Շնորհավոր Նոր Տարի

Ամանորյա ամբողջ թոհուբոհի մեջ կարևորագույն մի արարողություն կա՝ պատրաստել ներաշխարհը տարեմուտին: Արտաքին ամեն բան կարգավորելուց զատ մի պահ մնալ ինքդ քեզ հետ և լսել միայն քեզ՝ իմաստավորելով անցածը, խորապես զգալով ներկան և լսելով քո իրական ուղերձը ապագային: Այս հրաշալի պահն ինձ մոտ անցնում է գրելով: Իսկ հաջորդ տարի վերցնում եմ ձեռքս նախորդ տարվա գրառումը, որին տարվա ընթացքում գրեթե հայացքս չեմ գցել ու հասկանում եմ, որ այն բոլոր ցանկությունները, որ գրել եմ, տարվա ընթացքում եղել են… Եղել են այնպես, ինչպես ես երբևէ չէի պատկերացնի, այնպես, ինչպես ինքս հորինել երևի չէի կարողանա… Եվ եթե երջանիկ եմ, նշանակում է՝ ստացվել է: Նշանակում է … Читать далее Շնորհավոր Նոր Տարի

Ваша оценка:

Պարույր Սևակ «Արի՜, Նո՛ր Տարի»

Արի՜, Նո՛ր Տարի,Գալուստդ բարի՜,Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլովՈւշ մնացածին,Քնով տարվածին.Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,Հիասթափվածին՝ նոր մի հիացում,Սիրասթափվածին՝ մի նոր միացում.Ձեռքից հավատը փախուստ տվածին,Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,Մանկանը՝ մեծի մտքի լիացում,Մեծին՝ մանուկի անարատություն,Տափարակներին՝ Արարատություն,Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,Որ նրա վրա Քաղցը այսուհետՉունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքածՏրվի ճախրանքի,Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,Ո՛չ մի ազգ ու ցեղՊատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։Նաև հասկանա՛նք,Որ մեր իսկ արյան գնդիկը մանըրԱյս … Читать далее Պարույր Սևակ «Արի՜, Նո՛ր Տարի»

Ваша оценка: