Պարույր Սևակ․ Տաքսիների հանգրվանում

Երբ լուսաբացն է լրտեսում ապակիները մեր խավար, Ու կիսամութն է խուզարկում անկյունները մեր տների, Դու երևի արթնանում ես՝ Արևի հետ: Մեգն է մեկնում արձակուրդի: Հավաքարար քամու ձեռքով Ավելվում է գիշերային երազների կտորտանքը: Ժամանում է օրը՝ իբրև վերաքննիչ: Տարագրված տագնապներն են վերադառնում Ու ծեծում են արդարության փակ դռները… Իսկ դու ձեր փակ դռան ետև Ի՜նչ իմանամ ի՞նչ ես անում: Դու երևի նախ և առաջ լվացվում ես, Որ… թարմանա ողջ աշխարհը… Հետո մազերդ ես հարդարում,հավանաբար, Որ շփումից քո մազերի ու քո սանրի Առաջանա էլեկտրական հոսանք մի մեղմ, Եվ դրանից… բոլոր մարդիկ զգան սարսուռ Ու հաճելի փշաքաղվեն ամբողջ մաշկով… Հետո գուցե սուրճ ես … Читать далее Պարույր Սևակ․ Տաքսիների հանգրվանում

Ваша оценка:

Չարլզ Բուկովսկի. Ուրեմն ուզում ես գրող լինել…

Ուրեմն ուզում ես գրող լինել եթե քո ներսից չի բխում չնայած հանգամանքներին, մի՛ գրիր: եթե չի բխում առանց հարցնելու սրտիդ կամ մտքիդ կամ բերանիդ ու զգացմունքներիդ, մի՛ գրիր: եթե ստիպված ես նստում ժամերով համակարգչիդ առաջ կամ գրամեքենայիդ՝ փորձելով բառեր գտնել, մի՛ գրիր: եթե փողի համար ես անում, կամ հայտնի դառնալու, մի՛ գրիր: եթե անում ես դա կանանց հետ անկողին մտնելու համար, մի՛ գրիր: եթե ստիպված ես նստել ու նորից ու նորից վերափոխել՝ մի՛ գրիր: եթե նույնիսկ դրա մասին մտածելն է դժվար, ուրեմն մի՛ գրիր: եթե փորձում ես ինչ-որ մեկի նման գրել, մոռացի՛ր այդ մասին: եթե ստիպված ես սպասել, որ ներսիցդ … Читать далее Չարլզ Բուկովսկի. Ուրեմն ուզում ես գրող լինել…

Ваша оценка:

Кафе «Голубая сойка»

Յուրաքանչյուրս ողջ կյանքի ընթացքում մեզ հետ տանում ենք մեր չավարտված սիրո պատմությունը՝ գուցե որպես բեռ կամ գուցե որպես հեռվում, ինչ որ մի տեղ վառվող ճրագ… Կթոթափե՞նք արդյոք այդ բեռը կամ կհասնենք արդյոք այդ ճրագին… արդյոք կյանքում ևս մեկ անգամ կտեսնե՞նք նրան․ ինչպիսին կլինի նա, մենք ինչպիսին կլինենք և ինչպիսին կլինի այդ հանդիպումը… Իսկ ինչպիսի՞ն կլինի մեր կյանքն այդ հանդիպումից հետո… ֆիլմի հերոսները 20 տարվա բաժանումից հետո պատահաբար մեկ օր հանդիպում են և անց են կացնում այդ օրը միասին… Մի ամբողջ օր հագեցած ամենատարբեր ապրումներով… Հանգիստ, հաճելի, բարձրորակ, բավականին ռեալ, հիմնականում տխրություն փոխանցող ֆիլմ, որը առաջարկում եմ դիտել համապատասխան տրամադրությամբ: Ֆիլմի … Читать далее Кафе «Голубая сойка»

Ваша оценка:

Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»»

Եթե Դուք կարդում եք այս գրառումը և մինչ այս պահը չէիք լսել կանադացի գրող Ռոբին Շարմայի և նրա այս գլուխգործոցի մասին, ապա ես Ձեզ շնորհավորում եմ՝ Ձեր բախտն իսկապես բերել է: Եվ էլ ավելի բախտավոր կլինեք, եթե որոշեք կարդալ այս գիրքը: «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» գիրքն էզոտերիկայի ոլորտի գրականություն է, մոտիվացնող գիրք և ուսուցանող ծրագիր միաժամանակ: Պարզ, հաճելի, հեքիաթային և բոլորի համար մատչելի եղանակով հեղինակը մոտիվացնում է մեզ հասնել հաջողության, ունենալ այն ամենն, ինչ ի սրտե ցանկանում ենք և պատասխանում է ամենակարևոր հարցին. «Ինչպե՞ս»: Անկախ նրանից, թե գիտակցության ինչ մակարդակում ենք գտնվում, այս գիրքը սիրով ձեռքը բռնելու, ուշադրությամբ ընթերցելու … Читать далее Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»»

Ваша оценка:

Боль и слава

Դժվար թե գտնվի կինոսերներից մեկն, ով որևէ բան չզգա Պեդրո Ալմադովարի անունը լսելիս: Այս ֆիլմը Ալմադովարի վերջին ֆիլմն է: Ֆիլմն ինքնակենսագրական է: Այստեղ ներկայացվում է իր ստեղծագործական կյանքի մայրամուտին գտնվող տաղանդավոր կինոռեժիսյորի կյանքը՝ մանկությանը, ստեղծագործական ուղին, սերը, հարաբերությունները մոր հետ, առողջական խնդիրները: Ֆիլմի որակի մասին խոսելն, իհարկե, ավելորդ եմ համարում: Դիտել ֆիլմի թրեյլերը Читать далее Боль и слава

Ваша оценка:

Վահան Տերյան. Անծանոթ աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում. Մութը տնից տուն էր մտնում. Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։ Աղբյուրն անուշ հեքիաթի պես Իր լույս երգով ժպտում էր մեզ. Դու մոտեցար մեղմ, համրաքայլ, Որպես քնքուշ իրիկվա փայլ։ Անակնկալ բախտի նըման, Հայտնվեցիր պայծառ-անձայն. Անջատվեցինք համր ու հանդարտ, Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ… Читать далее Վահան Տերյան. Անծանոթ աղջկան

Ваша оценка:

Kолесо чудес.

Վուդի Ալենի ֆիլմերը հեքիաթային են և կյանքին մոտ միևնույն ժամանակ: Երջանկություն և կյանքի դժվարություններ, սեր և ցավ, ուրախություն և թախիծ. այս ամենն առկա է նրա գրեթե յուրաքանչյուր ֆիլմում: Սակայն տաղանդավոր ռեժիսյորի ոճը թույլ չի տալիս ծանր ապրումներ ունենալ կյանքի անգամ ամենատխուր իրողություններն էկրանին տեսնելիս: Այս ֆիլմերը դիտելիս մենք հիմնականում ժպտում ենք… և հիշում ենք ժպիտով: «Kолесо чудес»-ը , թերևս, Վուդի Ալենի ամենատխուր ֆիլմն է և ամենահրաշալիներից մեկը: Ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Kолесо чудес.

Ваша оценка:

Վահան Տերյան. Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն, — Բարդիներն են բաց պատուհանիս տակ,— Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում, Կանչում ես նորից կարոտով հստակ։ Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում, Եվ շշնջում ես, և անուշ շրշում, Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։ Ամպերը ճերմակ երամով անցան Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,— Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։ Ջրերն են անվերջ միգում հեկեկում, — Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,— Թվում է, որ դու տխրությամբ անքուն Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։ Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում, … Читать далее Վահան Տերյան. Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն

Ваша оценка:

Վահան Տերյան. Երբ կյանքը սուր փշերով

Երբ կյանքը սուր փշերով Կարյունոտե քո հոգին, Հիշի՛ր, որ սուրբ հուշերով Շղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք, Երբ կանջատվենք առհավետ, Հիշի՛ր, որ կա սրբազան Հանդիպումի արահետ։ Հիշի՛ր, որ երբ մի անգամ Մահին հաղթեց խնդագին, Էլ չի կարող մոռանալ Ակնթարթն այն մեր հոգին։ Քո խոսքերը սրբազան Չեն խավարիլ խավարում, Շուրջը, շուրջը ամեն ինչ Կերգե անդարձ քո հեռուն։ Դու կըլինես իմ հոդում, Դու ամեն տեղ կըլինես, Որպես քաղցր մի խոկում, Ե՛վ անմարմին, և՛ անտես։ Մեզ ամեն ինչ այս երկրում Հմայում է և խաբում, Բայց կա անհաս մի բերկրում, Հրաշք-անկարծ հանդիպում… Երբ կըլինենք մենք հեռու, Անվերադարձ և օտար, Հիշի՛ր, որ ինձ … Читать далее Վահան Տերյան. Երբ կյանքը սուր փշերով

Ваша оценка: