Պարույր Սևակ. Դու մի հարցրու «Սիրու՞մ ես ինձ»

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, Դու էլ հիշի’ր, Որ երբ իզուր հարց չեն տալիս` Սուտ պատասխան չե~ն ստանում: Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա, Այլ մտածիր, Թե ջրհորի մութ խորության չափման համար Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում: Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ Քո ուզածից շա~տ ավելին: Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ, Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա’ աստվածուհի: Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր, Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք: Դու` անծանոթ մի նոր աշխարհ, Ես` մի հմուտ աշխարհագետ, Որ վա՛տ գիտեմ, շա~տ վատ գիտեմ Բազմախոստում տեղանքը քո: Ու խոսում է մեջս կրկին Մոլի … Читать далее Պարույր Սևակ. Դու մի հարցրու «Սիրու՞մ ես ինձ»

Ваша оценка:

Էռնեստ Հեմինգուեյ «Բլուրներն ինչպես սպիտակ փղեր»

Քիչ բառերի միջոցով խոր իմաստ հաղորդելու վարպետ Էռնեստ Հեմինգուեյի կողմից ընդամենը մեկ էջ ծավալով պատմվածք կնոջ և տղամարդու փոխհարաբերությունների մասին: Պատմվածքը ներկայացված է սիմվոլիկ ձևով , ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ընթերցողին յուրովի ընկալելու և իմաստավորելու այն, ինչն ուղիղ տեքստով չի ասվում… Կարդալ այստեղ Читать далее Էռնեստ Հեմինգուեյ «Բլուրներն ինչպես սպիտակ փղեր»

Ваша оценка:

Պարույր Սևակ. Պատանքի պատանքը

Եվ շատ ավելի վատթար է ցավը, Քան անարգանքն ու անպատվությունը, Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին: Վե՛հ ու վսեմի՜ն, Լսո՞ւմ եք, տղե՛րք, Վե՛հ ու վսեմի՜ն: Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում, Այն էլ ո՞ւմ համար, իր … Սահարայի՜: Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար: Բայց Սահարայի ավազն իսկապես Շինարարական շաղախ չի՜ դառնում. Մանր է չափազանց: Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝ Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար, Հարկավո՜ր ավազ: Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛, Որ հավասար է…(բառը չե՛մ ասում): Եվ բավական չէ՞, Որքան մերպեսին Այլասերեցին այդ պատրանքները՝ Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը … Читать далее Պարույր Սևակ. Պատանքի պատանքը

Ваша оценка:

Париж подождет

Ֆիլմի հերոսներն ընթրում են ռեստորանում, և տղամարդն ասում է կնոջը . «Մենք՝ ֆրանսիացիներս, այլ վերաբերմունք ունենք ամուսնությանը, քան ամերիկացիները: Մենք պրակտիկ ենք: Այո, մենք հավատարիմ ենք մեր ընտանիքին և ամուսնությանը: Բայց մենք ողջ ենք և հակված ենք նոր կրքի»: Գեղեցիկ, նուրբ և հանգիստ ֆիլմ «ողջ» մարդկանց մասին, որը էսթետիկ բավականություն և միայն դրական էմոցիաներ կպարգևի: Ֆիլմը Читать далее Париж подождет

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Բեռան ներքո

Անցնում էիր: Ողջ երեկոն քոնն էր կարծես, Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ: Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` Ես կասեի, Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` Քո հագուստի փեշի նման: Սակայն կարճ էր հագուստը քո: Եվ երեկոն Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ` Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո… Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ Ու շուլալվել քո հագուստի կոճակներին: Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես, Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես… Եվ արթնացավ մեջս հանկարծ Ինքնաձաղկման և ամոթի Տարօրինակ մի ցանկություն. Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել … Читать далее Պարույր Սևակ․ Բեռան ներքո

Ваша оценка:

Антон Чехов. «Который из трех?»

Հանճարեղ գրող Անտոն Չեխովն, ով մեկ անգամ ասել է, որ հակիրճությունը տաղանդի քույրն է, մարդկությանը ժառանգել է ծավալով փոքրիկ բազմաթիվ գլուխգործոցներ… «Который из трех?» պատմվածքը նրա ամենափոքր ստեղծագործություններից մեկն է… Այս 2 էջում գրողը ներկայացնում է հերոսուհու ապրումները, մտքերն ու գործողությունները՝ կապված ամուսնության և ընտրություն կատարելու հետ: Ընդամենը 2 էջ, որոնք ընթերցողին մտորելու և քննարկելու բազմաթիվ հարցեր կթողնեն… Կարդալ այստեղ Читать далее Антон Чехов. «Который из трех?»

Ваша оценка:

Երբեմն հարաբերություններն ավարտվում են կտրուկ և անսպասելի…

Երբեմն հարաբերություններն ավարտվում են կտրուկ և անսպասելի, ինչպես պարզ օրվա կեսին տեղացած հորդառատ անձրևը, որին բոլորովին պատրաստ չես, որից անձրևանոցով պաշտպանված չես, որը թռչում է քեզ ամբողջությամբ և խափանում բոլոր ծրագրերդ… Բայց այսպիսի անձրևները երկար չեն տևում… և հորդառատ անձրևից հետո օդն այնքան մաքուր է, արևն այնքան ջերմացնող… Երբեմն հորդառատ անձրևն ավելի լավ է, քան մշտապես ձգվող ամպամած եղանակը… Читать далее Երբեմն հարաբերություններն ավարտվում են կտրուկ և անսպասելի…

Ваша оценка:

Ձեր խնդրի լուծումը սկսվում է այն պահից, երբ ․․․

Ձեր խնդրի լուծումը սկսվում է այն պահից, երբ «Դու ( նա, նրանք ) ես մեղավոր» դիրքորոշումը փոխարիվում է « Ես եմ պատասխանատու» դիրքորոշմամբ։ Читать далее Ձեր խնդրի լուծումը սկսվում է այն պահից, երբ ․․․

Ваша оценка: