Պարույր Սևակ. Երջանկություն

Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ, Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն: Շա՜տ անգամ եմ ես կամեցել դառնալ գերիդ, Իսկ դրա տեղ քո կռնակն ես ինձ ցույց տվել: Հազիվ հիմա դու մոտեցել ես քո կամքով, Դու եկել ես և, փոխարկված զույգ ձեռքերի, Վզովս ընկել, փաթաթվել ես ծով քնքշանքով Ու ժպտում ես թովի՜չ այնքան, այնքան գերի՜չ: Եթե սիրում ես երևալ հանկարծակի, Ինչպե՞ս քեզ հետ ժամադըրվել և ի՞նչ ճամփով: Երևալըդ թե նման է հուր-կայծակի, Ինչպե՞ս խնդրել, որ չլինի երկինքն ամպոտ: Եթե թողնում, մեզ լքում ես նրա համար, Որ երազված լինի նաև քո այցը նոր, Էլ ի՞նչ իմաստ, ինչի՞ համար խնդրել հիմա, Որ մի … Читать далее Պարույր Սևակ. Երջանկություն

Ваша оценка:

Рэй Брэдбери. Погожий день

Զգացմունքները նկարագրելու հմուտ վարպետ Ռեյ Բրեդբերիի այս փոքրիկ պատմվածքը սիրո մասին է, որին ունակ են ամենախորը մարդիկ, ամենանուրբ հոգիները. դա սերն է արվեստի նկատմամբ: Ջերմացնենք մեր հոգիներն այսօր՝ ըմբոշխնելով չափազանց զգացմունքային և գեղեցիկ այս ստեղծագործությունը: Կարդալ պատմվածքը Читать далее Рэй Брэдбери. Погожий день

Ваша оценка:

Համո Սահյան. Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից

Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից, Ես ինչ-որ մեկից զրկել եմ քեզ, Բայց դու հասկացիր , հասկացիր դու ինձ՝ Այդ ինչ-որ մեկից փրկել եմ քեզ: Դու ինչ-որ մեկին զրկել ես ինձնից, Ինձ ինչ-որ մեկից զրկել ես դու, Բայց դու հասկացիր, հասկացիր դու ինձ՝ Ինձ ինչ-որ մեկից փրկել ես դու: Ու չեմ իմանում` փրկե՞լ ենք իրար, Թե ամեն ինչից զրկել ենք իրար: Читать далее Համո Սահյան. Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից

Ваша оценка:

Красотка на всю голову

Ֆիլմ խորիմաստ կատակերգությունների շարքից: Ուրիշների համար մենք այնպիսին ենք, ինչպիսին ինքներս ենք մեզ տեսնում և ընկալում: Իսկ մեր ընկալումները մենք կարող ենք կառավարել, ուստի կարող ենք կառավարել նաև մեր կյանքը : Սա անհերքելի Ճշմարտություն է: Եվ այս հաճելի իրողությունը հայտնի է բոլորիս: Բայց արդյո՞ք բոլորս ենք ամենօրյա կյանքում հիշում այն: Այս թեթև, հումորով ներկայացված հաճելի ֆիլմը մեզ կհիշեցնի այդ մասին ՝ պարգևելով հրաշալի ժամանց և միայն դրական էմոցիաներ: Դե, քանի որ մենք բոլորս այսպիսի հիշեցումների կարիք պարբերաբար ունենք, վայելեք այս ֆիլմը, ժպտացեք և երբևէ չմոռանաք, թե որքան հրաշալի ու յուրահատուկ անձավորություն եք Դուք: Ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Красотка на всю голову

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Առանց քեզ

Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն, Ու ես՝ նորից քեզնից բաժան: Ժամացույցն է ինձ հետ տնքում, Վայրկյանները թվում են ժամ: Թվում է, թե անտես մի ձեռք, Ծանըր, ինչպես ձուլված կապար, Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել Ու ճմլում է անգթաբար: Ու ցավում է… Բայց սպասի՛ր. Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում: Լավ է լինել և ցաված սիրտ, Բայց ոչ անսեր, անսեր-տրտում: Չեմ գանգատվում: Քաղցր է այնպես Դժվար սիրուդ խայտանքն զգալ, Մութ բիբերիդ փայլով հարբել, Հարբել – և էլ խելքի չգալ. Զգալ, որ դու իմն ես հեռվում Ցավով, սիրով, կարոտներով, Որ նույն հրով դու ես վառվում, Հովանում ես նույն հովերով. Զգալ, որ ես տրվել եմ … Читать далее Պարույր Սևակ․ Առանց քեզ

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Կամ հեռացիր, կամ արի

Ի՜նչ ես տանջում. կամ թո՛ւյլ եղիր, կամ արի՛- Կամ հեռացի՛ր, ընդմիշտ գնա՜, կամ արի՛: Թե չէ՝ այդպես դու նման ես չփլված, Բայց ուր որ է գլխիս թափվող կամարի։ Читать далее Պարույր Սևակ․ Կամ հեռացիր, կամ արի

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Մնաս բարով

Իր վերջն ունի ամեն հեքիաթ,- Ես դա գիտեմ այնքան վաղուց, Որքան անունն ամիսների: Եվ հասել է հրաժեշտի պահն անողոք… Պառկոտել են լեռներն ահա՝ Դեմքը ցցած դեպի երկինք, Ու դաշտերն են ահա պառկել՝ Բերանքսիվայր, մեջքը տնկած, Որ… ոչնչով չմասնակցեն Հրաժեշտին մեր այս տրտում: Ծուռ ժպիտով պարտակում եմ տխրությունըս Ու նայում եմ մի հայացքով, Որ հատուկ է մողեսներին. Ո՛չ դեպի դուրս, Դեպի նե՜րս եմ կարծես նայում: Եվ քշում եմ ինձնից մտքեր, Ինչպես ամռան տոթ-խեղդոցին Գլխով ճանճ է քշում խեղճ ձին… Ա՜խ ճանճերն այս, որ չեն պոկվում ինձնից հիմա, Ինչպես ահա քեզ մեկընդմիշտ առևանգող Այս գնացքը՝ զույգ գծերից այս երկաթե, Ինչպես ահա տտիպությունն՝ … Читать далее Պարույր Սևակ․ Մնաս բարով

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Խաբկանք

Իրիկունն է իջնում: Արևը հանգչում է, Գիշերվա մութ շունչն է խստանում: Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես Եվ վայելք ու սեր ես խոստանում: Լույսերը վառվում են: Դու լույսըս մարում ես (Ուզում ես, որ նստենք մթան մեջ), Մերթ տալիս անունըս, մերթ կրկին լռում ես, Տիրաբար շրջում ես իմ տան մեջ: Գալիս է գիշերը: Փակում եմ փեղկերը (Չմրսես գիշերվա պաղ հովում): Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը Զղջալով ՝ ինքը կյանքն է քավում… Չէ՛, սո՜ւտ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն, Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե, Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ, Եվ ես էլ… չեմ մեռնում … Читать далее Պարույր Սևակ․ Խաբկանք

Ваша оценка:

Праздник любви

Այսպիսի միֆ կա հունական աստվածների մասին. նրանք ձանձրանում էին և ստեղծեցին մարդկանց, բայց, միևնույն է , նրանք ձանձրանում էին, այդ ժամանակ նրանք ստեղծեցին սերը: Դրանից հետո նրանք չեն ձանձրացել: Հետո նրանք որոշեցին փորձարկել սերն իրենց վրա: Արդյունքում աստվածները ստեղծեցին ծիծաղը, որպեսզի չափազանց չտառապեն սիրուց: Այս խոսքերն են հնչում ֆիլմի առաջին դրվագում: Ֆիլմը սիրո մասին է, որ անսահման երջանկություն և միաժամանակ ուժգին ցավ կարող է պատճառել մարդուն… Եվ արդյոք մարդիկ կընդունեին սերը, եթե պատկերացում ունենային այդ ցավի մասին… Կարծում եմ՝ մարդիկ բոլոր դեպքերում կնետվեին սիրո օվկիանոսը առանց մեկ վայրկյան կասկածելու, անգամ՝ լողալ բոլորովին չիմանալով… Ֆիլմում սեր, իմաստություն, բարություն և թախիծ կա … Читать далее Праздник любви

Ваша оценка: