Гитара

Ֆիլմը սկսվում է այսպես․ երիտասարդ կնոջ կյանքում տեղի է ունենում միանգամից մի քանի ցնցող իրադարձություն՝ նրան լքում է ընկերը, տնօրենը ազատում է աշխատանքից, իսկ ամենափարսափելին մահացու հիվանդության ախտորոշումն է, որի դեպքում բժշկի խոսքերով նրան մնացել է ապրելու ընդամենը երկու ամիս։ Եվ հենց այդ 2 ամսվա իրադարձություններին էլ նվիրված է ֆիլմը․․․ բայց այս ֆիլմը ձեզ չի ողողելու ծանր ապրումներով, այն ձեզ չի տալու ոչ մի բացասական էմոցիա։ Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր դուք կիմանաք ֆիլմը դիտելու դեպքում։ Ես միայն կասեմ, որ ֆիլմն ասելիք ունի․ լուրջ, կարևոր, ճակատագրական ասելիք։ Դիտել ֆիլմը Читать далее Гитара

Ваша оценка:

Анри Барбюс. Нежность

Սիրո բոլոր տեսակներից ամենահազվագյուտը, ամենահարատևն ու ամենաարժեքավորը հոգատար սերն է, այլ խոսքերով՝ ալտրուիտական սերը։ Զգացմունքային և ազդեցիկ պատմվածք, ևս մեկ փոքրիկ գլուգործոց, որը «հայտնաբերել» եմ մի քանի օր առաջ և մեծ ոգևորությամբ ներկայացնում եմ բլոգիս ընթերցողներին։ Կարդալ այստեղ Читать далее Анри Барбюс. Нежность

Ваша оценка:

Последний отпуск

Կյանքն այնքան բազմազան է․ կա թե լավը, թե վատը․․․ Մենք կարող ենք ապրել տխուր և անգույն կյանքով և կարող ենք ճիշտ հակառակը՝ ապրել գեղեցիկ, հետևել մեր երազանքներին, լիարժեք զգալ և վայելել մեր կյանքի յուրաքանչյուր օրը, մեզ տրված յուրաքանչյուր պահը ․․․ Իսկ ինչպես կապրենք, մեր ընտրությունն է։ Հիասքանչ, պոզիտիվ, բարի, իմաստուն ֆիլմ և սթափեցնող ալիք՝ անհրաժեշտ շատ շատերիս։ Դիտել ֆիլմը Русский Читать далее Последний отпуск

Ваша оценка:

Գուգլ որոնում

Մեր հերոսուհուն մի հարց էր տանջում. այն հարցերից, որի պատասխանն իմանալու համար որևէ տեղեկատու չես զանգահարի, ոչ էլ կհարցնես անգամ ամենաիմաստուն մարդուն: Ավելի ճիշտ հարցնել, իհարկե, կարող ես, ինչպես և անում էր մեր հերոսուհին, բայց այ հավատ ներշնչող պատասխան ստանալը իսկապես դժվար էր: Կարելի էր նաև դիմել հոգեբանի կամ վատագույն դեպքում բախտագուշակի օգնությանը, բայց առաջինին դիմելու ապարդյուն փորձն արդեն նա ուներ, իսկ երկրորդներին էլ առանձնապես չէր վստահում։ Հարցը սիրոն և հարաբերություններին էր վերաբերում. նրանք հանդիպել և սիրահարվել էին իրար տարիներ առաջ, հետո հանգամանքների բերումով բաժանվել, բայց չէին մոռացել իրար և, ահա, վերջերս նորից հանդիպում են, կարծես թե, այս անգամ ճակատագրորեն: … Читать далее Գուգլ որոնում

Ваша оценка:

Օ․Հենրի «Վերջին տերևը»

Երբեմն օրեր շարունակ կարդում ես որևէ ստեղծագործություն, իսկ ավարտելուց հետո էլ ոչ մի հստակ բան չես զգում ․․․ Երբեմն էլ 10 րոպեում կարդացած ստեղծագործությունը պահում ես սրտումդ միշտ։ Զգացմունքային, հուզիչ, միևնույն ժամանակ իմաստուն պատմվածք, փոքրիկ գլուխգործոց՝ ներկայացված ընդամենը երկու էջով։ Կարդալ այստեղ Читать далее Օ․Հենրի «Վերջին տերևը»

Ваша оценка:

Օ․Հենրի «Վերջին տերևը» Կարդալ առցանց

Վաշինգտոն պուրակից արևմուտք ընկած փոքրիկ թաղամասում փողոցները խառնվում ու կոտրատվում են՝ վերածվելով կարճ շերտիկների, որոնք կոչվում են անցուղիներ։ Այդ անցուղիները կազմում են տարօրինակ անկյուններ և ծուռտիկ գծեր։ Այնտեղ մի փողոց նույնիսկ երկու անգամ հատում է ինքն իրեն։ Ոմն նկարչի հաջողվեց հայտնագործել այդ փողոցի հույժ արժեքավոր հատկությունը։ Ենթադրենք, թե խանութի աշխատողը ներկի, թղթի և կտավի պարտքերի ցուցակը ձեռքին այնտեղ հանդիպում է ինքն իրեն տուն վերադառնալիս՝ առանց մեկ սենթ անգամ ստանալու պարտապաններից։ Եվ ահա արվեստի մարդիկ պատահաբար ընկան Գրինվիչ֊Վիլլիջ յուրօրինակ թաղամասը՝ փնտրելով դեպի հյուսիս նայող պատուհաններ, 18-րդ դարի տանիքներ, հոլանդական ձեղնասենյակներ և էժան սենյակի վարձ։ Ապա նրանք Վեցերորդ ավենյուից այստեղ բերեցին մի … Читать далее Օ․Հենրի «Վերջին տերևը» Կարդալ առցանց

Ваша оценка:

Համո Սահյան․ Չես ասի ոչ մի բառով

Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով»… Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով: Գնում ես, չես էլ ասում, Թե մեկ էլ երբ ես գալու, Եկար էլ, ի՞նչ իմանամ Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու: Ներիր ինձ, դու իմ բարի, Իմ խելոք և իմ համառ, Հարկադիր այս ծիծաղի Եվ թաքուն լացի համար: Գնում ես, էլ ի՞նչ ասեմ, Սովոր եմ, կդիմանամ Թող կուրծքս մի քիչ ցավի, Որ սրտիս տեղն իմանամ: Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով, Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով».. Читать далее Համո Սահյան․ Չես ասի ոչ մի բառով

Ваша оценка:

Շառլ Ազնավուր. Ես` իմ անկյունում

Նա զննում է քեզ Հոնքերի տակից, Իսկ դու լարվում ես, Շարժվում անհանգիստ: Նրա հայացքը Փաղաքշում է քեզ, Իսկ քո պահվածքը Ասում է` դեմ չես: Ես` մի կողմ քաշված, Չեմ ասում ոչինչ, Բայց նկատում եմ ամեն, ամեն ինչ: Ես` մի կողմ քաշված, Լուռ զսպում եմ ինձ, Ավարտը միշտ էլ տխուր է մի քիչ: Նա տնտղում է քեզ Կրքոտ, ուշադիր, Դու` խրախուսում, Ժպտում սիրալիր: Նա քեզ է նայում, Ժպտում աներես, Իսկ դու` ափսոսում, Որ կողքիդ եմ ես: Ես` մի կողմ քաշված, Չեմ ասում ոչրինչ, Բայց նկատում եմ ձեր հնարքները: Ես` մի կողմ քաշված, Թաքցնել եմ փորձում Հոգիս ծվատող մութ կասկածները: Նա դիտում … Читать далее Շառլ Ազնավուր. Ես` իմ անկյունում

Ваша оценка:

Наши любовники

Լուսավոր և դրական ֆիլմ։ Հարաբերություններ, սեր, սիրային արկածներ և վարպետորեն գրված, իմաստալից խոսակցություններ այդ ամենի մասին։ Անկասկած դիտել բոլորին․ նրանց, ում օրը ծանր է անցել՝ այդ ծանրությունը փոխհատուցելու և էմոցիոնալ ֆոնը փոխելու համար, նրանց, ովքեր լավ օր են ունեցել՝ օրը ներդաշնակորեն եզրափակելու համար և նրանց, ում օրը անգույն է անցել՝ այն պայծառ գույներով լցնելու համար։ Վայելեք, ստացեք դրական էմոցիաների մեծ պաշատ, ժպտացեք ֆիլմից հետո երկու օր շարունակ և միշտ՝ ֆիլմը հիշելիս։ Դիտել ֆիլմը Русский Читать далее Наши любовники

Ваша оценка: