Վերջին Քննության պահին

Կյանքում տեղի ունեցող փոփոխություններին այլ կերպ ենք վերաբերվում, երբ հիշում ենք, որ մահկանացու ենք: Այդ ժամանակ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե ամեն բան ամեն գնով պահել փորձելու, այլ՝ բացթողնել սովորելու մեջ է: Եվ փոքր ու մեծ անխուսափելի կորուստներն ընկալում ենք որպես բացթողնելու կարևորագույն արվեստը քայլ առ քայլ սովորելու հրաշալի հնարավորություն: Չէ՞ որ այդ գիտելիքը Վերջին Քննության պահին ամենից շատ է պետք գալու: Читать далее Վերջին Քննության պահին

Ваша оценка:

Առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն

Հետադարձ հայացք գցելով իմ կյանքին՝ նկատել եմ, որ առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն։ Երբ «պետք է»-ն մտնում է հարաբերությունների դաշտ, «ուզում եմ»-ն այնտեղից աստիճանաբար դուրս է մղվում։ Եվ հարաբերությունները դատապարտվում են կործանման։ Սիրո դրսևորման լավագույն ձևը հանգիստ թողնելն է։ Մեծագույն բանը, որ կարող ենք տալ մեր սիրելի մարդկանց, ազատությունն է։ Читать далее Առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն

Ваша оценка:

Ծննդյան օրվա մտորումներ

Նախորդը միանշանակ կյանքիս կարևորագույն քայլերը կատարելու տարին էր: Ես խոշոր քայլերով սկսեցի գնալ դեպի ինքս ինձ: Կյանքի այս կարևոր ճանապարհին երկու բան է նախորդում՝ ճանաչել քեզ և ընդունել այնպիսին, ինչպիսին կաս ու նոր միայն՝ սկսել քայլել գիտակցված՝ դեպի ինքդ քեզ: Սա ռեսլ, տեսանելի, շոշափելի գործողություններն են: Եվ սկիզբն այս ճանապարհի ամենից բարդն է: Այս ճանապարհից շատերն են փորձում ետ կանչել: Սա չշրջվելու, չշեղվելու, «չէ» ասել սովորելու ճանապարհ է: «Չէ»-ն դեպի ինքդ քեզ ճանապարհի անխուսափելի մասն է, որը հաճախ ասում ես ամենամոտ և սիրելի մարդկանց հորդորներին: «Չէ» ասում ես հաճախ բոլորի համար ամենալավին, ամենաճշտին, բոլորի կողմից ընդունելի լավագույն բարիքներին, ասում ես … Читать далее Ծննդյան օրվա մտորումներ

Ваша оценка:

Թե որքանով է օրն արդյունավետ անցել…

Թե որքանով է օրն արդյունավետ անցել, սովորաբար որոշում ենք օրվա ընթացքում կատարված գործերով: Իսկ երբեմն ամենաարդյունավետ գործը, որ կարող ես անել այդ պահին, պարզապես հանգստանալն է. ոչինչ չանելը ֆիզիկապես, հոգին ազատելը բոլոր անհանգստություններից, ուղեղն էլ՝ առօրյա հոգսերից ու մտքերից:Այսպիսի օրերը մեզ տալիս են կարևորագույնը. Էներգիայի այն պաշարը, որն այդքան անհրաժեշտ է մեծ գործերի ու ամենօրյա գործողությունների համար:Եվ, վերջապես, հանգստացած մտքում ծնվում են ամենաարժեքավոր գաղափարներն ու լավագույն լուծումները:Բաց մի թողեք այս օրերը: Читать далее Թե որքանով է օրն արդյունավետ անցել…

Ваша оценка:

Մի քանի աֆորիզմ հանճարեղ Նիցշեից

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե. գերմանացի փիլիսոփա, ում գործունեությունը հսկայական ազդեցություն ունեցավ արևմտյան փիլիսոփայության և ժամանակակից փիլիսոփայական մտքի պատմության վրա: Ահա, ներկայացնում եմ Նիցշեի հանճարեղ մտքերից մի քանիսը. փշաքաղվելու աստիճակ դիպուկ և իմաստուն: Արտահայտություններ, որոնց առջև խոնարվում եմ… • Պետք է ծով լինել, որ կարողանաս աղտոտ մի գետ մեջդ առնել` առանց կեղտոտվելու • ..Եվ նրանք, ովքեր պարում էին, թվում էին խելագարներ նրանց համար, ովքեր նույնիսկ չէին էլ լսում երաժշտությունը… • Այլ բան է միտքը, այլ բան՝ արարքը և այլ բան՝ պատկերը արարքի: Պատճառականության անիվը չի պտտվում նրանց միջև: • Ամուսնությունը վերջ է տալիս բոլոր կարճ հիմարություններին որպես երկար հիմարություն: • Ով գիտի … Читать далее Մի քանի աֆորիզմ հանճարեղ Նիցշեից

Ваша оценка: