Պարույր Սևակ․ Տաքսիների հանգրվանում
Երբ լուսաբացն է լրտեսում ապակիները մեր խավար, Ու կիսամութն է խուզարկում անկյունները մեր տների, Դու երևի արթնանում ես՝ Արևի հետ: Մեգն է մեկնում արձակուրդի: Հավաքարար քամու ձեռքով Ավելվում է գիշերային երազների կտորտանքը: Ժամանում է օրը՝ իբրև վերաքննիչ: Տարագրված տագնապներն են վերադառնում Ու ծեծում են արդարության փակ դռները… Իսկ դու ձեր փակ դռան ետև Ի՜նչ իմանամ ի՞նչ ես անում: Դու երևի նախ և առաջ լվացվում ես, Որ… թարմանա ողջ աշխարհը… Հետո մազերդ ես հարդարում,հավանաբար, Որ շփումից քո մազերի ու քո սանրի Առաջանա էլեկտրական հոսանք մի մեղմ, Եվ դրանից… բոլոր մարդիկ զգան սարսուռ Ու հաճելի փշաքաղվեն ամբողջ մաշկով… Հետո գուցե սուրճ ես … Читать далее Պարույր Սևակ․ Տաքսիների հանգրվանում

