Իրվին Յալոմ  «Սիրո դահիճ և հոգեբուժության այլ պատմություններ»

Հոգեվերլուծաբան  և տաղանդավոր գրող Իրվին Յալոմն այս ստեղծագործության միջոցով մեզ է հասցնում  այն միտքը, որ մեր յուրաքանչյուր խնդրի, մեծ և փոքր բոլոր մտահոգությունների արմատը մարդկային գոյությանն առնչվող այս հարցերն են․ Մեզնից յուրաքանչյուրի և մեր սիրելի մարդկանց մահվան անխուսափելիությունը Մեր անխուսափելի ազատությունը  դարձնել մեր կյանքն այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում Մեր ծայրահեղ միայնությունը Կյանքի՝ որևէ ակնհայտ իմաստի բացակայությունը Յալոմն այս գրքում կիսվում է մեզ հետ  հոգեթերապևտիկ 10 պատմություններով։ Նա մանրամասնությամբ ներկայացնում է ամենատարբեր խնդիրներն ունեցող հիվանդների հետ աշխատելու փորձը․ այն, թե ինչպես է կապված եղել յուրաքանչյուրի խնդիրն ավելի խորն արմատների հետ, ինչպես է տարվել աշխատանքն ու ինչպես է ստացվել օգնել նրանցից յուրաքանչյուրին։ … Читать далее Իրվին Յալոմ  «Սիրո դահիճ և հոգեբուժության այլ պատմություններ»

Ваша оценка:

Ջոն Գրեյ «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից»

Ինչու՞ է երբեմն այդքան դժվար կառուցել հարաբերությունները հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Պատճառն այն է, որ մենք իսկապես շատ տարբեր ենք: Ինչպես ասում է Ջոն Գրեյը, մենք տարբեր մոլորակներից  ենք . տղամարդիկ՝  Մարսից , իսկ մենք՝ Վեներայից: Տարբեր են այդ երկու մոլորակների բնակիչների սովորությունները, զգացողությունները, արձագանքները տարբեր իրավիճակներին: Այդ պատճառով էլ հաճախ նրանք չեն կարողանում արդարացնել մեկը մյուսի ակնկալիքները… Իսկ ի՞նչ անել այդ դեպքում: Պատասխանը մեկն է. մենք պետք է ուսումնասիրենք իրենց մոլորակը, իսկ իրենք՝ մերը: Գրքում ներկայացված են տղամարդկանց և կանանց մտածողության և հոգեբանության հիմնական տարբերությունները, այն առանցքային կետերը, որոնց շուրջ ամենից դժվար է միմյանց հասկանալ: Բազմաթիվ օրինակների և տեսական գիտելիքների … Читать далее Ջոն Գրեյ «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից»

Ваша оценка:

Джастин Барисо. EQ. Эмоциональный интеллект на практике.

Մտածու՞մ ենք արդյոք առօրեայում, թե որքան է մեր կյանքն իրականում կախված մեր էմոցիաներից: Ահա, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ մշտապես. կյանքում ամեն պահի տեղի ունեցող իրադարձություններին մենք որոշակի էմոցիոնալ արձագանք ենք տալիս: Այդ արձագանքով պայմանավորված մենք կայացնում ենք որոշումներ և կատարում գործողություններ: Իսկ մեր որոշումներն ու գործողություններն էլ հանգեցնում են նոր իրադարձությունների: Եվ այդպես շարունակ… Այդպես անդադար: Եվ քանի որ մեր էմոցիաները կառավարում են մեր կյանքը, միանշանակ արժե մտածել այն ուղղությամբ, թե ինչպես մենք ինքներս գիտակցորեն կառավարենք մեր էմոցիաներն ու մեր արձագանքը մեր էմոցիաներին: Այս գրքում հեղինակը մատչելի լեզվով պատմում է մեզ, թե ինչ է էմոցիոնալ ինտելեկտը և … Читать далее Джастин Барисо. EQ. Эмоциональный интеллект на практике.

Ваша оценка:

Эстер Перель. Право на «лево». Почему люди изменяют и можно ли избежать измен.

Մարդկության պատմության ակունքներից ի վեր ամուսնության ինստիտուտը բազմիցս փոխել է իր ձևը, բայց մի բան այնուամենայնիվ անփոփոխ է մնացել. խոսքն ամուսնական անհավատարության մասին է: Լինելով  դատապարտելի գործողություն գրեթե բոլոր ժամանակների բոլոր հասարակություններում՝  ամուսնական անհավատարմությունը միևնույնն է ամենուր  եղել և մնում է ամենատարածված  երևույթներից մեկը: Ինչու՞ է այդպես: Ինչու՞ են մարդիկ արտաամուսական հարաբերությունների մեջ մտնում, որո՞նք են հիմնական դրդապատճառները, ի՞նչ հետևանքներ ունի ամուսնական անհավատարմությունը և ինչպե՞ս խուսափել այդ երևույթից: Այս բոլոր հարցերի պատասխաններին է նվիրված հոգեբան Էսթեր Պերելի այս  գիրքը, որում ներկայացված բազմակողմանի վերլուծության հիմքում ընկած է ամուսնական անհավատարմության խնդրի հետ առնչված զույգերի հետ հոգեբանի աշխատանքի տարիների փորձը: Որպես ընթերցող նշեմ, որ … Читать далее Эстер Перель. Право на «лево». Почему люди изменяют и можно ли избежать измен.

Ваша оценка:

Իրվին Յալոմ «Երբ Նիցշեն արտասվում էր»

Իրվին Յալոմի «Երբ Նիցշեն արտասվում էր» գիքրը հանճարեղ ստեղծագործություն է: Թեև գրքի հերոսներն իրական կերպարներ են, որոնց թվում են մարդկության պատմության մեծագույն հանճարները ( Ֆրիդրիխ Նիցշե, Զիգմունդ Ֆրեյդ, Յոզեֆ Բրեյեր, Լու Սալոմե), գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որում նկարագրված իրադարձությունների մեծ մասը հորինվածք է: Սակայն իրական է ամենակարևորը. հանճարների մտքերը, կյանքի մոտեցումներն ու այն գաղափարները, որոնց մենք հասնում ենք գրքի հետ միասին: Գրքում ներկայացված հիմնական սյուժեն մեծ փիլիսոփայի և աշխարհահռչակ բժշկի համատեղ փոխադարձ թերապիայի ընթացքում կատարված բացահայտումներն են հիվանդությունների հոգեբանական պատճառների, կյանքում «մեր ուղին» գտնելու մեթոդների և մոլագար սերը հաղթահարելու բանաձևի վերաբերյալ: Գիրքը առաջարկում և խորհուրդ եմ տալիս միանշանակորեն ընթերցել բժիշկներին, … Читать далее Իրվին Յալոմ «Երբ Նիցշեն արտասվում էր»

Ваша оценка: