Պարույր Սևակ․ Ոսկին վերստին ոսկի է մնում

Շրթերիս վրա խոսքեր են դողում՝ Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Ուզում եմ ասել. -Գթասի՛րտ եղեք, Եղեք ողորմա՜ծ, Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ: Ու երբ չգործած մեղքերի համար Մարդը հայցում է մեղքի թողություն Ու ներողություն՝ Ոչնչի՜ համար,- Գոնե գթասիրտ-ողորմած եղեք, Անսրտության մեջ մի՛ եղեք համառ… Շրթերիս վրա խոսքեր են դողում՝ Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ¸ Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Հնացա՜ծ խոսքեր, Հնացա՜ծ, Ինչպես ոսկին է հիմա, Որով առ ու ծախ արդեն չեն անում, Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ. Ոսկին վերըստին ոսկի՜ է մնում… Читать далее Պարույր Սևակ․ Ոսկին վերստին ոսկի է մնում

Ваша оценка:

Յանուշ Վիշնևսկի «Միայնությունը ցանցում». մեջբերումներ գրքից

► Ես չեմ սիրում, երբ ինչ-որ մեկը մեջ է ընկնում, երբ ես լաց եմ լինում: Լացել պետք է միայն այն ժամանակ, երբ քեզ ոչ ոք չի խանգարում: Միայն այդ ժամանակ ես դրանից հաճույք ստանում: ► Անձրևը նրա համար ուղղակի կարճ ժամանակահատված էր արևի դուրս գալուց առաջ: ► Նա էլ երբեք մենակ չի լինի: Երբեք: Միայնությունից վատ բան չկա… ► Անկեղծ ասած հիմա ես ամենից շատ ուզում եմ սիրել ինչ-որ մեկին: ► Առաջին իսկ օրվանից նրա հետ խոսակցությունները նմանվեցին ապրումների, որոնք չեն մոռացվում: ► Նա հստակ գիտեր թե ինչից է վախենում: Չէ որ ամենասարսափելին վախն է մի բանից, որն անհնար է … Читать далее Յանուշ Վիշնևսկի «Միայնությունը ցանցում». մեջբերումներ գրքից

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Լուսնահար կարոտ

Սկսվում է գիշերն արդեն: Եվ աստղերը, Որ ողջ ցերեկ խոր քուն մտան, Հիմա իրենց ճառագայթե Սուր փշերն են ոզնու նման նորից ցցում` Ընդդեմ մթան: Եվ անպաշտպան իմ կարոտը, Որ անցել է խոր ընդհատակ Ու չի ուզում նորից տրվել շղթաների ու կապանքի, Իմ կարոտը մատնըվում է քո անունից. Լրտեսի՛ պես նա մատնում է տառապանքին: Մեծ քաղաքը լեթարգիական քուն է մտնում, Իսկ ես` լուսնո՛տ, Ես` լուսնահա՜ր, Շեղ-սայթաքուն կտուրներով Ու քիվերով ատամնաբաց, Մինչև անգամ շանթարգելով, Ահա նորից քեզ եմ գալիս` Կյանքըս կրկին վտանգելով: Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր Ու ձայն տայիր` Ճչալու պես «ա՜խ» անելով` Իմ վտանգված կյանքի համար վախենալով, Գիտե՜ս` ինչո՛վ … Читать далее Պարույր Սևակ․ Լուսնահար կարոտ

Ваша оценка:

Энди Вейр. Яйцо.

Ընդամենը երկու էջ ծավալով հիասքանչ պատմվածք կյանքի էության մասին ՝ ողողված անփոխանցելի խորությամբ և իմաստությամբ: Սա այն եզակի ստեղծագործություններից է, որն իր ունիկալ ասելիքով կարող է ցնցող ազդեցություն ունենալ ընթերցողի աշխարհընկալման վրա: Վայելեք այն՝ տրամադրելով Ձեր կյանքից ընդամենը 5 րոպե, որոնք հաստատ անիմաստ ծախսված բազում րոպեների շարքին չեք դասի: Կարդալ Читать далее Энди Вейр. Яйцо.

Ваша оценка:

Պարույր Սևակ. Չեմ ուշացել

Ուշացե՞լ եմ: Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն, Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին. Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել, Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել: Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜. Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել, Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև: Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ, Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան. Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին: Թո՛ղ որ այդպես,- ուշացել եմ թող գարունից, Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ: Ինչո՞վ է լավ … Читать далее Պարույր Սևակ. Չեմ ուշացել

Ваша оценка:

Պարույր Սևակ. Անջատում

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր: Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես, Ինչպես բառարանում բառն է լռում: Եվ գիշերը չունի տասներկու ժամ, Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս Այս ասֆալտի՞ց արդյոք, Թե՞ այս տըրամվայից, Որ ձգվել է հիմա լուռ փողոցում` Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես: Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական: «Անջատվա՜ծ է»: Այս բառն ինձ դարձըրել է կշեռք Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն… Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք: Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք: Խնձորն էլ են քամում – հյութը հանում միջից: Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք… Ֆուտբոլասեր չեմ … Читать далее Պարույր Սևակ. Անջատում

Ваша оценка:

И не осталось никого. Сериал

8 միմյանց անծանոթ մարդիկ հրավեր են ստանում այցելելու կղզու վրա գտնվող մի դղյակ: Հյուրերի ժամանումից հետո հայտնի է դառնում, որ տանտերերը տանը չեն. դղյակում են միայն ծառաները, ովքեր միացնում են ձայնագրություն, որում խորհրդավոր ձայնը հնչեցնում է ծանր մեղադրանքներ ներկաներից յուրաքանչյուրի հասցեին և խոստանում համապատասխան պատիժ… Իսկ հետո՞… Հետո 3 սերիա, որոնց դիտումը անգամ կես ժամով ընդհատելը դժվար կլինի : Լարված ընթացք, հետաքրքիր սյուժե և… անսպասելի ավարտ: Այս ամենի սիրահարների համար սերիալը պարզապես գտածո է: Վայելեք Դիտել թրեյլերը Դիտել սերիալը Читать далее И не осталось никого. Сериал

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Եկ հպարտ մնանք

Մեզ վիճակվեց – և մենք հանդիպեցինք կյանքում: Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով: Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝ Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով: Ու վիճակվեց… ապրել մեկըս մեկից բաժան, Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի, Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան, Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ… Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի: Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում, Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ… Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ, Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա – Եթե վիճակվել է… չվիճակվել իրար… Читать далее Պարույր Սևակ․ Եկ հպարտ մնանք

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Տողադարձված սեր

Ես ուզում եմ գրել քեզ երկու տող: Ահա՛ գրիչ ու թուղթ: Թանաքամանն ահա՛: Թանաքամանն ահա՜… Պատվանդան չէ՞ կարծես, Որի վրա պիտի ինչ-որ արձան տնկվի: Եվ այդ պատվանդանին… արձանանում ես դու, Այն էլ գիտե՞ս՝ ինչպես: Գիտե՛ս, չասե՜ս սակայն. (Կան գաղտնիքներ, որոնք գերեզման են գնում, Եվ կա անկեղծություն, որ չի բացվում երբեք, Իսկ թե բացվեր՝ Կյանքում այդքան քիչ չէր լինի Թիվը պոետների)… Ու չե՛մ գրում ես քեզ, Ու չե՛մ ասում ես քեզ, Որ դու իմ կյանքի մեջ այնպես էիր հաշվված, Ինչպես սուղ էջերը մի շատ փոքրիկ գրքի: Ու ես ինչպե՞ս հիմա պոկեմ ու տամ քամուն, Ինչպե՞ս պոկեմ, ասա՛, որ գեթ կապվի մի … Читать далее Պարույր Սևակ․ Տողադարձված սեր

Ваша оценка: