Հուսիկ Քահանա Սարգսյան «Սերը երբեք չի անհետանում»

Ի՞նչ է ամուսնությունը նյութական արժեքների վրա հիմնված եսակենտրոն հասարակությունում: Այն ծանր բեռ է, որն ուսերին առնելուն պես (հաճախ չգիտակցված կերպով) շատերը միանգամից մտածում են այն թոթափելու կամ էլ մի կերպ թեթևացնելու մասին: Իսկապես, ամուսնությունը սկուտեղի վրա մատուցվող պատրաստի երջանկություն չէ: Բայց… այնուամենայնիվ հենց ամուսնությունն է հանգեցնում իրական երջանկության, եթե դիտարկում ենք կյանքը հոգևոր արժեհամակարգի ներքո և գիտակցում ենք, որ յուրաքանչյուրիս գլխավոր նպատակներից մեկը զարգացնելն է ամենաաստվածայինը մեր մեջ՝ անվերապահ սերը դիմացինի նկատմամբ: Իսկ ընտանիքը լավագույն միջավայրն է այդ նպատակին հասնելու համար: Սիրահարվածությունը՝ որպես իրական սիրո սերմ, մարդուն տրված պարգև է, և այն ճիշտ խնամելու դեպքում «Սերը չի ապրում երեք տարի», … Читать далее Հուսիկ Քահանա Սարգսյան «Սերը երբեք չի անհետանում»

Ваша оценка:

Рами Блект․ Три энергии. Забытые каноны здоровья и гармонии

Լավի ու վատի մասին յուրաքանչյուրս ի սկզբանե ունենք մեր պատկերացումները, ըստ այդմ՝ որոշ մտքեր, գործողություններ, սովորություններ, զգացողություններ, մարդկանց փորձում ենք դուրս մղել մեր կյանքից, իսկ որոշներն՝ ավելացնել: Իսկ նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչվել են հոգևոր գիտելիքին, ծանոթ է առօրյա  «լավ» ու «վատ» հասկացությունների համարժեք՝ երեք գունաների երևույթը՝ տամաս, ռաջաս և սատվա: Տամասը ցածրագույն էներգիան է՝ քայքայումը, անգործությունն ու կործանումը, ռաջասը՝ կրքի, ակտիվության և նյութական ձգտումների էրերգիան է, իսկ սատվան բարձրագույն էներգիան է՝ ներդաշնակությունը, հանդարտությունը, ներքին խաղաղությունը: Ուզենք, թե՝ ոչ, մեր յուրաքանչյուր միտք, խոսք կամ արարք պատկանում է այս կամ այն գունային  և համապատասխան ազդեցությունն է ունենում մեր կյանքի վրա: Ռամի … Читать далее Рами Блект․ Три энергии. Забытые каноны здоровья и гармонии

Ваша оценка:

Махабхарата

267 սերիա… յուրաքանչյուրը մոտ 20 րոպե… Ահա թե ինչու վերջին շաբաթների ընթացքում իմ բլոգը անհամեմատ ավելի պասիվ էր… Բոլոր ֆիլմերի և գրքերի համար նախստեսված ժամանակը ես տրամադրել եմ Махабхарата-ին, և դա իմ կյանքի ամենաարդյունավետ ժամանակահատվածներից էր: Махабхарата-ն պարզապես սերիալ չէ… Այն վեդայսկան էպոս է՝ հոգևոր գիտելիքի հզոր աղբյուր, ամբողջական, խորն ու համակարգված հոգևոր ուսմունք։ Махабхарата-ն դեղամիջոց է, որը կարող է օգնել մոլորված հոգիներին և ոգևորել ճիշտ ճանապարհի վրա գտնվողներին: Եվ այս անփոխարինելի գիտելիքի աղբյուրը մատչելի է բոլորի համար: Իսկ մնացածն ուսումնասիրեք ինքնուրույն: Ես էլ հուսամ, որ այս գրառման շնորհիվ մի քանի մարդ ևս իր կյանքը կհարստացի Махабхарата-ով: Դիտել Читать далее Махабхарата

Ваша оценка: