Հուլիսի 1, 2022
Ծննդյանս օրը կիսում է տարին, և այնպես է ստացվել, որ 2 տարեկան ամփոփումները՝ օրացույցային տարվա և իմ ապրածի, ինձ մոտ ուղիղ կիսամյակը մեկ են: Հուլիսի 1-ին ամփոփեցի իմ ապրած հերթական տարին: Առանձնահատուկ, լեցուն, բեկումնային տարի… Ներքին աճի , ամենաարժեքավոր գիտելիքների ձեռքբերման և հասկանալու, թե ինչքան երկար ճանապարհ կա դեռ անցնելու: Կարևոր ձեռքբերումների և գիտակցման, թե ինչքան գործ կա դեռ անելու: Մեծագույն երազանքների իրականացման… Եվ…ամենաբարդ դասերի… Միակ բանը, որ ասում եմ, Շնորհակալությունն է… Շնորհակալություն, իմ յուրաքանչյուր ուսուչցին. թե խիստ, թե բարի: Շնորհակալություն իմ բոլոր դասերի համար. և այն դասերի, որ գերազանցությամբ անցել եմ, և առավելապես նրանց, որոնց քննությունից կտրվել եմ: Շնորհակալություն … Читать далее Հուլիսի 1, 2022

