Միայնության մասին
Ուր էլ լինեմ, ում հետ էլ լինեմ, որքան էլ որ հաճելի գործով զբաղված լինեմ, միակ բանը, որին հավետ ձգտելու և միշտ կարոտելու եմ, իմ միայնությունն է՝ կապն իմ հոգու և սկզբնաղբյուրի հետ: Կյանքում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի նշանակություն չունեն, քանի դեռ դրանք չեն գտել իրենց տեղն իմ ներաշխարհում: Եվ հենց ինքս ինձ հետ անցկացրած ժամանակի ընթացքում ես դրանք այնտեղ գիտակցված տեղավորում եմ, ներաշխարհս դասավորում եմ, մաքրում եմ, ավելորդից ազատում, գեղեցկացնում: Ու մտածում, թե ինչ անել այն ավելի հարստացնելու համար… ու այդ ուղղությամբ էլ որոշում հետագա քայլերս… Դրանից հետո էլ նորից վերադառնում և նորից ամեն բան վերադասավորում… Իսկ մաքրում և … Читать далее Միայնության մասին

