Վահան Տերյան. Անծանոթ աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում. Մութը տնից տուն էր մտնում. Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։ Աղբյուրն անուշ հեքիաթի պես Իր լույս երգով ժպտում էր մեզ. Դու մոտեցար մեղմ, համրաքայլ, Որպես քնքուշ իրիկվա փայլ։ Անակնկալ բախտի նըման, Հայտնվեցիր պայծառ-անձայն. Անջատվեցինք համր ու հանդարտ, Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ… Читать далее Վահան Տերյան. Անծանոթ աղջկան

Ваша оценка:

Վահան Տերյան. Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն, — Բարդիներն են բաց պատուհանիս տակ,— Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում, Կանչում ես նորից կարոտով հստակ։ Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում, Եվ շշնջում ես, և անուշ շրշում, Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։ Ամպերը ճերմակ երամով անցան Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,— Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։ Ջրերն են անվերջ միգում հեկեկում, — Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,— Թվում է, որ դու տխրությամբ անքուն Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։ Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում, … Читать далее Վահան Տերյան. Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն

Ваша оценка:

Վահան Տերյան. Երբ կյանքը սուր փշերով

Երբ կյանքը սուր փշերով Կարյունոտե քո հոգին, Հիշի՛ր, որ սուրբ հուշերով Շղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք, Երբ կանջատվենք առհավետ, Հիշի՛ր, որ կա սրբազան Հանդիպումի արահետ։ Հիշի՛ր, որ երբ մի անգամ Մահին հաղթեց խնդագին, Էլ չի կարող մոռանալ Ակնթարթն այն մեր հոգին։ Քո խոսքերը սրբազան Չեն խավարիլ խավարում, Շուրջը, շուրջը ամեն ինչ Կերգե անդարձ քո հեռուն։ Դու կըլինես իմ հոդում, Դու ամեն տեղ կըլինես, Որպես քաղցր մի խոկում, Ե՛վ անմարմին, և՛ անտես։ Մեզ ամեն ինչ այս երկրում Հմայում է և խաբում, Բայց կա անհաս մի բերկրում, Հրաշք-անկարծ հանդիպում… Երբ կըլինենք մենք հեռու, Անվերադարձ և օտար, Հիշի՛ր, որ ինձ … Читать далее Վահան Տերյան. Երբ կյանքը սուր փշերով

Ваша оценка:

Մեծ գրողների փոքրիկ պատմվածքներ

Рей Бредбери. Рассказ о любви Уильям Сомерсет Моэм. Чувство приличия Андре Моруа «Отель Танатос» Эрнест Хемингуэй. Белые слоны. Антон Чехов. «Который из трех?» Анри Барбюс. Нежность О’Генри. Последний лист. Стефан Цвейг. Летняя новелла Артур Конан Дойль. Любящее сердце Читать далее Մեծ գրողների փոքրիկ պատմվածքներ

Ваша оценка:

Սիլվա Կապուտիկայն․ Մի մռայլվիր

Մի´ մռայլվիր ի´մ սիրելի, Թե հոգնել ես, էլ մի´ մնա. Թե գերում են քեզ աշխարհի հեռուները, Այնտե´ղ մնա: Թե դաշտերին ես կարոտել, Էլ մի´ փակվիր դու իմ հովտում, Թե լեռներն են հեռվից դյութել, Մի՜ թախծիր այս ստորոտում: Թե աչքեր կան աչքերիդ մեջ. Էլ ինձ նայել զուր մի´ ջանա. Գնա´, ու թե սերդ է անշեջ, Դու ե´տ կգաս, չե´ս մոռանա… Գիտե արդեն իմ լուռ հոգին՝ Նրա համար է աշխարհում Վանդակը միշտ վանում թռչնին, Որ դռները փա´կ են պահում… Читать далее Սիլվա Կապուտիկայն․ Մի մռայլվիր

Ваша оценка:

Уильям Сомерсет Моэм. Чувство приличия

Փոքրիկ պատմվածք, որի յուրաքանչյուր տողն ու նախադասությունը ցանկանում ես ընդգծել և վերընթերցել նորից ու նորից… Ամուսնություն առանց սիրո և սեր առանց ամուսնության… սիրելու դառնությունն ու երջանկությունը միաժամանակ, բարդ իրավիճակ, որը չլուծվելով դառնում է սովորական և տևում է մի ամբողջ կյանք: Վայելեք Սոմերսետ Մոեմի այս փոքրիկ գլուխգործոցը: Կարդալ պատմվածքը ռուսերեն Читать далее Уильям Сомерсет Моэм. Чувство приличия

Ваша оценка:

Վահան Տերյան․ Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս, Աներևույթ դու խոսում ես աշխարհում, Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս, Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում. Քնքուշաբույր ծաղիկների թերթերում, Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում, Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։ Ամենուրեք մի կարոտ ես դու նետել, Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում, Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել, Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։ Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր Թափառում եմ և որոնում տխրադեմ, Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր, Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։ Читать далее Վահան Տերյան․ Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում VIII

Երդիկի նման` բաց են աչքերըս, Բերանս է բացվում` մի լայն դռան պես, Բայց նա — ծխի պես — մնում է ներսում Ու խեղդում տան մեջ բնակվող խեղճիս… Ճչում է, սակայն… ինչպես քնի մեջ. Ճիչը դառնում է մի խուլ փնթփնթոց… Եվ ի՜նչ թափով էլ ինձնից վեր նետեմ` Նա — քարի նման — ներքև է ընկնում… Ու նմանվում է մի չեղա՛ծ թվի, Որ չի բաժանվում այլ թվի վրա… -Այդ… իմ տանջա՜նքն է: Читать далее Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում VIII

Ваша оценка:

Վահան Տերյան․ Միշտ նույն խոհերի շշուկին հլու

Միշտ նույն խոհերի շշուկին հլու, Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝ Ես դուրս եմ գալիս նորից շրջելու Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։ Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց Շարժում են առաջ օրը ժրաջան — Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ, Հյուսել են կյանքի կախարդված շրջան։ Հապճեպ հոսանքում և՛ մարդ, և՛ անիվ, Ալեկոծությամբ մի խայտանկար Խենթ փողոցների բավիղներն անթիվ Ջրերի նըման խառնում են իրար։ Ամեհի ձայնով երկաթն է խոսում, Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ — Եվ բազմաղաղակ օրերի լեզուն Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։ Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում Այրում է սիրտըս սրբազան մի դող, Հուզում է հոգիս մի վեհ հիացում, Եվ սարսափելին՝ … Читать далее Վահան Տերյան․ Միշտ նույն խոհերի շշուկին հլու

Ваша оценка: