Раздражительность
Մտովի ֆիլմի մասին գրում էի այն դիտելու առաջին իսկ րոպեներից: Առաջին մտքերս զայրութի մասին էին: Զայրույթն ու ագրեսիան պարզապես նեգատիվ բառեր չեն. զայրութն իրական մղձավանջ է, հատկապես՝ տարիներով կուտակվածը: Այն, ասես, հոգումդ պահված պայթյունավտանգ պարկ լինի, որը մի թեթև հպումով կարող է պայթել և ոչնչացնել մնացած ամեն ինչ: Կառավարել այն գրեթե անհնար է: Եվ միակ ելքը՝ զայրույթը պարզապես չկուտակելն է: Իսկ ավելի լավ է դուրս գալ այն իրավիճակից, այն հարաբերություններից, որոնք զայրույթ են առաջացնում: Ֆիլմի ընթացքում ծագած հետագա մտքերս կին-տղամարդ հարաբերությունների մասին էին: Այստեղ էլ մի ճշմարտություն մտաբերեցի: Այն է՝ չի կարելի մշտապես տալ առանց վերցնելու: Դա երբեք անհետևանք չի … Читать далее Раздражительность

