Побег из брака. Драма 2020

Ամուսնությունը վերցնում է ամենակարևորը՝ ազատությունը… փոխարենը յուրաքանչյուրը նրանից մի մեծ բան է ակնկալում. այն հանուն ինչի ազատությունն է զիջել: Շատերի դեպքում այդ մեծ բանը սիրով լի հարաբերություններն են… Ու ամբողջ ընթացքում այդ հարաբերությունները պետք է  փոխհատուցեն ազատության կորուստը… Մրցելով ազատության հետ՝ ամուսնական հարաբերություններն իսկապես մեծ խնդիր են դնում իրենց առաջ… Եվ  պետք է  իմաստուն լինել: Ի սկզբանե վերցնելով ազատությունը գլոբալ առումով՝ պետք է կարողանալ այն վերադարձնել մանրուքների միջոցով՝ չխանգարել զուգընկերոջը ընտրել ժամանցի ձևը, ուտեստները, ընկերական շրջապատը և այլն… Այլապես ամուսնությունը վերածվում  է թակարդի՝ հյուսված թեկուզ մեր բարի կամքից, մեծ սիրուց ու լավ նպատակներից: Իսկ թակարդից ուզում են դուրս գալ ամեն … Читать далее Побег из брака. Драма 2020

Ваша оценка:

Земля, драма 2021

Ուրիշները մեր կենսական էներգիայի աղբյուրն են և մեր դատարկվածության պատճառը։ Ուրիշները մեր իրական երջանկությունն ու մեծագույն ցավն են։ Ուրիշները հաճախ մեզ կործանող զենքն են , բայց և առանց ուրիշների չկա մխիթարանք։ Ցանկացած պարգև և դաս կյանքում մեզ տրվում է ուրիշների միջոցով։ Ֆիլմի հերոսուհին, ում մարմնավորում է հենց ֆիլմի ռեժիսոր Ռոբին Ռայթը, մեծագույն կորստից հետո «իր խնդիրները լուծելու» համար որոշում է հեռանալ բոլորից և մեկուսանալ անմարդաբնակ, վայրի բնության գրկում։ Ուրիշներից հետու նա փորձում է հաղթահարել իր ցավը կամ էլ գուցե պարզապես փախչել, հեռանալ, վերանալ․․․ Բայց արդյո՞ք ամեն ինչ ըստ նրա ծրագրածի է ընթանում։ 2021 թվականի այս դրաման մեզ համար բացում է … Читать далее Земля, драма 2021

Ваша оценка:

Друзья на свою голову. Франция 2020

Ամենածիծաղելին մրցակցությունն է արվեսի ոլորտում, այլ խոսքերով՝ ստեղծագործական տաղանդի հարցում: Եթե տաղանդը տրված է, այն օգտագործելն ի օգուտ աշխահին մեր պարտականությունն է, իսկ եթե չունենք տաղանդ , պարզապես չունենք:Թեև այս հարցում մրցակցությունը լիովին անիմաստ է, կյանքում այն ամեն դեպքում հանդիպում է:Այս ֆիլմն էլ հենց այդպիսի ծիծաղելի մրցակցության մասին է: Երևի դա է պատճառը, որ ֆիլմը կատակերգություն է համարվում․․․ Կատակում եմ)Թեև ֆիլմը բնութագրող կայքերում այդպես է նշված, ես կասեի, որ ֆիլմը, լինելով թեթև, ամենևին էլ կատակերգություն չէ: Ավելի շուտ այն դրամա է մարդկային հարաբերությունների մասին:Ֆիլմի հերոսները երկու ամուսնական զույգեր են, որոնք տարիների մտերիմ ընկերներ են: Հերոսուհիներից մեկի ստեղծագործական հաջողությունը բերում է … Читать далее Друзья на свою голову. Франция 2020

Ваша оценка:

Խրճիթը. դրամա 2016

Աստված մեզ հետ  է յուրաքանչյուր քայլափոխին, ամեն վայրկյան: Բայց առօրեայում մենք այդ մասին անընդհատ չենք մտածում: Իսկ երբ մարդը հանդիպում է անընկալելի, չափազանց մեծ, սոսկալի ցավի, Աստծո ներկայության հանդեպ հավատը միակ բանն է, որ կարող է փրկել: Այս ֆիլմը հենց այդ հավատի մասին է: Ֆիլմի հերոսն ամենացավալի կերպով կորցնում է իր փոքրիկ աղջկան: Բնականաբար, այդ իրավիճակում հոր համար այլևս չկա ելք, չկա ներում, չկա անգամ հավատ: Կան միայն բազմաթիվ հարցեր՝ ուղղված Աստծուն: Ֆիլմը փորձում է պարզաբանել հենց այդ հարցերի պատասխանները՝ մի փոքր մխիթարելով մեծագույն ցավին հանդիպած մարդկանց սրտերը: Այս լուսավոր, գեղեցիկ, չափազանց զգայական ֆիլմում ցույց է տրվում, թե ինչպես է … Читать далее Խրճիթը. դրամա 2016

Ваша оценка:

Ֆիլմեր, որոնք կհիացնեն ձեզ բովանդակալից  երկխոսություններով

Իմ  սիրելի ֆիլմերի աշխարհում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում  իմաստալից , հետաքրքիր, «որևէ բան ասող» երկխոսություններով (գուցե և մենախոսություններով ) հագեցած ֆիլմերը: Այսպիսի ֆիլմերը կարելի է համեմատել գրքերի հետ, որոնք կարդում ես մատիտը ձեռքիդ, ընդգծում ես լավագույն հատվածները ու հետո վերադառնում, կարդում նորից… Տարիներ անց էլ բացում ես գիրքը, փնտրում քո ընդգծած տողերը  և վերապրում այդ օրերի ստացած էմոցիաները… Այդպես էլ այս ֆիլմերն են. անգամ եթե բովանդակությունը մոռանաս, վառ արտահայտությունները կմնան հիշողությանդ մեջ միշտ: Ցանկանու ՞մ եք այդպիսի մի հրաշալի ֆիլմ վայելել… Ահա իմ փոքրիկ հավաքածուն. Сцены из супружеской жизни․ Երբ արտասվում էր Նիցշեն В плену надежды Имя Наши любовники Идеальные незнакомцы … Читать далее Ֆիլմեր, որոնք կհիացնեն ձեզ բովանդակալից  երկխոսություններով

Ваша оценка:

Энни Холл / Annie Hall (1977)

Վերջերս  ինչ-որ տեղ կարդացել եմ այս արտահայտությունը.  «Ես չունեմ գումար հոգեբանի այցելելու համար: Այդ պատճառով դիտում եմ Վուդի Ալլենի ֆիլմերը»:  Նրա ֆիլմերի ազդեցության մասին խոսելիս դժվար թե կարողանամ ավելի հարմար բառեր գտնել: Ահա և Վուդի Ալլենի հին ֆիլմերից մեկը… Ֆիլմի թեման մարդն է՝ իր ներաշխարհով… խորը ներաշխարհով՝ դիրքորոշումներով,  հետաքրքրություններով, մտորումներով աշխարհի ու կյանքի մասին:  Այդ մարդը հենց ինքը Վուդի Ալլենն է: Ֆիլմը ներկայացնում  է նրա սիրային հարաբերությունների պատմությունը՝ լի վերելքներով և վայրէջքներով : Եվ բերում է հավերժական մի հարցի. ինչպես վարվել այդ հարաբերությունների հետ: Եվ այս պատմությունը, ինչպես միշտ, մեզ է ներկայացվում՝ համեմված հումորով, վերլուծություններով, դիպուկ արտահայտություններով: Իսկ Ֆիլմը և՛ … Читать далее Энни Холл / Annie Hall (1977)

Ваша оценка:

Сцены из супружеской жизни․ Мини сериал, 2021

Դժվար է… ամուսնական կյանքի հետ ամենից շատ այս բառն է ասոցացվում:Դժվար է գտնել նրան, ում հետ իսկապես կցանկանաս ամուսնանալ: Այս մասին գիտեն գրեթե բոլորը: Իսկ նրանք, ովքեր գտել են, գիտեն, թե որքան դժվար է նաև հարմարվելն իրար համատեղ կյանքի սկզբնական շրջանում:Ովքեր էլ կարողացել են հարմարվել, գիտեն, որ նույնիսկ երջանիկ, ներդաշնակ ու խաղաղ ընտանիքում չափազանց դժվար է տարիների ընթացքում պահպանել հետաքրքրությունն իրար նկատմամբ:Եվ ցավելու աստիճան դժվար է շարունակել ապրելն այնտեղ, ուր ոչ մի վառ կրակ չի մնացել…  Ապրել՝ իմանալով, որ դա է հենց քո  ամբողջ աշխարհը, այլ իրականություն չկա և չի լինելու:Բայց անգամ այս դեպքում, ամենից դժվարը բաժանվելն է. գնալ արդեն … Читать далее Сцены из супружеской жизни․ Мини сериал, 2021

Ваша оценка:

Ֆիլմեր և պատմվածքներ սիրելիին պատվանդան բարձրացնող սիրո մասին

Սիրո այնպիսի տեսակ կա, որն ամենաբարձր պատվանդանին դնելով նրան, ում սիրում են, սիրող էակին դարձնում է չափազանց փոքր ու աննշան։ Այդպիսի սերը երբեք փոխադարձ չի լինում։ Այդպիսի սերը ոչ մեկին երջանկություն չի բերում։ Եվ հարց է ծագում․ արդյոք պատվանդանը թույլ չի տալիս, որ սերն արձագանք գտնի սիրելիի սրտում, թե՞ սիրո անփոխադարձությունն է հենց պատվանդանի հիմնաքարերը ստեղծում։ Կարծում եմ՝ երկուսն էլ ճիշտ են։ Երկու ուղին էլ նույն տեղն են տանում։ Թունավորելով իր ծուղակն ընկածների ճակատագրերը, այսպիսի սերն այնուամենայնիվ մարդկությանը լավություն է արել հզոր ստեղծագործությունների պարգևելով։ Այդպիսի սերը նկարել են․․․ այդպիսի սիրո մասին գրել են, երգել են, ֆիլմեր են ստեղծել․․․ Մի քանի … Читать далее Ֆիլմեր և պատմվածքներ սիրելիին պատվանդան բարձրացնող սիրո մասին

Ваша оценка:

Խորը կապույտ ծով. դրամա 2011

Որքան էլ ակնառու լինի չսիրելը, սիրող սիրտը կարողանում է այն չնկատել՝ զուգընկերոջ պահվածքին տալով ամենատարբեր մեկնաբանությունները, միայն թե ճշմարտությունը շրջանցի։ Իսկ «կուրությունն» արդյունքում մեծ ցավ է պատճառում, խախտում է հոգեկան աշխարհը, քայքայում է «Ես»-ը, հասցնում է խելագառության․․․ Սեր, ցավ, հիասթափություն․․․ Մարդկային կյանքի մռայլությունն ու անելանելիությունն արտացոլող տխուր պատմություն։ Այս ֆիլմը մի կողմից կարող է ստանդարտ պատմություն թվալ, որտեղ չկան անսպասելի շրջադարձներ և ցնցող բացահայտումներ, սակայն, մյուս կողմից, զգացմունքայինության, բարձր որակի և հրաշալի երկխոսությունների շնորհիվ այն կդասվի հիշվողների  շարքին․․․ ինձ համար՝ որպես հրաշալի դասական ֆիլմ, որը միանշանակ արժե դիտել։ Դիտել ֆիլմը Читать далее Խորը կապույտ ծով. դրամա 2011

Ваша оценка: