Մեթ Հեյգ «Կեսգիշերային գրադարան » 

Երբ կյանքում որևէ բան այնպես չի ընթանում, մարդկային սիրտը լցվում է զղջման զգացումով: «Ինչու՞ ամուսնացա այս մարդու հետ փոխանակ այն մեկին ընտրեի»,  «Ինչու՞  ընդունվեցի այս կամ այն ԲՈՒՀ-ը » , «Ինչու՞  համաձայնեցի այս աշխատանքային առաջարկությանն, իսկ այն մեկը մերժեցի »… Ահա այսպիսի մտքերը հանգիստ չեն տալիս մեզ: Իրականում, զղջման երևույթն անհեթեթ է: Չէ որ մենք միայն մեր կայացրած ընտրության հետևանքները գիտենք… Իսկ այն ամենի հետևանքը, ինչը չենք ընտրել, կարող ենք զուտ ենթադրել: «Ի՞ նչ կլիներ, եթե… » հարցի պատասխանը մեզ երբեք ոչ ոք հստակ չի տա… Չնայած մենք դա գիտենք, բայց շարունակում ենք տալ այդ հարցն ինքներս մեզ, մտածել, վերլուծել, փորձել ստանալ պատասխաններ… … Читать далее Մեթ Հեյգ «Կեսգիշերային գրադարան » 

Ваша оценка:

Նրա աչքերի հետևում. սերիալ, 2021

Իսկապես անսպասելի ավարտով մինի սերիալ. ահա այս սերիալի առաջին բնութագիրը:Սերիալի հերոսուհին երիտասարդ ամուսանալուծված կին է, ով բարում հանդիպում է անծանոթ տղամարդու, և նրանց միջև փոխադարձ ձգողականություն է առաջանում: Ճակատագրի բերումով պարզվում է, որ այդ տղամարդը հերոսուհու նոր ղեկավարն է… և , ցավոք, ամուսնացած է: Ճակատագրի հերթական անակնկալն էլ հերոսուհու և իր՝ արդեն ղեկավարի կնոջ պատահական հանդիպումն է, որը վերածվում է մտերմության կանանց միջև: Եվ հերոսուհու կյանքում սկսվում է բավականին բարդ, ներքին կոնֆլիկներով լի իրավիճակ…Սերիալը բաղկացած է 6 սերիայից և դիտվում է հետաքրքրությամբ և լարվածությամբ: Բարձրորակ, գրավիչ, խորհրդավոր, գեղեցիկ… այս ամենը կարելի է ասել այս սերիալի մասին: Սա և թրիլլեր է, … Читать далее Նրա աչքերի հետևում. սերիալ, 2021

Ваша оценка:

Tайны Элизы

Ասում են՝ հոգիները չեն համբարձվում մինչև խաղաղություն ձեռք չբերեն… Մեկ շնչով նայվող միստիկական դետեկտիվ՝ բաղկացած 6 սերիայից: Սերիալը ներկայացնում է 3 տարբեր ժամանակաշրջանում և միևնույն տանը բնակվող 3 ընտանիքների պատմություն՝ փոխկապակցված միմյանց  հետ տարիներ առաջ տեղի ունեցած փոքրիկ աղջկա մահված առեղծվածով: Այս սերիալը միստիկական է, բայց այստեղ միայն գերբնականը չէ, որ շեշտադրվում է. սերիալում հոյակապ արտահայտված են հերոսների զգացողությունները, կյանքի տարբեր իրավիճակները, մարդկային ցավն ու ուժը… Սերիալը թեև մռայլ է, տխուր, որոշակի հատվածներում նույնիսկ վախենալու, այն կինոարվեստի հաջողված նմուշ է, որը միանշանակ խորհուրդ կտամ դիտել տվյալ ժանրը սիրողներին: Դիտել սերիալը Читать далее Tайны Элизы

Ваша оценка: