Վահան Տերյան. Հեռու ես անհաս, իմ լուսե երազ

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն, Փռված է լույսըդ շուրջըս և վրաս, Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։ Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.— Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, Հըրամայել եմ, որ վրաս իշխես։ Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, Քո չարությունը բարիք համարել — Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել… Читать далее Վահան Տերյան. Հեռու ես անհաս, իմ լուսե երազ

Ваша оценка:

Լավագույն ֆիլմերն ամուսնական անհավատարմության մասին՝ ըստ armineh. blog-ի

Այս ֆիլմերը դաժանագույն սիրո և ուժեղագույն կրքի մասին են. այդպես կարելի է բնութագրել զգացմունքներն ամուսնությունից դուրս: Արտաամուսնական սերը դաժանագույնն է, քանի որ նրա համար ամենաբարձր գինն են վճարում, և ուժեղագույնն է այն պատճառով, որ նախապես իմանալով այդ գնի մասին չեն կարողանում դիմադրել կրքին: Թեև ֆիլմերն այս թեմայով, որն ամենաակտուալներից մեկն է մարդկային փոխհարաբերություններում, բազմաթիվ են, ես այսօր փորձել եմ առանձնացնել լավագույնները. ֆիլմեր, որոնք բազմակողմանի են ներկայացնում իրավիճակը և բոլոր կողմերի ապրումները, լավագույնս են հաղորդում հերոսների զգացողությունները, իմաստալից են և մտածելու բազմաթիվ հարցեր են թողնում… Ущерб Цена страсти Последствия Иллюзия любви Месть Неверная Безумие Алая буква Читать далее Լավագույն ֆիլմերն ամուսնական անհավատարմության մասին՝ ըստ armineh. blog-ի

Ваша оценка:

Та которой вы верите

Այս ֆիլմի մասին գրելը չափազանց դժվար է, քանի որ զգացմունքներն ու մտքերն այնքան շատ են, որ անհնար է դասավորել մի քանի տողում: Թերևս ես միայն կգրեմ, թե ինչ թեմաներ են շոշափվում ֆիլմում. դժվարություններ կապված սեփական տարիքի ընկալման և տարիքի հետ հարմարման հետ, մեծ տարիքային տարբերությամբ մարդկանց միջև հարաբերություններ ու զգացմունքներ և վիրտուալ կյանք, որն իրականությունից ավելի իրական է իր ազդեցությամբ մարդու հոգեկան աշխարհի վրա… Այս ֆիլմում ներկայացվում է 50ամյա կնոջ ներաշխարհը, հոգեբանական խնդիրները. ծերացման և տարիքի հետ որևէ կերպ չհարմարվելու պրոցես, սիրելու անմար ունակություն և անսահման ցանկություն սիրվելու, զգացմուքներ երիտասարդ տղամարդու նկատմամբ… այս ամենով ստեղծված փակուղի, որից դուրս գալու ելքը … Читать далее Та которой вы верите

Ваша оценка:

Զբոսանքներ

Ամառ, երեկո, հարազատ քաղաք, քաղաքի կենտրոն… Ու՞ր են գնում այսքան մարդիկ. բոլորը քայլում են, անցնելով նույն տարածությունը 2,3… 10 անգամ: Ամեն օր, նույն ժամին. Ոմանք՝ արագ, ոմանք՝ դանդաղ, ոմանք՝ լուռ, ոմանք՝ ակտիվ զրուցելով, ոմանք՝ մենակ, ոմանք՝ խմբերով… Ինչու՞ են քայլում… Բոլորը զբոսնում են, իսկ զբոսանքները տարբեր են լինում… Կա զբոսանք- մարզանք… Այս մարդիկ զբոսնում են մարզվելու փոխարեն: Քայլում են ամեն օր նիհարելու կամ չչաղանալու համար: Քայլում են նպատակաուղղված, գործ անելու պես… Կա զբոսանք-զրույց… Նրանց համար ընկերների հետ հանդիպումները տեղի են ունենում զբոսանքի ձևով… հանդիպում են ու զրուցում՝ զբոսնելով… Կա զբոսանք-իներցիա… Այս մարդիկ ուղղակի զբոսնում են, քանի որ ամառվա երեկոներին միշտ … Читать далее Զբոսանքներ

Ваша оценка:

Վահան Տերյան. Արդյոք ո՞ւր ես դու

Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր Ճանապարհների հեռուն ես մաշում. Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր Անդարձ օրերի գարունն ես հիշում։ Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում, Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ, Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։ Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ, Արդյոք անցյալի լույսերը մեռած Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ, Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։ Читать далее Վահան Տերյան. Արդյոք ո՞ւր ես դու

Ваша оценка:

Վահան Տերյան. Թափառական

Նորից կրթողնեմ քաղաքն աղմկոտ Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ. Անխոս կըմարի երեկոն աղոտ, Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։ Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ, Կզգամ համբույրը ուրիշ օրերի, Լույս երազների գիշերը շքեղ Սրտիս անծանոթ վայելք կբերի… Հեռավոր մարղոց ցավերը կզգամ, Կարկաչող ջրի լացը կըլսեմ. Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ, Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։ Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց, Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ, Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ… Читать далее Վահան Տերյան. Թափառական

Ваша оценка:

Последствия

Եվս մեկ հոյակապ ֆիլմ Քիրա Նայթլիի մասնակցությամբ: Այս դրամատիկ ֆիլմը կարող է դիպչել մարդու հոգու ամենանուրբ լարերին՝ թե իր թեմատիկայով, թե սյուժեով և թե հրաշալի դերասանական խաղով… Ինչի՞ մասին է ֆիլմը. զգացմունքների, ամենախորն ապրումների և հարաբերությունների մասին՝ և ներանձնային, և միջանձնային և հարաբերությունների թշնամի ազգերի միջև… Եվ սիրո մասին. սեր, որը մարդու հիմնային պահանջն է՝ չնայած ցավին, թշնամանքին և բոլոր այլ խնդիրներին, սեր, որը փրկություն է, սեր, որը նոր շունչ է և սեր, որ տարիներով եկած հավատարմություն և նիրվածություն է… Դիտել թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Последствия

Ваша оценка:

Պահեր…

Պատրաստվում ես հանդիպման… Պատրաստվում ես հանդիպման… Հանդիպման, որին տենչում ես, ու որին շտապում է քո ամեն բջիջ, պատրաստվում ես անշտապ ու հանգիստ՝ ձգելով ու վայելելով ամեն վայրկյանը, քանի որ այդ պահերը երկար ես հիշելու, հիշելու ես այդ օրվա հետ կապված ամեն ինչ, հիշելու ես միշտ… Պատրաստվում ես մանրակրկիտ՝ մտածված ընտրելով օրվա յուրաքանչյուր աքսեսուարը… պատրաստվում ես այնպես, որ ոչինչ հանկարծ բաց չթողնես և ամենակարևորը՝ բաց չթողնես սեփական զգացմունքներդ. այն, ինչ զգում ես, այն, ինչը պետք է զգաս… Այդ հանդիպումը դու շատ անգամներ ես պատկերացրել… պատկերացրել ես ամեն ինչ՝ քո հագուստը, հանդիպման վայրը, հայացքները… Թեև այսօրվան քո սիրտը տարիներ է սպասել, սա … Читать далее Պահեր…

Ваша оценка:

Վահան Տերյան․ Էլեգիա

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ Մութի մանվածը դաշտերի վրա. Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ, Անտրտունջ նինջը մահացող օրվա… Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում, Լռին խոկում են երկինք, գետ ու արտ, Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն… Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս, Թախիծս խաղաղ անուրջի նման. Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս, Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն.. Читать далее Վահան Տերյան․ Էլեգիա

Ваша оценка: