Համո Սահյան․ Չես ասի ոչ մի բառով

Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով»… Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով: Գնում ես, չես էլ ասում, Թե մեկ էլ երբ ես գալու, Եկար էլ, ի՞նչ իմանամ Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու: Ներիր ինձ, դու իմ բարի, Իմ խելոք և իմ համառ, Հարկադիր այս ծիծաղի Եվ թաքուն լացի համար: Գնում ես, էլ ի՞նչ ասեմ, Սովոր եմ, կդիմանամ Թող կուրծքս մի քիչ ցավի, Որ սրտիս տեղն իմանամ: Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով, Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով».. Читать далее Համո Սահյան․ Չես ասի ոչ մի բառով

Ваша оценка:

Շառլ Ազնավուր. Ես` իմ անկյունում

Նա զննում է քեզ Հոնքերի տակից, Իսկ դու լարվում ես, Շարժվում անհանգիստ: Նրա հայացքը Փաղաքշում է քեզ, Իսկ քո պահվածքը Ասում է` դեմ չես: Ես` մի կողմ քաշված, Չեմ ասում ոչինչ, Բայց նկատում եմ ամեն, ամեն ինչ: Ես` մի կողմ քաշված, Լուռ զսպում եմ ինձ, Ավարտը միշտ էլ տխուր է մի քիչ: Նա տնտղում է քեզ Կրքոտ, ուշադիր, Դու` խրախուսում, Ժպտում սիրալիր: Նա քեզ է նայում, Ժպտում աներես, Իսկ դու` ափսոսում, Որ կողքիդ եմ ես: Ես` մի կողմ քաշված, Չեմ ասում ոչրինչ, Բայց նկատում եմ ձեր հնարքները: Ես` մի կողմ քաշված, Թաքցնել եմ փորձում Հոգիս ծվատող մութ կասկածները: Նա դիտում … Читать далее Շառլ Ազնավուր. Ես` իմ անկյունում

Ваша оценка:

Наши любовники

Լուսավոր և դրական ֆիլմ։ Հարաբերություններ, սեր, սիրային արկածներ և վարպետորեն գրված, իմաստալից խոսակցություններ այդ ամենի մասին։ Անկասկած դիտել բոլորին․ նրանց, ում օրը ծանր է անցել՝ այդ ծանրությունը փոխհատուցելու և էմոցիոնալ ֆոնը փոխելու համար, նրանց, ովքեր լավ օր են ունեցել՝ օրը ներդաշնակորեն եզրափակելու համար և նրանց, ում օրը անգույն է անցել՝ այն պայծառ գույներով լցնելու համար։ Վայելեք, ստացեք դրական էմոցիաների մեծ պաշատ, ժպտացեք ֆիլմից հետո երկու օր շարունակ և միշտ՝ ֆիլմը հիշելիս։ Դիտել ֆիլմը Русский Читать далее Наши любовники

Ваша оценка:

Համո Սահյան․ Քո խոնարհ ջրկիրն եմ եղել

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել, Եղել եմ՝ և տերդ։ Ինչքան որ ուժերս ներել, Ներել եմ մեղքերդ։ Թե ինձ էլ լքել եմ մեն-մեկ, Չեմ լքել պատկերդ, Երեսով չեմ տվել երբեք Ուշացած պարտքերդ։ Երգել ես, լցվել եմ երգով, Իզուր է հերքելդ, Եվ թաքուն այրվել եմ, երբ որ Այրվել են վերքերդ։ Տվել եմ քեզ բախտս անխառ, Արևս, երկինքս Եվ ինչքս, որ մինչև անգամ Չունեի ես ինքս։ Տվել եմ,– չեմ առել ոչինչ, Շնորհ էր շիկնելդ, Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ, Հերիք էր լինելդ։ Ինձ համար հերիք էր արդեն Ժպտալդ ու լալդ, Երբ գալդ պարգև էր մի մեծ, Ուր մնաց մնալդ։ Եվ դարձյալ առնելիք չունեմ, … Читать далее Համո Սահյան․ Քո խոնարհ ջրկիրն եմ եղել

Ваша оценка:

Ազնավուրը՝ Ազնավուրի մասին

• Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հ եգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար… • Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ … Читать далее Ազնավուրը՝ Ազնավուրի մասին

Ваша оценка:

Շառլ Ազնավուր. Իմ հուզիչ սեր

Դու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ, Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում, Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ Քո լեզվով` ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում: Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք. Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն, Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ: Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու, Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան, Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն, Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական: Իմ ջանքերը տեսնելով` … Читать далее Շառլ Ազնավուր. Իմ հուզիչ սեր

Ваша оценка:

Ֆրեդերիկ Բեգբեդեր «Սերն ապրում է 3 տարի»

Գիրքն, ասես, դիպուկ և շատ պարզ ոճով գրված արտահայտությունների հավաքածու լինի հետևյալի մասին․ սեր, ամուսնություն, սեր՝ առանց ամուսնության, ամուսնություն՝ առանց սիրո և ամեն ինչ՝ կապված սիրո և ամուսնական կյանքի հետ։ Արտահայտություններ, որոնք արտացոլում են իրականությունը, որն ապրել, ապրում կամ ապրելու է յուրաքանչյուրը՝ համակերպվելով կամ առանց համակերպվելու, գիտակցելով կամ չգիտակցված, բարձրաձայնելով կամ լռելով․․․ Գիրքն արժանի է, որպեսզի այն կարդա յուրաքանչյուրը՝ անկախ պատկերացումներից սիրո և ամուսնության մասին, անկախ ամուսնական կարգավիճակից, անկախ սիրահարված լինելուց կամ չլինելուց․․․ և կարդա՝ անկախ էմոցիաներից, որը ստանալու է արդյունքում՝ լինեն դրական, թե բացասական։ Սա միանշանակ այն գրքերից է, որի կարիքը ներկայիս ժամանակաշրջանն ուներ, և այն պարզապես չէր կարող … Читать далее Ֆրեդերիկ Բեգբեդեր «Սերն ապրում է 3 տարի»

Ваша оценка:

Համո Սահյան․ Ինձ ասում են ՝ թե խելոք մնա

Oվկիանոսները ելնում են ափից Եվ պատառոտում իրենց անխնա… Խելագարվել է կյանքը տագնապից, Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա: Խաղաղ օրերը գնում են ձեռից, Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա: Խելագարվել է աշխարհն իմ խելքից , Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա Խելագարվել են ցորեն ու բողբոջ, Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա, Խելագարվել է տիեզերքն ամբողջ, Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա: Խելագարվել է տիեզերքն ամբողջ, Աչքերը չռել իմ հոգու վրա… Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց , Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա: Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց, Խելագարվածներ մոտիկ ու … Читать далее Համո Սահյան․ Ինձ ասում են ՝ թե խելոք մնա

Ваша оценка:

Համո Սահյան. Աշխարհը նույնն էր մնալու

Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եթե քո ջանքից Նրա բեռը չէր թեթևանալու, Էլ ո՞վ էր ասում, Որ այնքան ծանր հոգսերը նրա Առնեիր քո թույլ ուսերի վրա։ Եթե քո առաջ դուռ էր փակելու Եվ չէր դնելու ականջը լանջիդ, Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու Ամեն մի կանչիդ. Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում, Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում, Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում, Որ նրա ամեն շշուկը բռնես, Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես, Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես, Մեռնես, համբառնես… Էլ ինչո՞ւ էիր, Բոբիկ ոտներդ մաշում քարերին, Փորձում անհնարն ու անկարելին, Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եվ ինչ-որ չափով Չէին մաշվելու հոգսերը … Читать далее Համո Սահյան. Աշխարհը նույնն էր մնալու

Ваша оценка: