Վահան Տերյան. Թափառական

Նորից կրթողնեմ քաղաքն աղմկոտ Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ. Անխոս կըմարի երեկոն աղոտ, Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։ Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ, Կզգամ համբույրը ուրիշ օրերի, Լույս երազների գիշերը շքեղ Սրտիս անծանոթ վայելք կբերի… Հեռավոր մարղոց ցավերը կզգամ, Կարկաչող ջրի լացը կըլսեմ. Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ, Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։ Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց, Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ, Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ… Читать далее Վահան Տերյան. Թափառական

Ваша оценка:

Միստիկայի մասին 5 լավագույն Ֆիլմերն՝ ըստ armineh.blog-ի

Մարդկանց միշտ հետաքրքրում է այն, ինչը չգիտեն… հատկապես երբ այդ չիմացածին անխուսափելիորեն առնչվելու են: Ահա թե ինչու միստիկայի թեմայով ֆիլմերն ամենաազդեցիկների շարքում են: Եվ այսօր այդ ամենաազդեցիկներից ես առանձնացրել եմ 5 լավագույնները. հրաշալի ֆիլմեր, որոնք փաստերի և ֆիլմը ստեղծողների երևակայության հետաքրքիր համադրության շնորհիվ անասելի ձգողականություն ու սարսուռ են առաջացնում միաժամանակ և անջնջելի հետք թողնում մեր ներաշխարհում։ Я — начало. Стрекоза Другие Пассажиры Шестое чувство Читать далее Միստիկայի մասին 5 լավագույն Ֆիլմերն՝ ըստ armineh.blog-ի

Ваша оценка:

Պահեր…

Պատրաստվում ես հանդիպման… Պատրաստվում ես հանդիպման… Հանդիպման, որին տենչում ես, ու որին շտապում է քո ամեն բջիջ, պատրաստվում ես անշտապ ու հանգիստ՝ ձգելով ու վայելելով ամեն վայրկյանը, քանի որ այդ պահերը երկար ես հիշելու, հիշելու ես այդ օրվա հետ կապված ամեն ինչ, հիշելու ես միշտ… Պատրաստվում ես մանրակրկիտ՝ մտածված ընտրելով օրվա յուրաքանչյուր աքսեսուարը… պատրաստվում ես այնպես, որ ոչինչ հանկարծ բաց չթողնես և ամենակարևորը՝ բաց չթողնես սեփական զգացմունքներդ. այն, ինչ զգում ես, այն, ինչը պետք է զգաս… Այդ հանդիպումը դու շատ անգամներ ես պատկերացրել… պատկերացրել ես ամեն ինչ՝ քո հագուստը, հանդիպման վայրը, հայացքները… Թեև այսօրվան քո սիրտը տարիներ է սպասել, սա … Читать далее Պահեր…

Ваша оценка:

Рэй Брэдбери. Завтра конец света.

Ի՞նչ կանեիք Դուք, եթե իմանայիք, որ վաղը աշխարհի վերջն է: Ինչպե՞ս կանցկացնեիք այսօրը: Մի խելացի մարդ ասել է. «Ապրիր յուրաքանչյուր օրն ասես այն վերջինն է և մի օր դու չես սխալվի»: Ռեյ Բրեդբերիի այս գեղեցիկ ու զգացմունքային պատմվածքը առիթ է հիշելու այս խոսքերը և մի պահ կանգ առնելու և մտածելու սեփական կյանքի մասին, կյանքի յուրաքանչյուր օրվա… Իսկ ի՞նչ արժեք ունի մեզ համար մեր յուրաքանչյուր օրը. գնահատում ենք մենք այն, իսկապես ապրում ենք, թե՞ պարզապես կողքով ենք անցնում՝ համարելով հազարավորներից մեկը… Կարդալ պատմվածքը Читать далее Рэй Брэдбери. Завтра конец света.

Ваша оценка:

Վահան Տերյան. Տխուր զրույց

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր, Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան. Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր, Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։ Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.— Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման, Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ, Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։ Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա… Читать далее Վահան Տերյան. Տխուր զրույց

Ваша оценка:

«ԲԼՈԳՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԵՐՊ Է» ԲԼՈԳԵՐ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Բլոգեր լինելը չի պահանջում ունենալ համապատասխան մասնագիտություն: Այսօր շատ մարդկանց կարելի է հանդիպել, ովքեր վարում են իրենց բլոգը։ Բլոգերները գրում են այս կամ այն թեմայի մասին՝ ներկայացնելով իրենց կարծիքը, մոտեցումը։ Այս զրույցի միջոցով բլոգեր Արմինե Հակոբյանի հետ կպարզենք, թե ինչպես է ստեղծել իր բլոգը, ինչ թեմաների է անդրադառնում և ինչու։ Իսկ բլոգին կարող եք հետևել հետևյալ հղումով՝ http://www.armineh.blog: –Ինչպես առաջացավ բլոգը ստեղծելու միտքը։ – Բլոգը ստեղծելու միտքն առաջացել է տարիներ առաջ, երբ ես ստեղծագործում էի և ինձ անհրաժեշտ էր ունենալ մի հարթակ, որտեղ կլինեին իմ բոլոր ստեղծագործությունները: Եվ այդ նպատակով ինձ խորհուրդ տվեցին ստեղծել անձնական բլոգ: Բլոգն այդ ժամանակ էականորեն … Читать далее «ԲԼՈԳՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԵՐՊ Է» ԲԼՈԳԵՐ ԱՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Ваша оценка:

Тэффи. Катенька.

Մարդը կյանքի ամբողջ ընթացքում, յուրաքանչյուր տարիքում և կյանքի փուլում յուրովի ինքն իր համար բացահայտում է աշխարհը։ Իսկ ամենահետաքրքիր և խոր բացահայտումները դեռահաս շրջանում են, երբ արդեն բացահայտել ենք առարկայական աշխարհը, և առաջին անգամ մեր ներքին հայացքն ուղղում ենք դեպի ավելի խորը՝ դեպի զգացմունքների, հարաբերությունների, գաղափարների աշխարհ։ Այս բացահայտումներն ամենաէականն են, ամենակարևորը… Արդյունքում մենք ստեղծում ենք մեր աշխարհը՝ երևակայական աշխարհ, որին ձգտում է մեր էությունը։ Իսկ այս փոքրիկ պատմվածքը դեռահաս աղջնակի իրական և երևակայական կյանքի մասին է՝ գրված հումորով և հաճելի լեզվով։ Բարի ընթերցանություն եմ մաղթում 🙂 Կարդալ պատմվածքը Читать далее Тэффи. Катенька.

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Ոսկին վերստին ոսկի է մնում

Շրթերիս վրա խոսքեր են դողում՝ Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Ուզում եմ ասել. -Գթասի՛րտ եղեք, Եղեք ողորմա՜ծ, Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ: Ու երբ չգործած մեղքերի համար Մարդը հայցում է մեղքի թողություն Ու ներողություն՝ Ոչնչի՜ համար,- Գոնե գթասիրտ-ողորմած եղեք, Անսրտության մեջ մի՛ եղեք համառ… Շրթերիս վրա խոսքեր են դողում՝ Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ¸ Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Հնացա՜ծ խոսքեր, Հնացա՜ծ, Ինչպես ոսկին է հիմա, Որով առ ու ծախ արդեն չեն անում, Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ. Ոսկին վերըստին ոսկի՜ է մնում… Читать далее Պարույր Սևակ․ Ոսկին վերստին ոսկի է մնում

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Լուսնահար կարոտ

Սկսվում է գիշերն արդեն: Եվ աստղերը, Որ ողջ ցերեկ խոր քուն մտան, Հիմա իրենց ճառագայթե Սուր փշերն են ոզնու նման նորից ցցում` Ընդդեմ մթան: Եվ անպաշտպան իմ կարոտը, Որ անցել է խոր ընդհատակ Ու չի ուզում նորից տրվել շղթաների ու կապանքի, Իմ կարոտը մատնըվում է քո անունից. Լրտեսի՛ պես նա մատնում է տառապանքին: Մեծ քաղաքը լեթարգիական քուն է մտնում, Իսկ ես` լուսնո՛տ, Ես` լուսնահա՜ր, Շեղ-սայթաքուն կտուրներով Ու քիվերով ատամնաբաց, Մինչև անգամ շանթարգելով, Ահա նորից քեզ եմ գալիս` Կյանքըս կրկին վտանգելով: Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր Ու ձայն տայիր` Ճչալու պես «ա՜խ» անելով` Իմ վտանգված կյանքի համար վախենալով, Գիտե՜ս` ինչո՛վ … Читать далее Պարույր Սևակ․ Լուսնահար կարոտ

Ваша оценка: