Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Հիշենք դասական գրականության գլուխգործոցներից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը: Մենք՝ գրքասերներս, հավաբանար այն կարդացել ենք, սիրում ենք և կվերապրենք գրքի պարգևած զգացողությունները՝ կարդալով մի քանի մեջբերում գրքից․․․ Իսկ եթե դեռևս չենք կարդացել, կհիշենք, որ կա ևս մեկ գիրք «անպայման կարդալու» ցանկից։ • Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի • Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում: • Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը: • Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան … Читать далее Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Ваша оценка:

Ստեֆան Ցվայգ «Սրտի անհամբերություն»

Կարեկցանքի երկու տեսակ գոյություն ունի: Առաջինը` թուլակամ և սենտիմենտալ, որն ըստ էության այլ բան չէ, քան սրտի անհամբերություն, որը շտապում է հնարավորինս արագ ազատվել մեկ ուրիշի դժբախտության տեսքից առաջացած ծանր զգացողությունից: Դա կարեկցանք չէ, այլ ընդամենը բնազդային ցանկություն` պատնեշել սեփական հանգստությունը մերձավորի տառապանքից: Բայց կա մեկ ուրիշ կարեկցանք` իսկականը, որը գործողություն է պահանջում, այլ ոչ թե սենտիմենտներ, նա գիտի, թե ինչ է ուզում, և վճռականությամբ լի, տառապելով ու կարեկցելով անում է ամեն բան, ինչը մարդկային ուժերի սահմաններում է և նույնիսկ դրանից վեր: Ահա, գրքի առաջին պարբերությունը, որը կարծում եմ, բավական է վեպի շունչը զգալու և հասկանալու համար, որ Դուք այն … Читать далее Ստեֆան Ցվայգ «Սրտի անհամբերություն»

Ваша оценка:

Гитара

Ֆիլմը սկսվում է այսպես․ երիտասարդ կնոջ կյանքում տեղի է ունենում միանգամից մի քանի ցնցող իրադարձություն՝ նրան լքում է ընկերը, տնօրենը ազատում է աշխատանքից, իսկ ամենափարսափելին մահացու հիվանդության ախտորոշումն է, որի դեպքում բժշկի խոսքերով նրան մնացել է ապրելու ընդամենը երկու ամիս։ Եվ հենց այդ 2 ամսվա իրադարձություններին էլ նվիրված է ֆիլմը․․․ բայց այս ֆիլմը ձեզ չի ողողելու ծանր ապրումներով, այն ձեզ չի տալու ոչ մի բացասական էմոցիա։ Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր դուք կիմանաք ֆիլմը դիտելու դեպքում։ Ես միայն կասեմ, որ ֆիլմն ասելիք ունի․ լուրջ, կարևոր, ճակատագրական ասելիք։ Դիտել ֆիլմը Читать далее Гитара

Ваша оценка:

Анри Барбюс. Нежность

Սիրո բոլոր տեսակներից ամենահազվագյուտը, ամենահարատևն ու ամենաարժեքավորը հոգատար սերն է, այլ խոսքերով՝ ալտրուիտական սերը։ Զգացմունքային և ազդեցիկ պատմվածք, ևս մեկ փոքրիկ գլուգործոց, որը «հայտնաբերել» եմ մի քանի օր առաջ և մեծ ոգևորությամբ ներկայացնում եմ բլոգիս ընթերցողներին։ Կարդալ այստեղ Читать далее Анри Барбюс. Нежность

Ваша оценка:

Последний отпуск

Կյանքն այնքան բազմազան է․ կա թե լավը, թե վատը․․․ Մենք կարող ենք ապրել տխուր և անգույն կյանքով և կարող ենք ճիշտ հակառակը՝ ապրել գեղեցիկ, հետևել մեր երազանքներին, լիարժեք զգալ և վայելել մեր կյանքի յուրաքանչյուր օրը, մեզ տրված յուրաքանչյուր պահը ․․․ Իսկ ինչպես կապրենք, մեր ընտրությունն է։ Հիասքանչ, պոզիտիվ, բարի, իմաստուն ֆիլմ և սթափեցնող ալիք՝ անհրաժեշտ շատ շատերիս։ Դիտել ֆիլմը Русский Читать далее Последний отпуск

Ваша оценка:

Գուգլ որոնում

Մեր հերոսուհուն մի հարց էր տանջում. այն հարցերից, որի պատասխանն իմանալու համար որևէ տեղեկատու չես զանգահարի, ոչ էլ կհարցնես անգամ ամենաիմաստուն մարդուն: Ավելի ճիշտ հարցնել, իհարկե, կարող ես, ինչպես և անում էր մեր հերոսուհին, բայց այ հավատ ներշնչող պատասխան ստանալը իսկապես դժվար էր: Կարելի էր նաև դիմել հոգեբանի կամ վատագույն դեպքում բախտագուշակի օգնությանը, բայց առաջինին դիմելու ապարդյուն փորձն արդեն նա ուներ, իսկ երկրորդներին էլ առանձնապես չէր վստահում։ Հարցը սիրոն և հարաբերություններին էր վերաբերում. նրանք հանդիպել և սիրահարվել էին իրար տարիներ առաջ, հետո հանգամանքների բերումով բաժանվել, բայց չէին մոռացել իրար և, ահա, վերջերս նորից հանդիպում են, կարծես թե, այս անգամ ճակատագրորեն: … Читать далее Գուգլ որոնում

Ваша оценка:

Օ․Հենրի «Վերջին տերևը»

Երբեմն օրեր շարունակ կարդում ես որևէ ստեղծագործություն, իսկ ավարտելուց հետո էլ ոչ մի հստակ բան չես զգում ․․․ Երբեմն էլ 10 րոպեում կարդացած ստեղծագործությունը պահում ես սրտումդ միշտ։ Զգացմունքային, հուզիչ, միևնույն ժամանակ իմաստուն պատմվածք, փոքրիկ գլուխգործոց՝ ներկայացված ընդամենը երկու էջով։ Կարդալ այստեղ Читать далее Օ․Հենրի «Վերջին տերևը»

Ваша оценка:

Օ․Հենրի «Վերջին տերևը» Կարդալ առցանց

Վաշինգտոն պուրակից արևմուտք ընկած փոքրիկ թաղամասում փողոցները խառնվում ու կոտրատվում են՝ վերածվելով կարճ շերտիկների, որոնք կոչվում են անցուղիներ։ Այդ անցուղիները կազմում են տարօրինակ անկյուններ և ծուռտիկ գծեր։ Այնտեղ մի փողոց նույնիսկ երկու անգամ հատում է ինքն իրեն։ Ոմն նկարչի հաջողվեց հայտնագործել այդ փողոցի հույժ արժեքավոր հատկությունը։ Ենթադրենք, թե խանութի աշխատողը ներկի, թղթի և կտավի պարտքերի ցուցակը ձեռքին այնտեղ հանդիպում է ինքն իրեն տուն վերադառնալիս՝ առանց մեկ սենթ անգամ ստանալու պարտապաններից։ Եվ ահա արվեստի մարդիկ պատահաբար ընկան Գրինվիչ֊Վիլլիջ յուրօրինակ թաղամասը՝ փնտրելով դեպի հյուսիս նայող պատուհաններ, 18-րդ դարի տանիքներ, հոլանդական ձեղնասենյակներ և էժան սենյակի վարձ։ Ապա նրանք Վեցերորդ ավենյուից այստեղ բերեցին մի … Читать далее Օ․Հենրի «Վերջին տերևը» Կարդալ առցանց

Ваша оценка:

Ժան Պոլ Սարտր «Դռնփակ»

Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը «Դռնփակ» պիեսում ընթերցողին է ներկայացնում դժոխքը: Դժոխք, որում չկան քրիստոնեական պատկերացումներին բնորոշ տանջանքներ, դժոխք, որը հյուրանոցի է նման․ կան սենյակներ, յուրաքանչյուր սենյակում մի քանի հոգի․․․ ուրիշ ոչինչ։ Եվ ինչու՞մ է կայանում Սարտրի դժոխքը, ո՞րն է այն մեծագույն տանջանքը, որից այն կողմ, որից առավել ոչինչ հնարավոր չէ պատկերացնել։ Սարտրի հանճարեղությանն ու մտքի աներևակայելի մեծությանը ծանոթանալու համար բավական է կարդալ, հասկանալ և զգալ փշաքաղվելու աստիճանի հասցնող այս պիեսը։ Այո, այստեղ անհնար է չփշաքաղվել, չհուզվել, չարտասվել, սակայն ոչ այնպես, ինչպես սրտաճմլիկ, ծանր պատմություններից ես արտասվում ․․․ Սա այլ էմոցիաներ են, սա հուզմունք է հիացմունքից, որը կզգա նա, ով … Читать далее Ժան Պոլ Սարտր «Դռնփակ»

Ваша оценка: