Антон Чехов. «Который из трех?»

Հանճարեղ գրող Անտոն Չեխովն, ով մեկ անգամ ասել է, որ հակիրճությունը տաղանդի քույրն է, մարդկությանը ժառանգել է ծավալով փոքրիկ բազմաթիվ գլուխգործոցներ… «Который из трех?» պատմվածքը նրա ամենափոքր ստեղծագործություններից մեկն է… Այս 2 էջում գրողը ներկայացնում է հերոսուհու ապրումները, մտքերն ու գործողությունները՝ կապված ամուսնության և ընտրություն կատարելու հետ: Ընդամենը 2 էջ, որոնք ընթերցողին մտորելու և քննարկելու բազմաթիվ հարցեր կթողնեն… Կարդալ այստեղ Читать далее Антон Чехов. «Который из трех?»

Ваша оценка:

Ձեր խնդրի լուծումը սկսվում է այն պահից, երբ ․․․

Ձեր խնդրի լուծումը սկսվում է այն պահից, երբ «Դու ( նա, նրանք ) ես մեղավոր» դիրքորոշումը փոխարիվում է « Ես եմ պատասխանատու» դիրքորոշմամբ։ Читать далее Ձեր խնդրի լուծումը սկսվում է այն պահից, երբ ․․․

Ваша оценка:

Ջերմ հանդիպում

Օրեր առաջ էր… Մտազբաղ քայլում էի փողոցում, և հանկարծ մի ջերմ հանդիպում ընդհատեց ճանապարհս. Նա: Արմ ջաան, պրիվետ։ Ես: Վաայ, պրիվետ․․․ Նա: Ո՞նց ես։ Ես: Լավ եմ, դու ո՞նց ես: Նա: Ի՞նչ կա չկա, ասա: Ոնց որ մի քիչ լցվել ես․․․ Ես: Հա՞ Նա: Դե չեմ ասում՝ շատ: Մի 3 կիլո․․․ Ես: Ահա, ճիշտ էդքան վերջին 2 ամսում։ Նա: Արմին, նորություն չունե՞ս։ Ես: Նորությու՞ն։ Չէ, ինչ նորություն… Դու ոնց որ սաղ գիտես Նա: Էէէ, լավ դե մի մտածի… կունենաս: Արմ, լսի, ուզում եմ մի երկու նոր շորիկ առնեմ: Դու միշտ հավես բաներ ես առնում: Այ, օրինակ էն սև պուտիկավոր շորիկդ, … Читать далее Ջերմ հանդիպում

Ваша оценка:

Стефан Цвейг. Фантастическая ночь

Յուրաքանչյուրն իր արժեքներն ու նպատակներն ունի, իր կյանքի ուղին ու իմաստը … Իսկ հոգին հաճախ խոր քուն է մտած… Ու գալիս է պահ, երբ բացվում են հոգու աչքերը և մարդն ունենում է այնպիսի զգացողություններ, որոնք նախկինում օտար էին իրեն… արժեքները գլխիվայր շրջվում են, մտքում ամեն ինչ վերադասավորվում է… Նա արդեն այլ մարդ է, կյանքն արդեն այլ է նրա համար : Եվ բոլորովին կարևոր չէ, որ այդ փոփոխությանը նախորդի գլոբալ, ցնցող իրադարձություն… Ոչ, դա կարող է լինել մի սովորական հանդիպում, մի հայացք, մի խոսք… Իսկ ցնցող իրադարձություններն արդեն մարդու ներաշխարհում են կատարվում: Ցվայգի այս ստեղծագործությունը մեկն է ամենազգացմուքայիններից, ամենահիշվողներից և, անշուշտ, … Читать далее Стефан Цвейг. Фантастическая ночь

Ваша оценка:

Девушка из Дании

Ուժեղ ֆիլմ՝ հիմնված իրական պատմության վրա: Ֆիլմը առնչվում է չափազանց նուրբ թեմայի՝ սեռը փոխելու հարցին: Թեև նման ֆիլմերը դժվարությամբ են դիտվում, քանի որ արծարծվող թեման ինքնին ծայրահեղ զգացմունքներ կարող է առաջացնել, այս մեկն էկրանին կգամի նույնիսկ նրանց, ովքեր ոչ լոյալ են վերաբերում սեռափոխությանն առչվող ցանկացած հարցի և պատրաստ չեն որևէ բան լսել և ընկալել այդ թեմայով: «Девушка из Дании» ֆիլմում խորությամբ ներկայացված են անձի ապրումները՝ կապված բնության կողմից իրեն տրված սեռն ընկալելու, իր սեռին չհամապատասխանելու և այն փոխելու որոշման հետ: Այստեղ սեռափոխությունը ներկայացված է բազմակողմանիորեն ՝ ընդգրկելով թե՛ այն իրականացնող անձի զգացողությունները, թե՛ իր մտերիմների ապրումները, թե՛ հասարակության մոտեցումն ընդհանուր … Читать далее Девушка из Дании

Ваша оценка:

Իրվին Յալոմ․ Բուժում Շոպենհաուերով

Տեքստերում իմաստ և խորություն փնտրողների համար Իրվին Յալոմի գրքերն անհերքելի ձգողականություն ունեն: «Բուժում Շոպենհաուերով» գրքի միջոցով Յալոմը հիանալի էքսկուրս է կատարում փիլիսոփա Արթուր Շոպենհաուրի աշխարհում, ներկայացնում փիլիսոփայի գաղափարները, ցույց տալիս նրա կյանքի թե հայտնի, թե բավականին անսպասելի կողմերը … Գիրքն ինքնին փիլիսոփայական քննարկում է կյանքի, մահվան, միայնակության, մարդկային կոչման և այլնի մասին… Քննարկում, որը տեղի է ունենում հոգեբանի մոտ` խմբային թերապիայի սեանսների ձևով, որին ընթերցողն, ասես, մասնակիցներին հավասար ներգրավվածություն ունի: «Բուժում Շոպենհաուերով»-ը, ինչպես Յալոմի գրքերից շատերը, հոգեբանության ասպարեզում մասնագիտական գրականության արժեք ունեցող գեղարվեստական գիրք է` ընթերցվող մեծ ընդգրկվածությամբ և թեթևությամբ միաժամանակ: Կարդալ մեջբերումներ գրքից Читать далее Իրվին Յալոմ․ Բուժում Շոպենհաուերով

Ваша оценка:

«Թալանված» տաքսիստը

Մեկ ամիս առաջ Ծանր օրվանից հետո (աշխատանքային օր, որին հաջորդել էր այցը ատամնաբույժի) շտապում եմ տուն հասնել և նստում եմ Համալիրի մոտից առաջին իսկ պատահած տաքսին: Վարորդը 60 տարեկանին մոտ մի սիրալիր մարդ էր, ով միանգամից զրույցի է բռնվում հետս. — Աղջիկ ջան, ի՞նչ է անունդ։ — Արմինե — Ես էլ Սոկրատ ձյաձյան եմ: Ծանոթությանը հետևում է ինձ ուղղված հաճելի խոսքերի մի փունջ՝ կոմպլիմենտներ, բարեմաղթանքներ, եկեղեցի գնալու և ինձ ու հետագա դեռևս չծնված սերունդներիս համար մոմ վառելու խոստում և այլն: Անձիս նկատմամբ իր ջերմ վերաբերմունքը ցույց տալուց հետո վարորդը որոշում է սրտի ցավը կիսել ինձ հետ. — Արմինե ջան, ոնց … Читать далее «Թալանված» տաքսիստը

Ваша оценка:

Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Հիշենք դասական գրականության գլուխգործոցներից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը: Մենք՝ գրքասերներս, հավաբանար այն կարդացել ենք, սիրում ենք և կվերապրենք գրքի պարգևած զգացողությունները՝ կարդալով մի քանի մեջբերում գրքից․․․ Իսկ եթե դեռևս չենք կարդացել, կհիշենք, որ կա ևս մեկ գիրք «անպայման կարդալու» ցանկից։ • Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի • Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում: • Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը: • Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան … Читать далее Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Ваша оценка:

Талли

Շատերի համար է պարզ, թե ինչ է «կանացի երջանկությունը»։ Մենք հաճախ ենք խոսում այդ մասին և ի սրտե մաղթում իրար «կանացի երջանկություն»։ Իսկ ո՞րն է այդ երջանկության անխուսափելի գինը։ Ինչու՞ այդ մասին այդքան քիչ է խոսվում աշխարհում։ Ինչի՞ մասին է ֆիլմը։ Կնոջ մասին․․․ կնոջ կյանքի մասին, կնոջ հոգու և մարմնի, մտավոր և զգայական աշխարհի փոփոխության մասին։ Կնոջ ապրումների մասին, որոնք այսօր անտեսված են ոչ միայն առանձին մարդկանց կամ մտերիմների, այլև՝ դեռևս մարդկության կողմից։ Ֆիլմը անգնահատելի է իր գաղափարով և ուղղակի հիասքանչ՝ իր գաղափարի գեղարվեստական մատուցմամբ։ Խորհուրդ եմ տալիս բոլորին․ նայել, զգալ, հասկանալ։ Դիտել Русский Читать далее Талли

Ваша оценка: