Գարնան ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերը

Գարուն 2020.  տանն անցկացրած մի «հավերժություն»… և բազմաթիվ լավ ֆիլմեր, որոնցից առանձնացրել եմ լավագույն տասնյակը: Ահա, այդ ֆիլմերը. Мы здесь больше не живем  Вечеринка Прекрасная эпоха Լավ ստախոսը․ Searching (Поиск) Անձրևոտ օր Նյու Յորքում Счастливое число Слевина Счастье быть одной Беспомощный Սկանդալ Եվ այս երկու հրաշալի սերիալները. Ամենուր բռնկվում են հրդեհներ Ինչու՞ են սպանում կանայք Читать далее Գարնան ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերը

Ваша оценка:

Беспомощный

Երբեմն այնքան բարդ է հասկանալ հոգեկան հազվագյուտ հիվանդություն ունեցող մարդու վարքն ու գործողությունները, եթե դու ինքդ երբեք այդպիսի խնդրի հետ չես առնչվել: Եվ առավել դժվար է ապրել հասարակության մեջ այդպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց համար, բայց, ինչ էլ որ պատահի, անչափ կարևոր է փորձել գտնել կյանքի, հավատի, ընկալումների հարմարավետ մոդել քո իսկ իրավիճակում և ապրել հենց այդ մոդելով… Այդ դեպքում հստակորեն ամեն ինչ ավելի լավ կլինի: Այս ֆիլմի հերոսը հենց այդպիսի խնդիրներ ունեցող երիտասարդ տղամարդ է, ով փորձում է ապրել լիարժեք կյանքով և լուծում գտնել իր խնդրին: Հանգիստ և հետաքրքիր ֆիլմ, որը մի շարք հարցերի վերաբերյալ մտորելու առիթ կտա… Читать далее Беспомощный

Ваша оценка:

Мы здесь больше не живем

Լավագույն ֆիլմերից մեկը ամուսնական կյանքի մասին: Ի՞նչ ենք մենք սպասում ամուսնությունից. երջանկությու՞ն, հավերժ սե՞ր և անմար կի՞րք… Իսկ ի՞նչ է տալիս ամուսնությունն իրականում… Որտե՞ղ է մեր սխալը՝ մեր սպասումների մեջ, թե՞ ամուսնությունն ինքնին սխալ երևույթ է… Գուցե մենք պարզապես պետք է համապատասխանեցնենք մեր սպասումներն իրականությանը, և արդյունքում ամուսնությունը կլինի կյանքի կազմակերպման հարմարավետ ձև, և ոչ՝ հիասթափություն պատճառող մի բան: Այս ֆիլմն ամուսնական կյանքին վերաբերող այն աստիճան մերկ ճշմարտությունների մասին է, որոնք չեն քննարկվում անգամ մոտ ընկերուհիների շրջապատում, որոնք վարդագույն ակնոցների հետևում խոր պահված են բոլոր չամուսնացածների համար և որոնց վրա գիտակցորեն կամ անգիտակցորեն աչք են փակում ամուսնացածները: Հիասքանչ և միևնույն … Читать далее Мы здесь больше не живем

Ваша оценка:

Счастье быть одной.

Կյանքի բոլոր իրավիճակներում, բոլոր տարիքներում և բոլոր ժամանակներում մարդու ինքնավստահությունից շատ բան է կախված: Եվ այս հարցում չկան բացառություններ: Իսկ այս գեղեցիկ և հաճելի ֆիլմը ևս մեկ անգամ բոլորիս հիշեցնում է այդ մասին: Գրավիչ դերասանուհու մասնակցությամբ իտալական թեթև ֆիլմ առավելապես կանացի լսարանի համար: Վայելեք: Դիտել ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Счастье быть одной.

Ваша оценка:

Անձրևոտ օր Նյու Յորքում

Եվս մեկ ֆիլմ հանճարեղ ռեժիսորից… Եվս մեկ հաճելիագույն մեկ ու կես ժամ, որը պարգևել է մեզ Վուդի Ալենը: «Անձրևոտ օր Նյու Յորքում»-ը Վուդի Ալենի նոր ֆիլմն է՝ ինչպես միշտ պայծառ, թեթև, հումորով… Ֆիլմն ամբողջությամբ դիտվում է դրական տրամադրվածությամբ , իսկ ավարտին մոտ արդեն զգում ես ֆիլմի ողջ գեղեցկությունն ու իմաստը: Վայելեք: Դիտել ֆիլմը Читать далее Անձրևոտ օր Նյու Յորքում

Ваша оценка:

Morning Glory (Доброе утро)

Նպատակասլաց և էներգիայով լի աղջկա մասին ֆիլմ, որը կդիտեք հաճույքով, տեղ-տեղ էլ՝ լիաթոք ծիծաղելով: Այս ֆիլմը հատկապես հետաքրքիր և բացառիկ է լրատվական դաշտի մասնագետների համար, քանի որ այն հրաշալի կերպով ներկայացնում է մեդիա ոլորտի ներքին խոհանոցն ու անցուդարձը: Թեթև և պոզիտիվ լինելով հանդերձ այս ֆիլմը նաև մի կարևոր հաղորդագրություն է պարունակում տողատակում, որը ես կձևակերպեի մոտավորապես այսպես. նվիրվել աշխատանքին իհարկե կարելի է, բայց պետք չէ մոռանալ կյանքի մյուս ոլորտների մասին… պահպանեք բալանս ամեն ինչում)) Դիտել ֆիլմը Читать далее Morning Glory (Доброе утро)

Ваша оценка:

The Morning Show (Утреннее шоу)

Բնական, իրականությանը մոտ սերիալ հեռուստաընկերություններում աշխատանքային կյանքի մասին. նվիրում գործին, մրցակություն և փառասիրություն, կարիերայի աճ և սեռական ոտնձգություններ: Հետաքրքիր սերիալ գրավիչ դերասանների մասնակցությամբ, որի շնորհիվ մի քանի երեկո հստակ կիմանաք, թե ինչով զբաղվել: Դիտել սերիալը Читать далее The Morning Show (Утреннее шоу)

Ваша оценка: