Պարույր Սևակ․ Անտարբերության թշնամի

Ինչ որ անում եմ՝ Կրքով եմ անում, Անում եմ թափով, Եռանդով ամբողջ՝ Վատնելով ավյուն, Ծախսելով արյուն,- Անտարբերության թշնամին եմ ես, Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը: Բայց երբ աշխարհի բյո՜ւր գոտիներից Աշխարհ է հաշվվում լոկ երկու բևեռ, Բայց երբ աշխարհի բյո՜ւր երանգներից Աշխատում են լոկ սևն ու ճերմակը, Բայց երբ աշխարհի բոլո՜ր բառերից Երկուսն են խոսում՝ լոկ «ոչ»-ն ու «այո»-ն, Ջերմաստիճանըս – անզոր զայրույթից – Հասնում է նույնիսկ քառասունմեկի, Ցավըս դառնում է կեղեքիչ մրմուռ, Ու ես՝ թշնամի՛ս անտարբերության, Անտարբերության ոսո՛խըս մոլի, ____երևակայե՜ք, Գերադասում եմ… մնալ ձեռնըպահ: Սակայն այնպե՜ս եմ մնում ձեռընպահ, Որ պերճախոս է «չէ»-ից ու «հա»-ից… Читать далее Պարույր Սևակ․ Անտարբերության թշնամի

Ваша оценка:

Рэй Брэдбери. Погожий день

Զգացմունքները նկարագրելու հմուտ վարպետ Ռեյ Բրեդբերիի այս փոքրիկ պատմվածքը սիրո մասին է, որին ունակ են ամենախորը մարդիկ, ամենանուրբ հոգիները. դա սերն է արվեստի նկատմամբ: Ջերմացնենք մեր հոգիներն այսօր՝ ըմբոշխնելով չափազանց զգացմունքային և գեղեցիկ այս ստեղծագործությունը: Կարդալ պատմվածքը Читать далее Рэй Брэдбери. Погожий день

Ваша оценка:

Красотка на всю голову

Ֆիլմ խորիմաստ կատակերգությունների շարքից: Ուրիշների համար մենք այնպիսին ենք, ինչպիսին ինքներս ենք մեզ տեսնում և ընկալում: Իսկ մեր ընկալումները մենք կարող ենք կառավարել, ուստի կարող ենք կառավարել նաև մեր կյանքը : Սա անհերքելի Ճշմարտություն է: Եվ այս հաճելի իրողությունը հայտնի է բոլորիս: Բայց արդյո՞ք բոլորս ենք ամենօրյա կյանքում հիշում այն: Այս թեթև, հումորով ներկայացված հաճելի ֆիլմը մեզ կհիշեցնի այդ մասին ՝ պարգևելով հրաշալի ժամանց և միայն դրական էմոցիաներ: Դե, քանի որ մենք բոլորս այսպիսի հիշեցումների կարիք պարբերաբար ունենք, վայելեք այս ֆիլմը, ժպտացեք և երբևէ չմոռանաք, թե որքան հրաշալի ու յուրահատուկ անձավորություն եք Դուք: Ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Красотка на всю голову

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Առանց քեզ

Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն, Ու ես՝ նորից քեզնից բաժան: Ժամացույցն է ինձ հետ տնքում, Վայրկյանները թվում են ժամ: Թվում է, թե անտես մի ձեռք, Ծանըր, ինչպես ձուլված կապար, Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել Ու ճմլում է անգթաբար: Ու ցավում է… Բայց սպասի՛ր. Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում: Լավ է լինել և ցաված սիրտ, Բայց ոչ անսեր, անսեր-տրտում: Չեմ գանգատվում: Քաղցր է այնպես Դժվար սիրուդ խայտանքն զգալ, Մութ բիբերիդ փայլով հարբել, Հարբել – և էլ խելքի չգալ. Զգալ, որ դու իմն ես հեռվում Ցավով, սիրով, կարոտներով, Որ նույն հրով դու ես վառվում, Հովանում ես նույն հովերով. Զգալ, որ ես տրվել եմ … Читать далее Պարույր Սևակ․ Առանց քեզ

Ваша оценка:

Я — начало.

Կյանքում հանդիպումները բազմաթիվ են՝ ամեն օր և ամեուր՝ փողոցում, խանութում, աշխատավայրում.. Հանդիպումների մեծ մասը գրեթե անհետևանք են, իսկ որոշ հանդիպումներ ճակատագրական են առաջին իսկ պահից: Եվ միշտ է արդյո՞ք բացատրելի մեզ համար, թե ինչու հենց այս հանդիպումն ու հենց այս մարդը… Այս հարցերի պատասխանները չես գտնի բոլորին հասանելի գիտելիքների մեջ… Եվ հաստատ կա մի բան, որը մենք չգիտենք… «Я-начало» ֆիլմը հենց այդ բանի մասին է. ո՞վ ենք մենք, որտե՞ղ էինք առաջ և ու՞ր ենք գնալու հետո: Ֆիլմը պարզապես հոյակապ է՝ իր գաղափարով ու գաղափարի մատուցման ձևով, սցենարով, երաժշտությամբ, տեսարաններով ու երկխոսություններով: Ընտրեք հենց այս ֆիլմն այսօր դիտելու համար, եթե տրամադրված … Читать далее Я — начало.

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Խաբկանք

Իրիկունն է իջնում: Արևը հանգչում է, Գիշերվա մութ շունչն է խստանում: Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես Եվ վայելք ու սեր ես խոստանում: Լույսերը վառվում են: Դու լույսըս մարում ես (Ուզում ես, որ նստենք մթան մեջ), Մերթ տալիս անունըս, մերթ կրկին լռում ես, Տիրաբար շրջում ես իմ տան մեջ: Գալիս է գիշերը: Փակում եմ փեղկերը (Չմրսես գիշերվա պաղ հովում): Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը Զղջալով ՝ ինքը կյանքն է քավում… Չէ՛, սո՜ւտ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն, Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե, Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ, Եվ ես էլ… չեմ մեռնում … Читать далее Պարույր Սևակ․ Խաբկանք

Ваша оценка:

Անդրե Մորուա․ ««Թանատոս-Պալլաս» հյուրանոցը»

Ֆրասիացի գրող, փիլիսոփա, բազում հանճարեղ ստեղծագործությունների հեղինակ Անդրե Մորուայի ««Թանատոս-Պալլաս» հյուրանոցը» փոքրիկ ծավալով պատմվածքը գրավել է ընթերցողների ուշադրությունը գործողությունների հետաքրքիր ընթացքով և յուրահատուկ վերջաբանով, որը դժվար է կանխատեսել… ««Թանատոս-Պալլաս» հյուրանոցը» պատմվածքը իր բացառիկ սյուժեի շնորհիվ կարող է էմոցիոնալ շոկի հասցնել ընթերցողին և չի մոռացվի ընթերցելուց հետո անգամ տասնյակ տարիներ անց: Կարդալ պատմվածքը ռուսերեն Читать далее Անդրե Մորուա․ ««Թանատոս-Պալլաս» հյուրանոցը»

Ваша оценка:

Я так давно тебя люблю.

Որքան հեշտ է քննադատել, մերժել, դատապարտել… Իսկ փորձել հասկանալ կամ ապրումակցել՝ քչերն են ցանկանում , քչերն են կարողանում… Եվրոպական լուրջ ֆիլմ ամենածանր ապրումների , հարմարվելու և չնայած ամեն ինչին նորից սկսելու, դժվարագույնը հաղթահարելու մարդկային կարողության մասին: Դիտել ֆիլմը Читать далее Я так давно тебя люблю.

Ваша оценка:

Ավետիք Իսահակյան. Հատված «Աբու Լալա Մահարի» պոեմից

Ատում եմ սերը` մահու պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, Այդ քաղցր թույնը, որով արբողը ստրուկ է դառնում և կամ բռնակալ: Ով սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ, Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ: Читать далее Ավետիք Իսահակյան. Հատված «Աբու Լալա Մահարի» պոեմից

Ваша оценка: