Կյանքի միակ իմաստը

Կյանքի միակ իմաստը ԱՊՐԵԼ-ն է: Այն չի սահմանվում ոչ հեռավոր ժամանակի, ոչ էլ հեռավոր տարածության ընկալմամբ. նրա միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ տարածությունը` «այստեղ»-ը… Նրա սահմանումը չի ճանաչում անել, լինել, ունենալ և այլ բայեր, այլ կենտրոնացած է միայն մի բայի վրա` «Զգալ»: Կյանքի ընթացքում ապրում ենք միայն այն պահերը, որոնք «Զգում» ենք  «այստեղ և հիմա», և հենց այդ պահերն էլ իմաստալից են… Հենց սրանցում էլ կյանքի միակ իմաստն է: Երբ ես «Զգում» եմ ուրախություն, թովչանք, երջանկություն, սեր, կիրք, ոգևորություն…, նաև` ցավ, կարոտ, տառապանք, խանդ, ափսոսանք և այլն, ես ապրում եմ… Իսկ ապրելով` ճանաչում եմ կյանքը…Ճանաչելով այն` սկսում եմ ավելի … Читать далее Կյանքի միակ իմաստը

Ваша оценка:

Անհնարին սիրո կյանքը

Սիրո` այդ երկնային  զգացմունքի ծնողները միշտ էլ հասարակ են. պարզ ու երկրային: Երբեմն գեղեցկությունն է նրան կյանք տալիս, հմայքը կամ խելքը, գեղեցիկ պահվածքը կամ հաճելի ձայնը… Անշուշտ դա էական էլ չէ: Սերը կարող է տարբեր երևույթներից ծնունդ առնել, բայց մի ընդհանրություն այնուամենայնիվ կա. սերը հույսով է ծնվում: Ծնողները սիրոն կյանք տալով` անհայտանում են կամ էլ հավերժ ապրում, բայց նրա գործերին էլ չեն խառնվում: Միայն սիրո երկվորյակ եղբայրը` հույսն է նրան հավերժ ուղեկցում ու միշտ պաշտպանում: Որպես երկվորյակ եղբայրներ` սերն ու հույսը  իրար կորստին չեն դիմանում, բայց սովորաբար հույսը սկզբում է մեռնում: Սերը հավե՞րժ է … Հավերժ է այնքան, որքան և հույսն է … Читать далее Անհնարին սիրո կյանքը

Ваша оценка: