Ջերմ հանդիպում

Օրեր առաջ էր… Մտազբաղ քայլում էի փողոցում, և հանկարծ մի ջերմ հանդիպում ընդհատեց ճանապարհս. Նա: Արմ ջաան, պրիվետ։ Ես: Վաայ, պրիվետ․․․ Նա: Ո՞նց ես։ Ես: Լավ եմ, դու ո՞նց ես: Նա: Ի՞նչ կա չկա, ասա: Ոնց որ մի քիչ լցվել ես․․․ Ես: Հա՞ Նա: Դե չեմ ասում՝ շատ: Մի 3 կիլո․․․ Ես: Ահա, ճիշտ էդքան վերջին 2 ամսում։ Նա: Արմին, նորություն չունե՞ս։ Ես: Նորությու՞ն։ Չէ, ինչ նորություն… Դու ոնց որ սաղ գիտես Նա: Էէէ, լավ դե մի մտածի… կունենաս: Արմ, լսի, ուզում եմ մի երկու նոր շորիկ առնեմ: Դու միշտ հավես բաներ ես առնում: Այ, օրինակ էն սև պուտիկավոր շորիկդ, … Читать далее Ջերմ հանդիպում

Ваша оценка:

Ֆիլմեր, որոնք ձեզ ուժեղ էմոցիաներ կպարգևեն

Կյանքը չափազանց միապաղաղ է առանց էմոցիաների։ Եվ անգամ բացասական էմոցիաները երբեմն նախընտրելի են էմոցիոնալ դատարկությունից։ Իսկ առօրեան ոչ միշտ է բազմազան և հետաքրքիր, և այս պարագայում մեր էմոցիոնալ բալանսը օգնում են պահպանել իրական կյանքից տարբերվող աղբյուրներից ստացված էմոցիաները… Եվ երբեմն երեկոյան դիտելու համար ֆիլմ փնտրելիս ցանկանում ենք հենց օրվա էմոցիոնալ բացը լրացնել: Ու փնտրում ենք ֆիլմեր, որոնք մեզ ուժեղ էմոցիաներ կպարգևեն: Այսպիսի ֆիլմերի յոթնյակ եմ այսօր առանձնացրել ես․ Ֆիլմեր, որոնք մի պահ մոռանալ կտան ամեն ինչ, ֆիլմեր, որոնք արտասովոր են, միստիկական, երբեմն էլ` ծայրահեղ բացասական, Ֆիլմեր, որոնք միանշանակ կունենան ցնցող ազդեցություն և անգամ՝ էմոցիոնալ շոկ կառաջացնեն։ ՀԳ: Հիշեք,սակայն, որ ուժեղ … Читать далее Ֆիլմեր, որոնք ձեզ ուժեղ էմոցիաներ կպարգևեն

Ваша оценка:

Громкая связь

Ինֆորմացիան զե՞նք է։ Այո։ Պարզապես երբեմն այդ զենքն ուղղված է հենց այն կրողի դեմ։ Եվ միշտ չէ, որ բարի գործ է մարդուն ինֆորմացիայով զինելը։ Ֆիլմը հենց նույն «Идеальные незнакомцы» ֆիլմն է, ռուսական տարբերակը։ Դիտե՞լ եք այդ ֆիլմը։ Այս մեկն էլ դիտեք, նորից դիտեք։ Այս ֆիլմի տարբերակների առկայությունը հոյակապ առիթ է ֆիլմում հնչեցված երկխոսություններն ու գաղափարները մի քանի անգամ, կյանքի տարբեր ժամանակահատվսծներում լսելու և ընկալելու, չմոռանալու և պարբերաբար վերհիշելու համար։ Եվ ի վերջո, սա այն ֆիլմերից է, որում ասվածը հնարավոր է հենց Ձեզ և հենց այս պահին շատ անհրաժեշտ լինի։ Դիտել ֆիլմը Читать далее Громкая связь

Ваша оценка:

Դենիել Քիզ «Пятая Салли»

Յուրաքանչյուր մարդու մեջ իրականում մի քանիսն են ապրում ՝ երբեմն միմյանց հետ հաշտ, երբեմն էլ կոնֆիլկտային պայմաններում։ Չէ՞ որ հաճախ դժվարանում ենք որոշում կայացնել, չենք կողմնորոշվում, թե ինչ ենք ուզում իրականում. պարզապես մեր 2 կամ գուցե 2ից ավելի Ես-երն այդ պահին միմյանց հակասող բաներ են ակնկալում… Երբեմն մենք ինքներս էլ այնքան տարբեր ենք լինում՝ ասես լիովին տարբեր մարդիկ լինենք.. Եվ յուրաքանչյուրիս խնդիրն է հաշտեցնել մեր ներքին ես-երին այնպես, որ նրանք «ասես մեկ մարդ դառնան»: Այդ դեպքում միայն մենք կլինենք ներդաշնակ, խաղաղ ու երջանիկ: Դանիել Քիզի «Пятая Салли» գիրքը հոգեբանական շեղումի մասին է, որի դեպքում մարդու ներքին ես-երը ապրում են յուրաքանչյուրն … Читать далее Դենիել Քիզ «Пятая Салли»

Ваша оценка:

Այսուհետ՝ նաև հումոր

Սիրելի ընթերցողներ Այսօր ծիծաղի օրն է՝ անգնահատելի մի զգացողության, որ պարգևել է մարդ էակին կյանքը… Գիտեք, ինչ-որ տեղ կարդացել եմ, որ թատերական ամենաբարդ ժանրը կոմեդիան է … Իսկապես, որքան հեշտ է մարդուն տխրեցնել, զարմացնել, շփոթեցնել, բայց անասելի դժվար է ծիծաղեցնելը… Ու անգնահատելի է նրանց ներդրումն աշխարհում, ովքեր օժտված են այնպիսի սուր հումորով , որպեսզի կերտեն այն, ինչը պարգևելու է լիաթոք ծիծաղ՝ մի քանի վայրկյան կամ րոպե երջանկության… Այսօր ես նշում եմ ապրիլի 1ը՝ ստեղծելով armineh.blog-ում նոր բաժին՝ Հումոր: Վսհատ եմ՝ մինչ այսօր բլոգիս էջերում շատերն են լուրջ մտորումների առիթ ունեցել, իսկ այսօրվանից կունենան հնարավորություն նաև լիաթոք ծիծաղելու… Ահա, և նոր … Читать далее Այսուհետ՝ նաև հումոր

Ваша оценка:

Կենաց․ վարդի մասին

Սպիտակ վարդը ճանապարհ է գնում, ծարավ է, գետին խնդրում է ջուր տալ: Գետն ասում է. «տուր մեկ ծաղկաթերթիկ, տամ ջուր» : «Չեմ տա» ,- ասում է վարդը և ճանապարհը շարունակում: Հանդիպում է մի ուրիշ գետակ, դարձյալ ջուր է ուզում, դարձյալ գետը ծաղկաթերթիկ է հնդրում: Վարդը նորից մերժում է և ծարավ շարունակում ճանապարհը: Եվ այսպես մի քանի անգամ և հասնում է տեղ, բոլոր ծաղկաթերթիկները տեղում, բայց լրիվ թառամած: Կարմիր վարդը ճանապարհ է գնում, ծարավ է, գետին խնդրում է ջուր տալ: Գետն ասում է. «Տուր մեկ ծաղկաթերթիկ, տամ ջուր» : Տալիս է վարդը ծաղկաթերթիկը, խմում է ջուրը և ճանապարհը շարունակում: Դարձյալ հանդիպում … Читать далее Կենաց․ վարդի մասին

Ваша оценка:

Հինգ հզոր ֆիլմ աներևակայելի սիրո մասին

Սիրո մասին բոլորն են լսել, շատերը՝ կարծում են, թե սիրել են, քչերն են իսկապես սիրել և միայն բացառիկները գիտեն ու հասկանում են, որ սերը սահմաններ չունի: Այսօր ես ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կինոարվեստի 5 գլուխգործոց, որտեղ լավագույնս է պատկերված սիրո անսահմանությունը… Խոսքը պարզապես սիրային պատմություններ ներկայացնող զգացմուքային ֆիլմերի մասին չէ: Այս հինգը ֆիլմեր են, որոնք սիրո ընկալման նոր հորիզոններ են բացում: Այստեղ սերը դրսևորվում է արտասովոր, շատերի համար ոչ միայն անծանոթ, այլև անընկալելի և գուցե անգամ՝ անընդունելի կերպով: Իսկ սերը հենց այն է, ինչ կա. այն չի ենթարկվում սահմանումների, չի տեղավորվում որևէ արժեհամակարգում և ընդունելի նորմերի շրջանակներում , չի սահմանափակվում … Читать далее Հինգ հզոր ֆիլմ աներևակայելի սիրո մասին

Ваша оценка:

Վահան Տերյան. Երկու ուրվական

Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք,— ես ու դու Ես էլ դու եմ՝ ես չկամ… Չկան օրերն ահարկու, Չկա ժամ ու ժամանակ, Ուրվական ենք մենք երկու Միշտ իրար հետ, միշտ մենակ… Մոռացել ենք անցյալում Տրտունջ, թախիծ ու խավար. — Մի ուրիշ լույս է ցոլում Մեղմ ու անուշ մեզ համար… Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք — ես ու դու, Ես էլ դու եմ՝ ես չկամ… Читать далее Վահան Տերյան. Երկու ուրվական

Ваша оценка: