3 հիանալի սերիալներ՝ նախատեսված կանանց լսարանի համար

Ասում են՝ կանայք ավելի են հակված սերալներ դիտելու, քան տղամարդիկ։ Երևի այդ միտքն է ոգեշնչել հեղինակներին ստեղծելու հիանալի սերիալներ բացառապես կանանց համար։ Այս գրառմամբ ներկայացնում եմ էմոցիոնալ սերիալներ, որոնց գլխավոր հերոսները կանայք են և որոնց հիմնական իրադարձությունները վերաբերում են կանանց կյանքին՝ առօրեային, մտքերին, զգացողություններին, խոսակցություններին։ Հետաքրքրիր զարգացումներով լի և գրավիչ սյուժեով այս 3 սերիալները կլցնեն ձեր օրը նոր էմոցիաներով, կօգնեն կտրվել առօրեայից և նայել կյանքի իրադարձություններին ավելի բազմակողմանիորեն։ Հաղթահարենք աշնանային միապաղաղությունն և ձանձրույթը էսթետիկ և թեթև սերիալների օգնությամբ։ Секс в большом городе Большая маленькая ложь Отчаянные домохозяйки Читать далее 3 հիանալի սերիալներ՝ նախատեսված կանանց լսարանի համար

Ваша оценка:

Королева сердец

Սիրեցի այս ֆիլմը, շատ: Գրեթե երկու ժամ, որոնք ինձ համար ակնթարթի պես են անցել: Թեև ֆիլմը երկար է, որևէ ավելորդ դրվագ ֆիլմում չկա… Զգացմունքայնություն, իրադարձությունների հետաքրքիր շրջադարձ, տպավորվող ու հիշվող սյուժե, մտածելու, վերլուծելու, քննարկելու բազում հարցեր… Ֆիլմի թրեյլերից արդեն կհասկանաք, որ այն հասարակայնորեն ոչ ընդունելի հարաբերությունների մասին է: Իսկ այսպիսի ֆիլմերը միշտ ոչ բոլորի համար են: Ֆիլմը ըստ արժանվույն կգնահատեն նրանք, ովքեր հակված են դիտել խորը հոգեբանական ֆիլմեր, որքեր հասկանում են ուրիշների ապրումները, ովքեր գիտեն, որ աշխարհը քառակուսու մեջ չի տեղավորվում, որքան էլ այդ քառակուսին մեծ լինի: Մնացածին ֆիլմն ուղղակի կարող է շատ բարկացնել; Իսկ ֆիլմը դիտելուց հետո առաջարկում եմ … Читать далее Королева сердец

Ваша оценка:

Секс в большом городе. Сериал

Սերիալ-գլուխգործոց կանանց մասին և կանանց համար… Այստեղ մեր աշխարհն է՝ մեր տղամարդիկ, բոլոր հնարավոր հարաբերությունները նրանց հետ, մեր զգացմունքներն ու ապրումները, մեր խոսակցություններն ու մտքերը և, իհարկե, մեր ընկերությունը․․․ Այստեղ այն ամենն է, ինչը կա մեր կյանքում և ինչը կարևոր է մեզ համար․․․ Եվ այստեղ մեր մասին ամեն ինչ հենց այնպիսին է, ինչպիսին կա իրականում։ 4 ընկերուհիներ, 30+ կանայք, անթերի կերտված կերպարներ՝ միմյանցից տարբեր, յուրաքանչյուրն ամբողջական ու բնական․․․ Կերպարներ, որոնց մեջ մենք կփնտրենք և կգտնենք մեզ և մեր ընկերուհիներին և որոնք իրենք կդառնան մեր ընկերուհիները… Իսկ այս սերիալն ինքնին, կարծես, հանդիպումներ և ժամանց լինի ընկերուհիների հետ ։ 6 սեզոն, յուրաքանչյուրը՝ … Читать далее Секс в большом городе. Сериал

Ваша оценка:

Ֆիլմեր ամուսնինների միջև բարդ հարաբերությունների մասին

Ամենալուրջ ճգնաժամն ամուսնությունն է, ամենաբարդ դուրս բերվող բանաձևն՝ ամուսնական կյանքում երջանիկ լինելու բանաձևը։ Թեև ամուսնությունը մինչ այսօր հասարակության կյանքի և սերնդափոխության միակ ինստիտուցիոնալ ձևն է, ամուսնությունն ինքնին հեռու է կատարյալ երևույթ լինելուց։ Մինչ ամուսնությունը մեր կյանքում կա միայն «Ես»- ը՝ իր կենսակերպով և արժեքներով, ամուսնությունից հետո հայտնվում է «Մենք»-ը։ Եվ շատերի համար ամուսնությունը հենց անցում է «Ես»-ից դեպի «Մենք»։ Այնինչ խնդիրը նրանում է, որ «Մենք»-ը չպետք է վերացնի կամ հիմնովին փոխի «Ես»-ը։ «Ես»-ը պետք է ապրի «Մենք»-ի մեջ ու «Մենք»-ին զուգահեռ։ Իսկ դա դժվար է․․․ Արդյունքում՝ ամուսնական կյանքը լի է կոնֆլիկտներով՝ թե ներքին և թե արտաքին, դժվարություններով ու անլուծելի թվացող … Читать далее Ֆիլմեր ամուսնինների միջև բարդ հարաբերությունների մասին

Ваша оценка:

Լավագույն ֆիլմերն ամուսնական անհավատարմության մասին՝ ըստ armineh. blog-ի

Այս ֆիլմերը դաժանագույն սիրո և ուժեղագույն կրքի մասին են. այդպես կարելի է բնութագրել զգացմունքներն ամուսնությունից դուրս: Արտաամուսնական սերը դաժանագույնն է, քանի որ նրա համար ամենաբարձր գինն են վճարում, և ուժեղագույնն է այն պատճառով, որ նախապես իմանալով այդ գնի մասին չեն կարողանում դիմադրել կրքին: Թեև ֆիլմերն այս թեմայով, որն ամենաակտուալներից մեկն է մարդկային փոխհարաբերություններում, բազմաթիվ են, ես այսօր փորձել եմ առանձնացնել լավագույնները. ֆիլմեր, որոնք բազմակողմանի են ներկայացնում իրավիճակը և բոլոր կողմերի ապրումները, լավագույնս են հաղորդում հերոսների զգացողությունները, իմաստալից են և մտածելու բազմաթիվ հարցեր են թողնում… Ущерб Цена страсти Последствия Иллюзия любви Месть Неверная Безумие Алая буква Читать далее Լավագույն ֆիլմերն ամուսնական անհավատարմության մասին՝ ըստ armineh. blog-ի

Ваша оценка:

Та которой вы верите

Այս ֆիլմի մասին գրելը չափազանց դժվար է, քանի որ զգացմունքներն ու մտքերն այնքան շատ են, որ անհնար է դասավորել մի քանի տողում: Թերևս ես միայն կգրեմ, թե ինչ թեմաներ են շոշափվում ֆիլմում. դժվարություններ կապված սեփական տարիքի ընկալման և տարիքի հետ հարմարման հետ, մեծ տարիքային տարբերությամբ մարդկանց միջև հարաբերություններ ու զգացմունքներ և վիրտուալ կյանք, որն իրականությունից ավելի իրական է իր ազդեցությամբ մարդու հոգեկան աշխարհի վրա… Այս ֆիլմում ներկայացվում է 50ամյա կնոջ ներաշխարհը, հոգեբանական խնդիրները. ծերացման և տարիքի հետ որևէ կերպ չհարմարվելու պրոցես, սիրելու անմար ունակություն և անսահման ցանկություն սիրվելու, զգացմուքներ երիտասարդ տղամարդու նկատմամբ… այս ամենով ստեղծված փակուղի, որից դուրս գալու ելքը … Читать далее Та которой вы верите

Ваша оценка:

Միստիկայի մասին 5 լավագույն Ֆիլմերն՝ ըստ armineh.blog-ի

Մարդկանց միշտ հետաքրքրում է այն, ինչը չգիտեն… հատկապես երբ այդ չիմացածին անխուսափելիորեն առնչվելու են: Ահա թե ինչու միստիկայի թեմայով ֆիլմերն ամենաազդեցիկների շարքում են: Եվ այսօր այդ ամենաազդեցիկներից ես առանձնացրել եմ 5 լավագույնները. հրաշալի ֆիլմեր, որոնք փաստերի և ֆիլմը ստեղծողների երևակայության հետաքրքիր համադրության շնորհիվ անասելի ձգողականություն ու սարսուռ են առաջացնում միաժամանակ և անջնջելի հետք թողնում մեր ներաշխարհում։ Я — начало. Стрекоза Другие Пассажиры Шестое чувство Читать далее Միստիկայի մասին 5 լավագույն Ֆիլմերն՝ ըստ armineh.blog-ի

Ваша оценка:

Последствия

Եվս մեկ հոյակապ ֆիլմ Քիրա Նայթլիի մասնակցությամբ: Այս դրամատիկ ֆիլմը կարող է դիպչել մարդու հոգու ամենանուրբ լարերին՝ թե իր թեմատիկայով, թե սյուժեով և թե հրաշալի դերասանական խաղով… Ինչի՞ մասին է ֆիլմը. զգացմունքների, ամենախորն ապրումների և հարաբերությունների մասին՝ և ներանձնային, և միջանձնային և հարաբերությունների թշնամի ազգերի միջև… Եվ սիրո մասին. սեր, որը մարդու հիմնային պահանջն է՝ չնայած ցավին, թշնամանքին և բոլոր այլ խնդիրներին, սեր, որը փրկություն է, սեր, որը նոր շունչ է և սեր, որ տարիներով եկած հավատարմություն և նիրվածություն է… Դիտել թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Последствия

Ваша оценка:

Ֆիլմեր, որոնք կբարձրացնեն Ձեր տրամադրությունը

Մեր կյանքում ամեն բան մեր տրամադրությունից է կախված, իսկ մեր տրամադրությունը՝ հիմնականում մեզանից: Եթե օրվա ընթացքում մեր տրամադրությունը պայմանավորող նորությունների շրջապտույտը դժվար է կառավարել, ապա կան այնպիսի բաներ, որոնք մենք ի վիճակի ենք ընտրել, օրինակ՝ թե ինչ ֆիլմ դիտել այսօր: Այս գրառումը նրանց համար է, ովքեր փնտրում են տրամադրությունը բարձրացնող որևէ բան: Ահա ֆիլմեր, որոնք միանշանակորեն կբարձրացնենք Ձեր տրամադրությունը. որոշները՝ դիտման առաջին իսկ րոպեներից իրենց թեթևության և հումորի շնորհիվ, որոշներն էլ՝ ավարտից հետո ֆիլմի մոտիվացնող բնույթից ելնելով: Վայելեք այս ֆիլմերը և տեսեք կյանքն այլ գույներով: Ослепленный желаниями Красотка на всю голову Париж подождет Последний отпуск Наши любовники Прости за любовь … Читать далее Ֆիլմեր, որոնք կբարձրացնեն Ձեր տրամադրությունը

Ваша оценка: