Գոհար Դավթյան «Հավասարակշռության կետ»

Բոլորիս միավորում է ընդհանուր մի ցանկություն՝ երջանիկ լինելու ցանկությունը։ Մեզանից յուրաքանչյուրն իր խոչընդոտներն է տեսնում այդ ցանկության իրականացման ճանապարհին և իրեն հասանելի հնարներով փորձում հաղթահարել դրանք։ Այդ ճանապարհին մարդը ձեռք է բերում տարբեր իրեր, փոխում է ընկերական շրջապատը, աշխատանքը, ապրելու վայրը, քաղաքը կամ էլ երկիրը, որն իրեն չի բավարարում․․․ այլ խոսքերով՝ մշտապես ջանքեր է գործադրում այս կամ այն ուղղությամբ։ Այդպես մարդը հասնում է կյանքի տարբեր ոլորտում իր դրած նպատակներին, բայց և հաճախ հասնելով դրանց՝ երջանկության բաղձալի զգացումով կյանքն այդպես էլ չի լցվում։ Ի՞նչն է այդ իրավիճակի պատճառը։ Միգուցե ընտրված ճանապարհն ի սկզբանե չի էլ տանում դեպի մեր իրական, երջանիկ լինելու … Читать далее Գոհար Դավթյան «Հավասարակշռության կետ»

Ваша оценка:

Բենիամին Հովակիմյան «Լսելու ունակության մասին»

Մեզնից շատերը կարող են վկայել, որ ամենածանր հոգեկան վիճակներն անգամ փոխվում, թեթեւանում են, երբ կողքիդ է լինում մի սրտակից, քեզ լսող ընկեր։ Նկատած կլինենք նաեւ, որ լսող ընկերոջ հետ զրուցելիս ծնվում են նոր, հաճախ քեզ համար զարմանալի մտքեր։ Կարող ենք փաստել՝ ամենակարեւոր որակներից մեկը, որ մարդը պետք է ունենա, լսելու ունակությունն է։ Դա հենց այն է, որի պակասը մենք այսօր զգում ենք գրեթե բոլոր ոլորտներում։ Լսելն առանձնապես կարեւոր է առաջնորդության պարագայում։ Այն առաջնորդության համար անհրաժեշտ որակներից, հավանաբար, ամենաքիչ գնահատվածն է: Բայց իրականում լսելու ունակությունը բոլոր մեծ առաջնորդությունների հաջողությունների ակունքն է։ Առաջնորդությունը ենթադրում է ամբողջը լսելու, տեսնելու առավել մեծ կարողություն, քան … Читать далее Բենիամին Հովակիմյան «Լսելու ունակության մասին»

Ваша оценка:

Հուսիկ Քահանա Սարգսյան «Սերը երբեք չի անհետանում»

Ի՞նչ է ամուսնությունը նյութական արժեքների վրա հիմնված եսակենտրոն հասարակությունում: Այն ծանր բեռ է, որն ուսերին առնելուն պես (հաճախ չգիտակցված կերպով) շատերը միանգամից մտածում են այն թոթափելու կամ էլ մի կերպ թեթևացնելու մասին: Իսկապես, ամուսնությունը սկուտեղի վրա մատուցվող պատրաստի երջանկություն չէ: Բայց… այնուամենայնիվ հենց ամուսնությունն է հանգեցնում իրական երջանկության, եթե դիտարկում ենք կյանքը հոգևոր արժեհամակարգի ներքո և գիտակցում ենք, որ յուրաքանչյուրիս գլխավոր նպատակներից մեկը զարգացնելն է ամենաաստվածայինը մեր մեջ՝ անվերապահ սերը դիմացինի նկատմամբ: Իսկ ընտանիքը լավագույն միջավայրն է այդ նպատակին հասնելու համար: Սիրահարվածությունը՝ որպես իրական սիրո սերմ, մարդուն տրված պարգև է, և այն ճիշտ խնամելու դեպքում «Սերը չի ապրում երեք տարի», … Читать далее Հուսիկ Քահանա Սարգսյան «Սերը երբեք չի անհետանում»

Ваша оценка:

Յուրաքանչյուր երևույթ և արարք կոնտեքստում դիտարկելու ունակությունը խոսում է հոգևոր զարգացման բարձր աստիճանին գտնվելու մասին․․․

Յուրաքանչյուր երևույթ և արարք կոնտեքստում դիտարկելու ունակությունը խոսում է հոգևոր զարգացման բարձր աստիճանին գտնվելու մասին: Այնպիսի աստիճանի, որին քչերն են կարողանում ոտք դնել: Այս աստիճանը հասանելի է քչեին անգամ և հատկապես այն մարդկանցից, ովքեր գիտակցաբար զբաղվում են հոգևոր զարգացմամբ: Բավական է մի փոքր ցանկություն ունենալ, որպեսզի սովորել, թե որ արարքներն են համարվում լավը, իսկ որոնք՝ վատը, ինչն է կարելի, իսկ ինչը՝ ոչ: Մի փոքր կարգապահությունն էլ բավական է այդ գիտելիքը կյանքում կիրառելու համար: Եվ պետք է իսկապես բարեպաշտ սիրտ ունենալ, որպեսզի կարողանալ տարբերակել լավն ու վատը յուրաքանչյուր առանձին իրավիճակում, զգալ լավագույն, իսկապես բարուն տանող ուղին և անցնել այդ ուղիով, եթե … Читать далее Յուրաքանչյուր երևույթ և արարք կոնտեքստում դիտարկելու ունակությունը խոսում է հոգևոր զարգացման բարձր աստիճանին գտնվելու մասին․․․

Ваша оценка: