Рэй Брэдбери. Завтра конец света.

Ի՞նչ կանեիք Դուք, եթե իմանայիք, որ վաղը աշխարհի վերջն է: Ինչպե՞ս կանցկացնեիք այսօրը: Մի խելացի մարդ ասել է. «Ապրիր յուրաքանչյուր օրն ասես այն վերջինն է և մի օր դու չես սխալվի»: Ռեյ Բրեդբերիի այս գեղեցիկ ու զգացմունքային պատմվածքը առիթ է հիշելու այս խոսքերը և մի պահ կանգ առնելու և մտածելու սեփական կյանքի մասին, կյանքի յուրաքանչյուր օրվա… Իսկ ի՞նչ արժեք ունի մեզ համար մեր յուրաքանչյուր օրը. գնահատում ենք մենք այն, իսկապես ապրում ենք, թե՞ պարզապես կողքով ենք անցնում՝ համարելով հազարավորներից մեկը… Կարդալ պատմվածքը Читать далее Рэй Брэдбери. Завтра конец света.

Ваша оценка:

Վահան Տերյան․ Անջատման երգ

Դու անհոգ նայեցիր իմ վրա Ու անցար քո խաղով կանացի. Ես քեզնից դաոնացած հեռացա, Ես քեզնից հեռացա ու լացի… Ւմ հոգին ծովերում անծանոթ — Մենավոր ու մոլոր մի նավակ, Մատնեցի փոթորկին աղմկոտ, Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ… Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում, Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան. Միայն հողմն է տխուր շառաչում, Անթափանց մեգ-մշուշ է միայն… Читать далее Վահան Տերյան․ Անջատման երգ

Ваша оценка:

Վահան Տերյան․ Հրաժեշտ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Լուռ ու տխուր, Հեզ գունատվող աստղի նըման։ Ես գնում եմ տրտում-մենակ, Անժամանակ Ծաղկից ընկած թերթի նըման։ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Սրտակըտուր Լացըդ պահած իմ հայացքից։ Ես գնում եմ լուռ անտրտում, Բայց իմ սրտում Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ… Читать далее Վահան Տերյան․ Հրաժեշտ

Ваша оценка:

Վահան Տերյան. Տխուր զրույց

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր, Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան. Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր, Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։ Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.— Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման, Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ, Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։ Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա… Читать далее Վահան Տերյան. Տխուր զրույց

Ваша оценка:

Ֆիլմեր, որոնք կբարձրացնեն Ձեր տրամադրությունը

Մեր կյանքում ամեն բան մեր տրամադրությունից է կախված, իսկ մեր տրամադրությունը՝ հիմնականում մեզանից: Եթե օրվա ընթացքում մեր տրամադրությունը պայմանավորող նորությունների շրջապտույտը դժվար է կառավարել, ապա կան այնպիսի բաներ, որոնք մենք ի վիճակի ենք ընտրել, օրինակ՝ թե ինչ ֆիլմ դիտել այսօր: Այս գրառումը նրանց համար է, ովքեր փնտրում են տրամադրությունը բարձրացնող որևէ բան: Ահա ֆիլմեր, որոնք միանշանակորեն կբարձրացնենք Ձեր տրամադրությունը. որոշները՝ դիտման առաջին իսկ րոպեներից իրենց թեթևության և հումորի շնորհիվ, որոշներն էլ՝ ավարտից հետո ֆիլմի մոտիվացնող բնույթից ելնելով: Վայելեք այս ֆիլմերը և տեսեք կյանքն այլ գույներով: Ослепленный желаниями Красотка на всю голову Париж подождет Последний отпуск Наши любовники Прости за любовь … Читать далее Ֆիլմեր, որոնք կբարձրացնեն Ձեր տրամադրությունը

Ваша оценка:

Тэффи. Катенька.

Մարդը կյանքի ամբողջ ընթացքում, յուրաքանչյուր տարիքում և կյանքի փուլում յուրովի ինքն իր համար բացահայտում է աշխարհը։ Իսկ ամենահետաքրքիր և խոր բացահայտումները դեռահաս շրջանում են, երբ արդեն բացահայտել ենք առարկայական աշխարհը, և առաջին անգամ մեր ներքին հայացքն ուղղում ենք դեպի ավելի խորը՝ դեպի զգացմունքների, հարաբերությունների, գաղափարների աշխարհ։ Այս բացահայտումներն ամենաէականն են, ամենակարևորը… Արդյունքում մենք ստեղծում ենք մեր աշխարհը՝ երևակայական աշխարհ, որին ձգտում է մեր էությունը։ Իսկ այս փոքրիկ պատմվածքը դեռահաս աղջնակի իրական և երևակայական կյանքի մասին է՝ գրված հումորով և հաճելի լեզվով։ Բարի ընթերցանություն եմ մաղթում 🙂 Կարդալ պատմվածքը Читать далее Тэффи. Катенька.

Ваша оценка:

Ослепленный желаниями

Երբեմն դժգոհում ենք կյանքի իրադարձություններից, իսկ հետո, երբ մի փոքր հետ ենք նայում, հասկանում ենք, որ կատարվում է հենց այն, ինչը մենք ինքներս ենք ցանկացել կամ այլ խոսքերով՝ պատվիրել տիեզերքին։ Եվ եթե մեր պատվերները կատարող հրեշտակն անթերի է աշխատում, գուցե հենց մենք պետք է առավել ուշադիր լինենք որևէ բան պատվիրելիս ։ Լավ ֆիլմ՝ բոլոր առումներով։ Հիանալի կատակերգություն, որից պարզապես չեք ցանկանա կտրվել։ Միաժամանակ ֆիլմ, որը ասելու կամ առնվազն հիշեցնելու բան կունենա յուրաքանչյուրիս։ Թեև ֆիլմը հին է, եթե այն չեք դիտել, լրացրեք այդ բացթողումը և լցրեք օրը դրական էմոցիաներով: Դիտել թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Ослепленный желаниями

Ваша оценка:

Պարույր Սևակ. Զարմանալի բախտ

Զարմանալի բախտ էր մեր բախտն այս աշխարհում. Կո՞ւյր ասեմ, թե աչքերն ամուր քողով ծածկած… Մենք բաց աչքով նայում էինք դեպի հեռուն Եվ փակ աչքով հեռու վանում ամեն կասկած: Խնդության պես մի բան կար միշտ այն խաղերում, Որ՝ տանջվելով՝ խաղում էինք ամեն անգամ, Երբ բաց աչքով մեզ էր նայում անսիրտ հեռուն Եվ սպառնում մեր հրդեհը տեսնել հանգած… Հիմա արդեն բաժանված ենք: Էլ ո՛չ մի հարց, Էլ ո՛չ մի խաղ, ո՛չ մի կասկած մեզ չի տանջում, Բաց աչքերով մեզ նայելիս՝ ի՜նչ վերադարձ, Բայց աչքը փակ մենք իրար ենք դեռ անրջում… Читать далее Պարույր Սևակ. Զարմանալի բախտ

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Մեզանից մեկը

Մեզանից մեկը, անշուշտ, այստեղ չէ, Մեզանից մեկը՝ Կամ ես, կամ թե դու: Թե դու չես այստեղ՝ Ապա ինչպես է, Որ ինձ հետ ես միշտ՝ Իմ սենյակի մեջ, Իմ մատների տակ, Իմ լեզվի վրա: Թե ես չեմ այստեղ, Ապա ինչպես է, Որ ես հետդ չեմ՝ Քո սենյակի մեջ, Քո մատների տակ, Քո լեզվի վրա: Ճիշտն այն է գուցե, Որ մենք երկուսս էլ այստեղ չենք լինում. Ինքս այնտեղ եմ, որտեղ որ դու ես, Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ: Այսպես գալիս ենք մենք դեպի իրար, Դու՝ ինձ մոտ, Ես՝ քեզ Եվ… չենք հանդիպում… այս քանի տարի: Читать далее Պարույր Սևակ․ Մեզանից մեկը

Ваша оценка: