Միլան Կունդերա «Դանդաղություն»

Շտապողի միակ նպատակը հնարավորինս շատ բան հասցնելն է, բայց իրականում նա կորցնում է ամեն ինչ: Կյանքն իր ողջ գեղեցկությամն ներկայանում է միայն նրան, ով չի շտապում: Այս մասին է հիշեցնում և ստիպում նորից խորհել Միլան Կունդերայի Դանդաղություն կոչվող հրաշալի ստեղծագործությունը, որն ինքնին զրույց է չշտապողների համար՝ զրույց այնպիսի բաների մասին, որոնք շտապողները չեն կարող նկատել: Այո, սա խորը զրույց է: Իսկ շտապողն ընթանում է միայն մակերեսով կյանքի: Նրան օտար է խորությունը: Կունդերայի ստեղծագործություններում, իսկ այս մեկում՝ առավելապես, իրադարձությունների շղթան առաջնային չէ: Իրադարձություններն այստեղ՝ որպես հետին ֆոն օգնում են ավելի հասանելի դարձնել հեղինակի մտքերը, որոնք  բարձրացնում և հարստացնում են ընթերցողին: Գրականության, … Читать далее Միլան Կունդերա «Դանդաղություն»

Ваша оценка:

Միլան Կունդերա «Ծիծաղի և մոռացության գիրք»

Վայելում եմ կյանքը՝ շարունակելով կարդալ Կունդերայի ստեղծագործությունները։Այս գիրքը բաղկացած է մի քանի տարբեր պատմություններից։ Ժամանակաշրջանի պատմանական իրադարձությունները Կունդերան համադրում է իր հերոսների անձնական պատմությունների և անհատական ապրումների հետ․․․Ինչպես միշտ, Կունդերան մեզ զարմացնում է ․․․ Զարմացնում է իռացիոնալ թվացող մարդկային պատմություններով, անհատական, խորը, յուրահատուկ ապրումներով , իր հերոսների կյանքում կենտրոնական տեղ զբաղեցնող այնպիսի արժեքներով, որոնց մասին որևէ մեկին չես պատմի, հասկացում և ըմբռնում չես ակնկալի․․․Նրա պատմությունները մեզ մեծ թվացող «օբյեկտիվորեն փոքր» բաների մասին են, մարդկային չափազանց անհեթեթ, բայց իրական մտածողության, արարքների, մոտիվների մասին․․.Որքան էլ առաջին հայացքից անհավանական թվան, նրա բոլոր պատմություններն իրական են և հենց մեր մասին։Թեև գրքում ներկայացված են մի … Читать далее Միլան Կունդերա «Ծիծաղի և մոռացության գիրք»

Ваша оценка: