Սիլվա Կապուտիկայն․ Մի մռայլվիր

Մի´ մռայլվիր ի´մ սիրելի, Թե հոգնել ես, էլ մի´ մնա. Թե գերում են քեզ աշխարհի հեռուները, Այնտե´ղ մնա: Թե դաշտերին ես կարոտել, Էլ մի´ փակվիր դու իմ հովտում, Թե լեռներն են հեռվից դյութել, Մի՜ թախծիր այս ստորոտում: Թե աչքեր կան աչքերիդ մեջ. Էլ ինձ նայել զուր մի´ ջանա. Գնա´, ու թե սերդ է անշեջ, Դու ե´տ կգաս, չե´ս մոռանա… Գիտե արդեն իմ լուռ հոգին՝ Նրա համար է աշխարհում Վանդակը միշտ վանում թռչնին, Որ դռները փա´կ են պահում… Читать далее Սիլվա Կապուտիկայն․ Մի մռայլվիր

Ваша оценка:

Զվարճալի երկխոսություններ (դրվագներ կյանքից)

Չկայացած հանդիպում Շատերի նման ես էլ տարիներ առաջ, երբ դեռ ազատ էի, վիրտուալ ծանոթություններ էի ունենում հետաքրքիր մարդկանց հետ, որոնց մեծ մասը, սակայն, ավարտվում էին նախքան իրական կյանքում հանդիպելը: Օրինակ, ամիսներ տևած վիրտուալ ծանոթություններիցս մեկն ավարտվեց հետևյալ երկխոսությամբ. Նա: Ինչ լավ ա, որ վերջապես համաձայնեցիր հանդիպել: Դե ասա՝ ե՞րբ ենք հանդիպում և որտե՞ղ Ես: Դե երևի կիրակի օրն է հարմար, ինչ-որ բացօթյա սրճարանում Նա: Մի բան եմ ուզում ասել: Բայց չգիտեմ հանդիպենք, հետո՝ ասեմ, թե՞ ասեմ, հետո՝ հանդիպենք Ես; Ասա՝ հետո հանդիպենք Նա: Չէ, արի հանդիպենք, հետո ասեմ Ես: Հիմա ասա: Նա: Եթե ասեմ, որ ամուսնացած եմ, կհանդիպե՞նք Ես: Չէ … Читать далее Զվարճալի երկխոսություններ (դրվագներ կյանքից)

Ваша оценка:

Վահան Տերյան․ Սիրահարվածը

Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին Խոսքի հնչյունը չի մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։ Խենթացած բեռից այս չար մենության, Ես դուրս եմ վազում քեզ որոնելու, Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու Եվ հսկելու քեզ ըստվերի նըման… Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում Մենակությունը հավիտյան խոցող, Անցնում եմ արագ ես ձեր փողոցով Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։ Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,— Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս, Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։ Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես, Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն … Читать далее Վահան Տերյան․ Սիրահարվածը

Ваша оценка:

Հանճարեղ գրողի 4 պատմվածք, որոնք տեղավորվել են 1-2 էջում

Ռուս հանճարեղ գրող Անտոն Չեխովը մարդկությանը ժառանգել է հավերժ արդիական բազմաթիվ հիանալի ստեղծագործություններ: Ահա մեծ գաղափարները հակիրճ ներկայացնելու հմուտ վարպետի ամենակարճ ստեղծագործություններից 4-ը: Այս փոքրիկ պատմվածքները բոլորիս կյանքում հանդիպող պարզ և կենսական երևույթների մասին են, որոնք արժանացել են գրողի ուշադրությանը… երևույթներ, որոնք, եթե անգամ մինչ այս պահը մենք չէինք նկատում, այս ստեղծագործություններն ընթերցելուց հետո հաստատ այլ կերպ կտեսնենք: Который из трех? Размазня 75000 Аптекарша Читать далее Հանճարեղ գրողի 4 պատմվածք, որոնք տեղավորվել են 1-2 էջում

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում V

Քայլում եմ գարնան լեցուն փողոցով Ու չեմ նկատում մինչև իսկ կանանց, Որ գեղեցիկ են` բարկացնելո՛ւ չափ… Քայլում եմ այնպես դանդա՜ղ — գլխիկո՜ր Ասես փողոցն է հանգուցվել ոտիս Ու խճողում է քայլքըս, խճըճում… Արփին շողերի ցած մեկնած ճանկով Գռուզ մազերս է թերևըս քաշում, Որ վառի-ցնցի և ուշքի բերի, Բայց ես չեմ զգում ո՛չ ցավ, Ո՛չ այրուցք… Արյունըս այնպես դանդաղ է հոսում, Ինչպես հարթ հովտում գետը ծավալված, Երբ չես էլ կարող հասկանալ կարգին, Թե նա ո՛ր կողմից ո՛ր կողմն է հոսում… Մի բան եմ հիշում Եվ կիսատ թողած` Մտքով կառչում եմ մեկ ուրիշ բանի… Ինքըս ինձ խղճում, Ուզում եմ, որ ինձ Մի … Читать далее Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում V

Ваша оценка:

Королева сердец

Սիրեցի այս ֆիլմը, շատ: Գրեթե երկու ժամ, որոնք ինձ համար ակնթարթի պես են անցել: Թեև ֆիլմը երկար է, որևէ ավելորդ դրվագ ֆիլմում չկա… Զգացմունքայնություն, իրադարձությունների հետաքրքիր շրջադարձ, տպավորվող ու հիշվող սյուժե, մտածելու, վերլուծելու, քննարկելու բազում հարցեր… Ֆիլմի թրեյլերից արդեն կհասկանաք, որ այն հասարակայնորեն ոչ ընդունելի հարաբերությունների մասին է: Իսկ այսպիսի ֆիլմերը միշտ ոչ բոլորի համար են: Ֆիլմը ըստ արժանվույն կգնահատեն նրանք, ովքեր հակված են դիտել խորը հոգեբանական ֆիլմեր, որքեր հասկանում են ուրիշների ապրումները, ովքեր գիտեն, որ աշխարհը քառակուսու մեջ չի տեղավորվում, որքան էլ այդ քառակուսին մեծ լինի: Մնացածին ֆիլմն ուղղակի կարող է շատ բարկացնել; Իսկ ֆիլմը դիտելուց հետո առաջարկում եմ … Читать далее Королева сердец

Ваша оценка:

Սիրով ողողված 3 պատմվածք Ռեյ Բրեդբերիից

Գրողի կարևորագույն առաքելությունը մարդկային զգացմունքները նկարագրելն է։ Այս արվեստին ժամանակակից գրող Ռեյ Բրեդբերին լավագույնս է տիրապետում։ Եվ մեծագույն բավականություն է կարդալ Բրեդբերիի ստեղծագործությունները, հատկապես երբ նա գրում է սիրո մասին։ Ռեյ Բրեդբերիի այս 3 պատմվածքները վերաբերում են Սիրոն՝ իրական, մեծ, գեղեցիկ, մաքուր սիրոն, որն ընթերցողն, ասես, ինքն է զգում իր ողջ էությամբ։ Ընդ որում, խոսքը սիրո մասին է լայն իմաստով․ պատմվածքներից մեկի հերոսը կնոջ և տղամադու միջև սերն է, մյուսում խոսվում է ընկերների միջև սիրո մասին և երրորդ պատմվածքը վերաբերում է սիրոն արվեստի նկատմամբ։ Рассказ о любви Секрет мудрости Погожий день Читать далее Սիրով ողողված 3 պատմվածք Ռեյ Բրեդբերիից

Ваша оценка:

Պարույր Սևակ. Վերնագիրը վերջում

Հանգիստ չեն տալիս ինձ օր ու գիշեր, Իմ հոգսը թողած` Հոգում ձե՜զ համար… Լվացարարի տենդով են այրվում, Ուզում են մաքրել աշխա՜րհը համայն… Որքան քշում եմ, որ ինձնից վանեմ, Այնքան գազազում ու պոկ չեն գալիս` Մեղրի հոտ առած մեղուների պես… Միաժամանակ պահակ են ու գող, Միաժամանակ ծառա են ու տեր, Միաժամանակ իմն են ու ձերը… -Այդ… իմ խոհե՛րն են: Читать далее Պարույր Սևակ. Վերնագիրը վերջում

Ваша оценка:

Վահան Տերյան․ Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ, Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում, Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում. — Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր… Ճառագայթներ, որ շողացին ու չկան, Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս. Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս, Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։ Հեռածավալ անհայտներում պահվտած Գալիք օրերն անհուն, անտես խավարում. — Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում Կանթեղի պես առկայծում է քո դիմաց… Читать далее Վահան Տերյան․ Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ

Ваша оценка: