Պահը․․․

Մի օր հասկանում ես, որ բանը նրանում չէ, որպեսզի հնարավորինս շուտ տեղ հասնես… Եվ դադարում ես վազել…. Կանգ ես առնում ու ուշադիր շուրջդ նայում. տրվում ես պահին, ապրում ես պահով, խորապես զգում ես պահն ու հասկանում պահի ասելիքը, լինում ես պահի մեջ, դառնում ես հենց պահը… Եվ այդպես ամեն պահի: Ինչպիսին էլ որ այն լինի՝ լի ոգեշնչումով, թե՞ հիասթափությամբ, հաղթական, երջանիկ, թե՞՝ ցավալի, կորստի, թե՞՝ ձեռքբերման, սկիզբ թե՞ ավարտ մարմնավորող… Եվ չկա քո ճանապարհն անցնելու ավելի ճշմարիտ ձև, իսկ տեղ ամեն դեպքում հասնալու ենք՝ յուրաքանչյուրս իր ժամին: Читать далее Պահը․․․

Ваша оценка:

Монстр. Сериал (2019)

Սիրային կախվածությունը երևի այն միակ զգացողությունն է, որը երկար ժամանակ կարող է պայքարել ինքնապահպանման բնազդի դեմ՝ մեկ հաղթելով, մեկ՝ պարտվելով: Իրական պատմության վրա հիմնված կանադական այս մինի սերիալը ընտանեկան բռնության մասին է: Թեև թեման բավականին տարածված է կինոարվեստում, սերիալը բացառիկ է: Յուրաքանչյուր ֆիլմ այս թեմայով դիտարկում է ցավալի երևույթի որևէ ասպեկտը խորությամբ՝ հասարակության վերաբերմունքը, բռնության դիմող անձի մոտիվները, բռնության դեմ պայքարելու հնարավոր տարբերակները… Այս սերիալն, ասես, մանրադիտակով և մաքսիմալ հասկանալի կերպով ներկայացնում է բռնության զոհի հոգեբանությունը : Սերիալի դիտումից հետո շատերիս համար պարզ է դառնում այն հարցի պատասխանը, թե ինչու են շատ կանայք բազմակի անգամներ հանդուրժում իրենց նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական … Читать далее Монстр. Сериал (2019)

Ваша оценка: