Այն ապահով աշխարհը, որում ապրում էիր, այլևս չկա․․․

Երբեմն կյանքը շրջվում է իր լրիվ ուրիշ կողմով․․․ Եվ այն ամենն, ինչ կա ու եղել է, դառնում է հեռու, մշուշոտ, անիրական․․․ Ուզում ես նորից հպվել այդ ամենին, բայց էլ չես կարող։ Այն ապահով աշխարհը, որում ապրում էիր, այլևս չկա․․․ Սա ուրիշ աշխարհ է։ Կամ էլ դու ես լրիվ ուրիշ։ Երևի յուրաքանչյուրը կյանքում մի օր հասնում է հոգեկանի կոփման այդ սահմանային կետին՝ տարբեր տարիքում, տարբեր իրադարձություններով, տարբեր կերպ․․․ Արձագանքել ևս կարող ենք տարբեր կերպ. կարող ենք ընդդիմանալ, կարող ենք փախչել, կարող ենք խելագարվել․․․ Բայց ի վերջո հասկանում ենք, որ այլընտրանք չկա։ Ուղղակի պետք է կոփվել։ Կոփվել՝ ընդունելով, կոփվել՝ անգամ եթե չենք … Читать далее Այն ապահով աշխարհը, որում ապրում էիր, այլևս չկա․․․

Ваша оценка:

Ինչպես են արթնանում մարդիկ

Այս մղձավանջային իրավիճակում հետաքրքիր մի բան կա. դիտել, թե ինչպես են արթնանում մարդիկ: Զարթնելու ձևում թե ՛ մարդու բնավորությունն է, թե ՛ խելքը, թե ՛ կամքը, թե ՛ ուժը… Ոմանք զարթնում են մի թեթև հպումով, իսկ ոմանց փոթորիկն անգամ ունակ չէ արթնացնել… Ոմանք զարթնում են անաղմուկ:  Այս մարդիկ որևէ մեկին որևէ բան չեն ուզում ցուցադրել: Պարզապես նայում ես մարդու դեմքին և տեսնում, որ աչքերը լայն բաց են, իսկ դեռ ոչ վաղ անցյալում նա խորը քնած էր… Այսպիսի մարդկանց համար ուրախանում ես միայն: Կան մարդիկ էլ, որ, հակառակը. զարթնելուն պես գոռում են. «խաբեցին, հիասթափվեցինք, սխալվեցինք, այս ի՞նչ արեցին»… Այսպիսիները պարզ մարդիկ … Читать далее Ինչպես են արթնանում մարդիկ

Ваша оценка:

Այս օրերին…

Այս տունը, որում օրական 2-3 ժամ էի անցկացնում, այս օրերին դարձել է իմ ամբողջ աշխարհը… Իսկ աշխարհն իմ ավելի փոքր ու դատարկ չէ, քան նախկինում էր… ավելին՝ այս օրերին այն ավելի, քան երբևէ լեցուն է ու բազմազան: Այո, ֆիզիկապես սա տան 4 պատերն են, բայց որքան իրադարձություններ, մտքեր ու էմոցիաներ կան հիմա այստեղ. ես անվերջ կարդում եմ, դիտում եմ լավագույն ֆիլմերը… մտածում եմ, զգում, վերլուծում ու հասկանում… Նախկինում իմ աշխարհում այնքան շատ մարդ կար, որ ինքս ինձ համար գրեթե ժամանակ չէր մնում… Այս օրերին ես ինձանից կարոտս առա… Վերջապես ինձ համար հասանելի դարձավ այն, ինչը խեղդվում էր կյանքի ընդհանուր աղմուկում … Читать далее Այս օրերին…

Ваша оценка:

Кафе «Голубая сойка»

Յուրաքանչյուրս ողջ կյանքի ընթացքում մեզ հետ տանում ենք մեր չավարտված սիրո պատմությունը՝ գուցե որպես բեռ կամ գուցե որպես հեռվում, ինչ որ մի տեղ վառվող ճրագ… Կթոթափե՞նք արդյոք այդ բեռը կամ կհասնենք արդյոք այդ ճրագին… արդյոք կյանքում ևս մեկ անգամ կտեսնե՞նք նրան․ ինչպիսին կլինի նա, մենք ինչպիսին կլինենք և ինչպիսին կլինի այդ հանդիպումը… Իսկ ինչպիսի՞ն կլինի մեր կյանքն այդ հանդիպումից հետո… ֆիլմի հերոսները 20 տարվա բաժանումից հետո պատահաբար մեկ օր հանդիպում են և անց են կացնում այդ օրը միասին… Մի ամբողջ օր հագեցած ամենատարբեր ապրումներով… Հանգիստ, հաճելի, բարձրորակ, բավականին ռեալ, հիմնականում տխրություն փոխանցող ֆիլմ, որը առաջարկում եմ դիտել համապատասխան տրամադրությամբ: Ֆիլմի … Читать далее Кафе «Голубая сойка»

Ваша оценка:

«Попути.ru» կարճամետրաժ ֆիլմ

Կարճամետրաժ ֆիլմ, հետաքրքիր ընթացք, լարվածություն, որը րոպե առ րոպե ավելի է ուժգնանում։ Եվ ավարտ՝ անսպասելի և սպասելի միևնույն ժամանակ․․․ Читать далее «Попути.ru» կարճամետրաժ ֆիլմ

Ваша оценка:

Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»»

Եթե Դուք կարդում եք այս գրառումը և մինչ այս պահը չէիք լսել կանադացի գրող Ռոբին Շարմայի և նրա այս գլուխգործոցի մասին, ապա ես Ձեզ շնորհավորում եմ՝ Ձեր բախտն իսկապես բերել է: Եվ էլ ավելի բախտավոր կլինեք, եթե որոշեք կարդալ այս գիրքը: «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» գիրքն էզոտերիկայի ոլորտի գրականություն է, մոտիվացնող գիրք և ուսուցանող ծրագիր միաժամանակ: Պարզ, հաճելի, հեքիաթային և բոլորի համար մատչելի եղանակով հեղինակը մոտիվացնում է մեզ հասնել հաջողության, ունենալ այն ամենն, ինչ ի սրտե ցանկանում ենք և պատասխանում է ամենակարևոր հարցին. «Ինչպե՞ս»: Անկախ նրանից, թե գիտակցության ինչ մակարդակում ենք գտնվում, այս գիրքը սիրով ձեռքը բռնելու, ուշադրությամբ ընթերցելու … Читать далее Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»»

Ваша оценка:

«Парижанка» կարճամետրաժ ֆիլմ

Մենք ապրում ենք՝ որպես բեռ կրելով մեր ուսերին բոլոր նրանց, ում չենք ներել և նրանց, ում առջև մեզ մեղավոր ենք զգում։ Տարիների ընթացքում մեր ուսերը սովորում են այդ բեռին և մեզ թվում է թե ամեն ինչ կարգին է։ Իսկ չներվածներն ու չներածները գնալով շատանում, մեր ուսերի բեռը ծանրանում է՝ տարեց տարի ավելի կորացնոլով մեր մեջքը։ Կարճամետրաժ խորիմաստ ֆիլմ մեր կյանքի և մարդկանց հետ մեր հարաբերությունների մասին, որն անհրաժեշտ է դիտել յուրաքանչյուրին։ Читать далее «Парижанка» կարճամետրաժ ֆիլմ

Ваша оценка:

Ֆիլմեր սիրո մասին տարիքային մեծ տարբերությամբ մարդկանց միջև

Ասում են․ « Սերը տարիք չի հարցնում», իսկ այս ֆիլմերը դա ապացուցում են: Королева сердец Та которой вы верите Любовник моей жены Ущерб Элегия Горькая луна Чтец Прости за любовь Мой лучший любовник Читать далее Ֆիլմեր սիրո մասին տարիքային մեծ տարբերությամբ մարդկանց միջև

Ваша оценка:

Боль и слава

Դժվար թե գտնվի կինոսերներից մեկն, ով որևէ բան չզգա Պեդրո Ալմադովարի անունը լսելիս: Այս ֆիլմը Ալմադովարի վերջին ֆիլմն է: Ֆիլմն ինքնակենսագրական է: Այստեղ ներկայացվում է իր ստեղծագործական կյանքի մայրամուտին գտնվող տաղանդավոր կինոռեժիսյորի կյանքը՝ մանկությանը, ստեղծագործական ուղին, սերը, հարաբերությունները մոր հետ, առողջական խնդիրները: Ֆիլմի որակի մասին խոսելն, իհարկե, ավելորդ եմ համարում: Դիտել ֆիլմի թրեյլերը Читать далее Боль и слава

Ваша оценка: