Սիլվա Կապուտիկյան «Ոչ մեր սիրելն էր նման սիրելու, Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ»

Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.Հազիվ լսելի մի երգ կար հեռու,Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ։Լսափողերի մետաղյա խորքումԽոնավ ձայներով սիրտ էր թրթռում.Չորացրած ծաղիկ չմնա՜ց գրքում,Նամակ չմնա՜ց դեղնած թղթերում։Պողոտաների խռիվ մայթերինԵրկու զույգ ոտքեր քայլեցին տրտում,Անցան, գնացին՝ չմտած մի տուն,Ասֆալտի վրա հետքեր չթողին…Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.Հազիվ լսելի մի ե՜րգ կար հեռու,Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ… Читать далее Սիլվա Կապուտիկյան «Ոչ մեր սիրելն էր նման սիրելու, Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ»

Ваша оценка:

Սիլվա Կապուտիկյան․ Ինքնահեռացում

Կարոտում եմ. Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ – կարոտում եմ. Զարթնել՝ անհոգ, Մանուկ օրվա հետ մանկանալ – կարոտում եմ. Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ. Գտած մի նոր տողի համար Աշխարհի՜ չափ ուրախանալ – կարոտում եմ. Քո մի խոսքից առավոտել, Թաքուն բախտով ներսից հորդել, Փխրել, տխրել ու կարոտել – կարոտում եմ. Հազար տեսակ հոգս ու հարցում՝ Մեկը մեկից առաջ ընկած՝ Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում, Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են. Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ … Читать далее Սիլվա Կապուտիկյան․ Ինքնահեռացում

Ваша оценка: