Գոռ Սյունեցի «Հովազը»
Նախաբան Խորը ձորի մի կողմում բարձրանում է հսկայական ժայռը, ժայռի վերևում պառկած է արնաշաղախ հովազը, մարմնի վրա անվնաս տեղ չի մնացել։ Հովազի հետևը խորը անդունդ է, դիմացից ատամները սրած տասնյակ բորենիներ դանդաղ քայլերով մոտենում են հովազին։ Առջևից քայլողը նրանցից ամենամեծն է՝ գլխավորը, ով կատաղած հայացք է գցում ոհմակի վրա, որը կանգնում է տեղում, իսկ ինքը կանգնում է հովազի կողքին․ -Հովա ՛զ, ահա ժամանակն է, որ պատասխան տաս։ Այս անտառը մի թագավոր ունի, և այդ թագավորը ես եմ։ Քո սխալն այն էր, որ միանգամից չընդունեցիր պարտությունդ։ Հովազը մի աչքը հազիվ բացած նայում է բորենուն․ -Սխալս այն էր, որ ձեզ միանգամից չսատկացրեցի։ … Читать далее Գոռ Սյունեցի «Հովազը»

