Համո Սահյան. Ինչ անեմ

Ինչ անեմ: Աչքերս փակեմ Անրջեմ… ու բանամ նորից: Հուշերս հավաքեմ մեկ-մեկ Ու մտքով մանկանամ նորից: Կորստի սարսափը հերքեմ, Հույսերից շիկանամ նորից… Հավատամ մարդուն, աշխարհին, Մոլորված չմնամ նորից: Չգիտեմ` ուր եմ հասնելու, Չգիտեմ` երբ եմ հասնելու… Ճամփա է, նստեմ այս քարին, Շունչ քաշեմ ու գնամ նորից: Читать далее Համո Սահյան. Ինչ անեմ

Ваша оценка: