Королева сердец

Սիրեցի այս ֆիլմը, շատ: Գրեթե երկու ժամ, որոնք ինձ համար ակնթարթի պես են անցել: Թեև ֆիլմը երկար է, որևէ ավելորդ դրվագ ֆիլմում չկա… Զգացմունքայնություն, իրադարձությունների հետաքրքիր շրջադարձ, տպավորվող ու հիշվող սյուժե, մտածելու, վերլուծելու, քննարկելու բազում հարցեր… Ֆիլմի թրեյլերից արդեն կհասկանաք, որ այն հասարակայնորեն ոչ ընդունելի հարաբերությունների մասին է: Իսկ այսպիսի ֆիլմերը միշտ ոչ բոլորի համար են: Ֆիլմը ըստ արժանվույն կգնահատեն նրանք, ովքեր հակված են դիտել խորը հոգեբանական ֆիլմեր, որքեր հասկանում են ուրիշների ապրումները, ովքեր գիտեն, որ աշխարհը քառակուսու մեջ չի տեղավորվում, որքան էլ այդ քառակուսին մեծ լինի: Մնացածին ֆիլմն ուղղակի կարող է շատ բարկացնել; Իսկ ֆիլմը դիտելուց հետո առաջարկում եմ … Читать далее Королева сердец

Ваша оценка:

Պարույր Սևակ. Վերնագիրը վերջում

Հանգիստ չեն տալիս ինձ օր ու գիշեր, Իմ հոգսը թողած` Հոգում ձե՜զ համար… Լվացարարի տենդով են այրվում, Ուզում են մաքրել աշխա՜րհը համայն… Որքան քշում եմ, որ ինձնից վանեմ, Այնքան գազազում ու պոկ չեն գալիս` Մեղրի հոտ առած մեղուների պես… Միաժամանակ պահակ են ու գող, Միաժամանակ ծառա են ու տեր, Միաժամանակ իմն են ու ձերը… -Այդ… իմ խոհե՛րն են: Читать далее Պարույր Սևակ. Վերնագիրը վերջում

Ваша оценка:

Սիլվա Կապուտիկյան. Լսիր, սիրելիս

Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա, Ես կգամ քեզ մոտ — Գուցե խենթացած սիրուց ու բախտից, Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ, Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի Սևից ու ստից: Սակայն իմացիր, Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով. Կգամ ինչպես կամ — Սիրիր, ինչպես կամ — Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր Լուսապսակով, Եղիր ինչպես կաս, Սիրիր ինչպես կաս. Քեզանից առաջ Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս, Դու եկար, Եվ ես լցված եմ մի ծովի նման, Բայց, աղաչում եմ, Շողում խոսքերով ինձ մի ամոքիր, Ատում եմ կեղծը — Ինձ իսկականն է հարկավոր միայն: Հրդեհ մի խաղա — Եթե կրակդ մարել է … Читать далее Սիլվա Կապուտիկյան. Լսիր, սիրելիս

Ваша оценка:

Վահան Տերյան. Չարտասանված տխուր խոսքեր

Չարտասանված տխուր խոսքեր, Որ դողում եք անպատասխան, Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր, Ձեր թրթիռը կախարդական։ Խենթ հուզումի անուշ խոսքեր, Պաղ մարդոցից խորը պահված, Անջատման պես տխուր խոսքեր, Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ… Դուք այրում եք, սիրո խոսքեր, Կարոտիս պես սիրտըս մորմոք Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր, Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք… Չարտասանված տխուր խոսքեր, Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի, Դուք այրում եք, սիրո խոսքեր, Որպես խայթը սեւ եղեռնի… Читать далее Վահան Տերյան. Չարտասանված տխուր խոսքեր

Ваша оценка:

Ռեյ Բրեդբերի «Քամի»

Հնարավո՞ր է արդյոք խուսափել քամուց, իսկ արժե՞ արդյոք․․․ Թեթև քամի սիրում են բոլորը, ավելի ուժեղը դուր է գալիս մարդկանց՝ ըստ ճաշակի, ուժեղ քամին ունակ է քանդել իր շուրջն ամեն բան, ուժեղագույնը կարող է անգամ սպանել․․․ իսկ առանց քամու ուղղակի չկա կյանք․․․ Ռեյ Բրեդբերիի այս հիանալի ստեղծագործությունը փոխաբերություն է, որի հերոսը քամին է․․․ «Քամի»-ն թերևս պատմվածք է, որը կարող էր գրել միայն անսպառ երևակայությամբ օժտված գրողը և որը յուրաքանչյուր ընթերցող կհասկանա և կզգա յուրովի․․․ Իմ ընկալմամբ՝ պատմվածքը մարդկային հարաբերությունների, ընկերության, ուրիշին ձեռք մեկնելու, ուրիշի ցավին արձագանքելու մասին է։ Խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորին և ուրախ կլինեմ, եթե կիսվեք Ձեր տպավորություններով։ Կարդալ … Читать далее Ռեյ Բրեդբերի «Քամի»

Ваша оценка:

Վահան Տերյան․ Կարոտ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում… Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում… Читать далее Վահան Տերյան․ Կարոտ

Ваша оценка:

Դիպակ Չոպրա « Հաջողության 7 հոգևոր կանոններ»

Ամերիկացի բժիշկ և գրող Դիպակ Չոպրան գտնում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ չէ մեծ ջանքեր գործադրել: Հաջողությունը հասանելի է բոլորիս. ընդամենը հարկավոր է լինել ներդաշնակ և հետևել 7 հոգևոր կանոններին, որոնք նա հանգամանալից ներկայացնում է: Այդ 7 կանոնները կյանքին կտան հոգևոր լիություն, խաղաղություն, և այդ դեպքում մենք ինքստինքյան կունենանք այն ամենն, ինչ հարկավոր է մեզ՝ առողջություն, սեր, հաջողություն, երջանկություն… Այսօր էզոտերիկայի ոլորտում հսկայական գրականություն կա՝ նվիրված երջանիկ լինելու ուղիներին: Իսկ Չոպրայի գիրքն առանձնանում է հակիրճությամբ, հստակությամբ, մատչելիությամբ և իմաստային ամբողջականությամբ միաժամանակ: Այս գիրքն ընդամենը 26 էջ է. ծավալ, որը կարելի է հաղթահարել մեկ կամ երկու անգամ գիրքը բացելու դեպքում: … Читать далее Դիպակ Չոպրա « Հաջողության 7 հոգևոր կանոններ»

Ваша оценка:

Եղիշե Չարենց․ Մենք բոլորս, որ գնում ենք

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.- Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր – Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր – Ու կնայենք Հարդագողի ճանապարհին… Читать далее Եղիշե Չարենց․ Մենք բոլորս, որ գնում ենք

Ваша оценка:

Եղիշե Չարենց․ Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի, Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ: Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝ Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա, Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով: գուցե աշխարհում, դուրսը մեկը կա, Որ ապրում է իմ անուրախ կյանքով: Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ, Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին – Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝ Նետված աշխարհի անսուտ երազին: Գուցե՝ ապրելով նրա երազում՝ Երգում եմ նրա տագնապները խոր – Եվ թվում է ինձ աշխարհի մուժում, Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր, Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր. – Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր: – Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝ Ողջունում եմ … Читать далее Եղիշե Չարենց․ Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ваша оценка: