То лето страсти. Драма 2011
Այն ֆիլմերը, որոնք անդրադառնում են շատերին ծանոթ զգացողություններին, ապրումներին և մտքերին, սիրվում են արագ, հեշտությամբ և շատերի կողմից: Բոլորովին այլ է իրավիճակն այն ֆիլմերի հետ, որոնք յուրահատուկ, «տարօրինակ», տարբերվող զգացողությունների և վարքագծի մասին են: Այսպիսի ֆիլմեր ստեղծելն առավել բարդ է… Այսպիսի ֆիլմերն էլ հենց ամենաուժեղն են ու ամենաչհասկացվածը: Այսպիսի ֆիլմերը չհասկացված են այն մեծամասնության համար, ովքեր երբևէ չեն առնչվել ֆիլմի հերոսների հոգեվիճակին… բայց և պաշտելի են այն քչերի համար, ում ամենանուրբ զգացողությունների հետ համահունչ է ֆիլմում ներկայացված պատմությունը և մշտապես գնահատված նրանց համար, ովքեր, անկախ իրենց ունեցած ապումներից, հստակ գիտեն և սիրով վերհիշում են այն, որ մարդկային զգացողությունների տիեզերքը սահմաններ չունի: … Читать далее То лето страсти. Драма 2011

