Стефан Цвейг. Летняя новелла

Երբեմն հանճարեղ մարդու աշխարհին առնչվելու, մեծ գրողի հետ շփվելու և հոգևոր բավականություն ստանալու համար անհրաժեշտ չէ ունենալ շատ ազատ ժամանակ: Երբեմն 20 րոպեն էլ է բավական: Ցվայգը պարգևել է մեզ այդ շռայլությունը իր փոքր ու հիասքանչ նովելաների միջոցով: Կարդալ այստեղ Читать далее Стефан Цвейг. Летняя новелла

Ваша оценка:

Ինչու՞ են որոշ մարդկանց ցանկություններն իրականանում, իսկ որոշներինը՝ ոչ

Երկրագնդի վրա կա մի մեծ ճշմարտություն. անկախ այն հանգամանքից, թե ով ես դու և ինչով ես զբաղվում, երբ դու իսկապես ինչ-որ բան ցանկանում ես, քո ցանկությունն իրականանում է: Չէ՞ որ այդ ցանկությունը ծնունդ է առել տիեզերքի հոգում: Եվ հենց դա էլ քո կոչումն է Երկրի վրա: Պաուլո Կուելիո Դեպի նոր կյանք ճանապարհ բացող առաջին քայլը զարմանալիորեն պարզ է. պետք է ընդամենը հետևել սեփական մտքերի ընթացքին և ուղղորդել դրանք համապատասխան կերպով: Ձեր մտքերը շատ ավելի ուժեղ են, քան Դուք ենթադրում եք, իսկ յուրաքանչյուր մտային պատկեր իրենից ներկայացնում է իրական ուժ, որն ընդունակ է ազդելու Ձեր կյանքի վրա: Ջոն Կեխո Ողջ հաջողությունը … Читать далее Ինչու՞ են որոշ մարդկանց ցանկություններն իրականանում, իսկ որոշներինը՝ ոչ

Ваша оценка:

Элбом Митч․ Величайший урок жизни, или Вторники с Морри.

Որքան հարցեր կան կյանքում, որոնք հաճախ ինքներս մեզ տալիս ենք։ Եվ որքան կցանկանայինք, որպեսզի լիներ մեկը, ով կկարողանար պատասխանել մեր բոլոր հարցերին․նա, ով ավելի փորձառու է, ավելի իմաստուն, նա, ով զգացել է այն, ինչին մենք դեռ չենք հասել… որքան կցանկանայինք ապրել այնպես, որպեսզի հետո փոշմանելու բան քիչ լիներ։ Գիրքը իրական պատմություն է, որը, ասես, կյանքի մասին խորը և զգացմունքային դասախոսություն լինի Ուսուցչի կողմից (հեղինակի սոցիոլոգիայի դասախոսի), ով շուտով պատրաստվում է լքել կյանքը և իր կյանքի վերջին ամիսներին տեսնում է ամեն բան կյանքում այլ կերպ` ավելի բաց աչքերով և բաց սրտով: Սա այն գրքերից է, որը գրավում է հենց միանգամից. առաջին … Читать далее Элбом Митч․ Величайший урок жизни, или Вторники с Морри.

Ваша оценка:

Талли

Շատերի համար է պարզ, թե ինչ է «կանացի երջանկությունը»։ Մենք հաճախ ենք խոսում այդ մասին և ի սրտե մաղթում իրար «կանացի երջանկություն»։ Իսկ ո՞րն է այդ երջանկության անխուսափելի գինը։ Ինչու՞ այդ մասին այդքան քիչ է խոսվում աշխարհում։ Ինչի՞ մասին է ֆիլմը։ Կնոջ մասին․․․ կնոջ կյանքի մասին, կնոջ հոգու և մարմնի, մտավոր և զգայական աշխարհի փոփոխության մասին։ Կնոջ ապրումների մասին, որոնք այսօր անտեսված են ոչ միայն առանձին մարդկանց կամ մտերիմների, այլև՝ դեռևս մարդկության կողմից։ Ֆիլմը անգնահատելի է իր գաղափարով և ուղղակի հիասքանչ՝ իր գաղափարի գեղարվեստական մատուցմամբ։ Խորհուրդ եմ տալիս բոլորին․ նայել, զգալ, հասկանալ։ Դիտել Русский Читать далее Талли

Ваша оценка:

Տարիների խորքից

Կյանքը հնարավորինս պետք է ընկղմված լինի ներկայի մեջ… բոլոր մտքերն ու ցանկությունները պետք է սեղմել ներկայի մեջ այնպես, որ ոչինչ դուրս չմնա… իսկ այն, ինչը դուրս մնաց, ոչ մի դեպքում ապագայի բաժինը չէ… ինչը դուրս մնաց, կորավ հավետ… ԵՍ- Ես քեզ կանչում եմ տարիների խորքից, խնդրում եմ դուրս արի մի պահ, խնդրում եմ արի… ախր, մենք իրար ասելու շատ բան ունեք այսօր … արի, որպեսզի հանգստանանք ես էլ, դու էլ … ՆԱ (նույն ես՝ տարիներ առաջ)- Հանգստանա՞նք… Ես այստեղ եմ… Դու իսկապես ինձ շատ բան պետք է բացատրես… Դու, որ… ԵՍ- Գիտեմ… գիտեմ, որ ոչ մի սպասումդ չեմ արդարացրել… գիտեմ, … Читать далее Տարիների խորքից

Ваша оценка:

Համո Սահյան «Կգամ»

Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ Մենության մեջ լացող երգիդ վրա: Եթե մինչև անգամ Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից… … Читать далее Համո Սահյան «Կգամ»

Ваша оценка:

«․․․առաջ» և «․․․հետո»

Մարդիկ սովոր են կյանքը բաժանել «առաջ» և «հետո»-ների՝ թե իրենց, թե ուրիշների․․․ դպրոցն ավարտելուց, համալսարան ընդունվելուց, ամուսնանալուց, նոր տուն տեղափոխվելուց առաջ և հետո։ Իրականում, այս կարևոր իրադարձությունները մեր կենսակերպն են փոխում, առօրեա սովորությունները, իսկ կյանքը «առաջ» և «հետո»-ի ավելի հաճախ կարող է բաժանել սովորական, արտաքին հատկանիշներով աչքի չընկնող երեկոն, նոր հանդիպումը, որը արտաքին աշխարհում ոչինչ չի փոխում, կարդացած գիրքը, փողոցում պատահաբար տեսած միջադեպը․․․ Читать далее «․․․առաջ» և «․․․հետո»

Ваша оценка:

Ասում են` սերը անցնում է…

Ասում են, թե  սերը անցնում է, երբ մարդն իսկապես հասկանում է, որ էլ հույս չկա, որ մի օր նա կգա… Ասում են, թե սերը անցնում է, Երբ քեզ չեն սիրում, երբ քեզ ցավեցնում, վնաս պատճառում, ակնհայտ ստում են… Ասում են, թե սերը անցնում է, երբ մարդը քաջ գիտակցում է, որ նա ում սիրում է մարդկային որևէ արժանիք չունի… Այդ ժամանակ ասում են` մարդ հիասթափվում է, և սերը աստիճանաբար անցնում է Ասում են, որ ժամանակը օգնում է և այսպիսի սիրուց մեզ միշտ ազատում է… Սակայն ես կարծում եմ Չէ, ցավոք զգում եմ , և նույնիսկ` գիտեմ… Հասկանալն այս ամենը քիչ է … Читать далее Ասում են` սերը անցնում է…

Ваша оценка: