Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Հիշենք դասական գրականության գլուխգործոցներից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը: Մենք՝ գրքասերներս, հավաբանար այն կարդացել ենք, սիրում ենք և կվերապրենք գրքի պարգևած զգացողությունները՝ կարդալով մի քանի մեջբերում գրքից․․․ Իսկ եթե դեռևս չենք կարդացել, կհիշենք, որ կա ևս մեկ գիրք «անպայման կարդալու» ցանկից։ • Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի • Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում: • Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը: • Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան … Читать далее Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

Ваша оценка:

Գուգլ որոնում

Մեր հերոսուհուն մի հարց էր տանջում. այն հարցերից, որի պատասխանն իմանալու համար որևէ տեղեկատու չես զանգահարի, ոչ էլ կհարցնես անգամ ամենաիմաստուն մարդուն: Ավելի ճիշտ հարցնել, իհարկե, կարող ես, ինչպես և անում էր մեր հերոսուհին, բայց այ հավատ ներշնչող պատասխան ստանալը իսկապես դժվար էր: Կարելի էր նաև դիմել հոգեբանի կամ վատագույն դեպքում բախտագուշակի օգնությանը, բայց առաջինին դիմելու ապարդյուն փորձն արդեն նա ուներ, իսկ երկրորդներին էլ առանձնապես չէր վստահում։ Հարցը սիրոն և հարաբերություններին էր վերաբերում. նրանք հանդիպել և սիրահարվել էին իրար տարիներ առաջ, հետո հանգամանքների բերումով բաժանվել, բայց չէին մոռացել իրար և, ահա, վերջերս նորից հանդիպում են, կարծես թե, այս անգամ ճակատագրորեն: … Читать далее Գուգլ որոնում

Ваша оценка:

Համո Սահյան․ Չես ասի ոչ մի բառով

Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով»… Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով: Գնում ես, չես էլ ասում, Թե մեկ էլ երբ ես գալու, Եկար էլ, ի՞նչ իմանամ Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու: Ներիր ինձ, դու իմ բարի, Իմ խելոք և իմ համառ, Հարկադիր այս ծիծաղի Եվ թաքուն լացի համար: Գնում ես, էլ ի՞նչ ասեմ, Սովոր եմ, կդիմանամ Թող կուրծքս մի քիչ ցավի, Որ սրտիս տեղն իմանամ: Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով, Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով».. Читать далее Համո Սահյան․ Չես ասի ոչ մի բառով

Ваша оценка:

Ազնավուրը՝ Ազնավուրի մասին

• Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հ եգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար… • Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ … Читать далее Ազնավուրը՝ Ազնավուրի մասին

Ваша оценка:

Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

Գրքերի՝ լրիվ ուրիշ, նոր, յուրահատուկ, անսահման գերող, խորն ու անծայրածիր աշխարհի դռներն է բացում գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկը․ աշխարհ, որն այլևս չես ուզում լքել։ • Կյանքում քիչ բան կա, որ կարևորությունը երկար է պահպանում։ • Մարդը երբեք չի կարող կոփվել։ Նա կարող է շատ բաների ընտելանալ։ • Ուրիշ ի՞նչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից։ Եվ ի՞նչը կարող է դրանից ավելի լինել… • Մարդը կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից՝ երբեք։ • Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է։ • Ապրել՝ նշանակում … Читать далее Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

Ваша оценка:

О’Генри. Среди текста

Ամերիկացի գրող Օ’Հենրիի հետ հաճելի ժամանցը երաշխավորված է ցանկացած գրական ոճ նախընտրող ընթերցողի համար։ Հետաքրքրություն, հիացմունք և իհարկե՝ ժպիտ․․․ այսպիսի զգացողություններ են պարգևում Օ’Հենրիի՝ գրավիչ սյուժեով, անսպասելի ավարտով և նուրբ հումորով հագեցած պատմվածքները։ Այսպիսին է «Среди текста» պատմվածքը (հայերեն թարգմանությունը չգտա), որը տեղափոխում է ընթերցողին մի քանի տարբեր էմոցիոնալ դաշտեր՝ պատմվածքի սկզբում, ընթացքում և վերջում։ Բարի ընթերցանություն եմ մաղթում )) Կարդալ այստեղ Читать далее О’Генри. Среди текста

Ваша оценка:

Ինչու՞ են որոշ մարդկանց ցանկություններն իրականանում, իսկ որոշներինը՝ ոչ

Երկրագնդի վրա կա մի մեծ ճշմարտություն. անկախ այն հանգամանքից, թե ով ես դու և ինչով ես զբաղվում, երբ դու իսկապես ինչ-որ բան ցանկանում ես, քո ցանկությունն իրականանում է: Չէ՞ որ այդ ցանկությունը ծնունդ է առել տիեզերքի հոգում: Եվ հենց դա էլ քո կոչումն է Երկրի վրա: Պաուլո Կուելիո Դեպի նոր կյանք ճանապարհ բացող առաջին քայլը զարմանալիորեն պարզ է. պետք է ընդամենը հետևել սեփական մտքերի ընթացքին և ուղղորդել դրանք համապատասխան կերպով: Ձեր մտքերը շատ ավելի ուժեղ են, քան Դուք ենթադրում եք, իսկ յուրաքանչյուր մտային պատկեր իրենից ներկայացնում է իրական ուժ, որն ընդունակ է ազդելու Ձեր կյանքի վրա: Ջոն Կեխո Ողջ հաջողությունը … Читать далее Ինչու՞ են որոշ մարդկանց ցանկություններն իրականանում, իսկ որոշներինը՝ ոչ

Ваша оценка:

Պարույր Սևակ «Մեծ ուղտի փոքրիկ ականջում»

Ինչ-որ ժամանակ, Մեզանից առաջ, մեզ անհայտ մարդիկ Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ, Այս մեկը ` անել Այն մեկը` չանել Այս` համարել ճիշտ, Այն` մերժել-վանել,- Սահմանել ինչ-որ հերթականություն Կոչել պատիվ ու… պարտականություն… Ու մենք էլ ահա անցնում ենք հանգիստ Անհեթեթությանց այս թանգարանով, Եվ ծվատում ենք ոչ մեր հագուստը, Այլ հոգին մեր խեղճ, Որի հատակում Կա անտանելի նույնպիսի մի բան, Ինչպես ավազը` մեր կոշիկի մեջ, Ինչպես սուր փուշը` մեր եղունգի տակ: Եվ անց է կենում Երգապնակի շրջագծային խազի վրայով Ասեղը կյանքի` Կորզելով միշտ նույն Ու միշտ տանջալից այն եղանակը, Որ վաղուց արդեն անհեղինակ է, Բայց համարվում է Անառարկելի հեղինակություն… Եվ մի … Читать далее Պարույր Սևակ «Մեծ ուղտի փոքրիկ ականջում»

Ваша оценка: