Սիրով ողողված 3 պատմվածք Ռեյ Բրեդբերիից

Գրողի կարևորագույն առաքելությունը մարդկային զգացմունքները նկարագրելն է։ Այս արվեստին ժամանակակից գրող Ռեյ Բրեդբերին լավագույնս է տիրապետում։ Եվ մեծագույն բավականություն է կարդալ Բրեդբերիի ստեղծագործությունները, հատկապես երբ նա գրում է սիրո մասին։ Ռեյ Բրեդբերիի այս 3 պատմվածքները վերաբերում են Սիրոն՝ իրական, մեծ, գեղեցիկ, մաքուր սիրոն, որն ընթերցողն, ասես, ինքն է զգում իր ողջ էությամբ։ Ընդ որում, խոսքը սիրո մասին է լայն իմաստով․ պատմվածքներից մեկի հերոսը կնոջ և տղամադու միջև սերն է, մյուսում խոսվում է ընկերների միջև սիրո մասին և երրորդ պատմվածքը վերաբերում է սիրոն արվեստի նկատմամբ։ Рассказ о любви Секрет мудрости Погожий день Читать далее Սիրով ողողված 3 պատմվածք Ռեյ Բրեդբերիից

Ваша оценка:

Պարույր Սևակ. Վերնագիրը վերջում

Հանգիստ չեն տալիս ինձ օր ու գիշեր, Իմ հոգսը թողած` Հոգում ձե՜զ համար… Լվացարարի տենդով են այրվում, Ուզում են մաքրել աշխա՜րհը համայն… Որքան քշում եմ, որ ինձնից վանեմ, Այնքան գազազում ու պոկ չեն գալիս` Մեղրի հոտ առած մեղուների պես… Միաժամանակ պահակ են ու գող, Միաժամանակ ծառա են ու տեր, Միաժամանակ իմն են ու ձերը… -Այդ… իմ խոհե՛րն են: Читать далее Պարույր Սևակ. Վերնագիրը վերջում

Ваша оценка:

Սիլվա Կապուտիկյան. Լսիր, սիրելիս

Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա, Ես կգամ քեզ մոտ — Գուցե խենթացած սիրուց ու բախտից, Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ, Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի Սևից ու ստից: Սակայն իմացիր, Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով. Կգամ ինչպես կամ — Սիրիր, ինչպես կամ — Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր Լուսապսակով, Եղիր ինչպես կաս, Սիրիր ինչպես կաս. Քեզանից առաջ Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս, Դու եկար, Եվ ես լցված եմ մի ծովի նման, Բայց, աղաչում եմ, Շողում խոսքերով ինձ մի ամոքիր, Ատում եմ կեղծը — Ինձ իսկականն է հարկավոր միայն: Հրդեհ մի խաղա — Եթե կրակդ մարել է … Читать далее Սիլվա Կապուտիկյան. Լսիր, սիրելիս

Ваша оценка:

Վահան Տերյան. Չարտասանված տխուր խոսքեր

Չարտասանված տխուր խոսքեր, Որ դողում եք անպատասխան, Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր, Ձեր թրթիռը կախարդական։ Խենթ հուզումի անուշ խոսքեր, Պաղ մարդոցից խորը պահված, Անջատման պես տխուր խոսքեր, Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ… Դուք այրում եք, սիրո խոսքեր, Կարոտիս պես սիրտըս մորմոք Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր, Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք… Չարտասանված տխուր խոսքեր, Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի, Դուք այրում եք, սիրո խոսքեր, Որպես խայթը սեւ եղեռնի… Читать далее Վահան Տերյան. Չարտասանված տխուր խոսքեր

Ваша оценка:

Վահան Տերյան. Fatum

Կախարդական մի շղթա կա երկնքում՝ Աներևույթ, որպես ցավը խոր հոգու. Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն, Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։ Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝ Այն աստղերը, որպես մոմեր սրբազան, Առկայծում են կարոտագին, երազուն՝ Հավերժաբար իրար կապված և բաժան։ Ես ու դու էլ շղթայված ենք իրարու. Կարոտավառ երազում ենք միշտ իրար, Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար… Читать далее Վահան Տերյան. Fatum

Ваша оценка:

Ռեյ Բրեդբերի «Քամի»

Հնարավո՞ր է արդյոք խուսափել քամուց, իսկ արժե՞ արդյոք․․․ Թեթև քամի սիրում են բոլորը, ավելի ուժեղը դուր է գալիս մարդկանց՝ ըստ ճաշակի, ուժեղ քամին ունակ է քանդել իր շուրջն ամեն բան, ուժեղագույնը կարող է անգամ սպանել․․․ իսկ առանց քամու ուղղակի չկա կյանք․․․ Ռեյ Բրեդբերիի այս հիանալի ստեղծագործությունը փոխաբերություն է, որի հերոսը քամին է․․․ «Քամի»-ն թերևս պատմվածք է, որը կարող էր գրել միայն անսպառ երևակայությամբ օժտված գրողը և որը յուրաքանչյուր ընթերցող կհասկանա և կզգա յուրովի․․․ Իմ ընկալմամբ՝ պատմվածքը մարդկային հարաբերությունների, ընկերության, ուրիշին ձեռք մեկնելու, ուրիշի ցավին արձագանքելու մասին է։ Խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորին և ուրախ կլինեմ, եթե կիսվեք Ձեր տպավորություններով։ Կարդալ … Читать далее Ռեյ Բրեդբերի «Քամի»

Ваша оценка:

Վահան Տերյան․ Կարոտ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում… Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում… Читать далее Վահան Տերյան․ Կարոտ

Ваша оценка:

Եղիշե Չարենց․ Մենք բոլորս, որ գնում ենք

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.- Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր – Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր – Ու կնայենք Հարդագողի ճանապարհին… Читать далее Եղիշե Չարենց․ Մենք բոլորս, որ գնում ենք

Ваша оценка:

Եղիշե Չարենց․ Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի, Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ: Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝ Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա, Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով: գուցե աշխարհում, դուրսը մեկը կա, Որ ապրում է իմ անուրախ կյանքով: Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ, Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին – Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝ Նետված աշխարհի անսուտ երազին: Գուցե՝ ապրելով նրա երազում՝ Երգում եմ նրա տագնապները խոր – Եվ թվում է ինձ աշխարհի մուժում, Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր, Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր. – Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր: – Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝ Ողջունում եմ … Читать далее Եղիշե Չարենց․ Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ваша оценка: