն է Ամանորը տարբեր մարդկանց համար. միայնակ կնոջ համար, ով ինքն իր մասին վաղուց մոռացել է , բարդ հարաբերություններում գտնվող զույգի համար, տղամարդու համար, ով չի կարողանում ներել ինքն իրեն, քահանայի համար, ով կորցրել է հավատն Աստծու հանդեպ… Եվ ի՞նչ զգացմունքներ է առաջացնում Ամանորը. ուրախություն, ոգևորություն, երբեմն … Читать далее Ноэль

Ваша оценка:

Թեթև և հաճելի ընթացքով 9 ֆիլմ, որոնք լուրջ ասելիք ունեն

Որոշում ենք որևէ ֆիլմ նայել և փնտրում օրվա տրամադրությանը համապատասխանող որևէ բան․․․ մի օր դա կարող է լինել խորիմաստ ֆիլմ, մի բան, որը երկար կհիշվի և մտածելու առիթ կտա, երբեմն էլ ցանկանում ենք ֆիլմ դիտել առօրյա հոգսերից կտրվելու և դրական էմոցիաներ ստանալու համար, այլ խոսքերով՝ պարզապես թեթև մի բան ենք փնտրում․․․ թեթև, քանի որ պատրաստ չենք լարվելու և ծանր ապրումներ ունենալու։ Այդ ժամանակ, մտածում ենք․ «Ոչինչ, թող այսօր Ֆիլմարվեստը պարզապես մեր հաճելի ժամանցն ապահովի»: Իսկ ես այսօր իմ ֆիլմացանկից առանձնացրել և ձեզ եմ ներկայացնում այն ֆիլմերը, որոնք դիտման ընթացքում կպարգևեն միայն դրական էմոցիաներ և կմնան ձեզ հետ երկար իրենց իմաստի … Читать далее Թեթև և հաճելի ընթացքով 9 ֆիլմ, որոնք լուրջ ասելիք ունեն

Ваша оценка: