
Երբեմն հակառակ սեռի ինչ-որ մեկի ինչ-որ հատկանիշ
Անշուշտ մեզ համար շատ կարևոր մի հատկանիշ
Մեզ չի թողնում անտարբեր
Առաջացնում է ուժեղ զգացմունքներ
Դրական մի զգացմունք
կոչվող հիացմունք…
Եվ հիացմունքն այդ պարուրվում է
հատկանիշի տիրոջ կողքին լինելու հույսով, հավատով…
Հիացմունքն ակտիվ վիճակ է ձեռք բերում և Սեր է կոչվում`
ակտիվացած մի հիացմուքն
Կոչվելով Սեր`ձեռք է բերում մեծ իրավունքներ
Կյանքը դարձնում հաղթանակների և պարտությունների անվերջ մի շղթա,
որի կենտրոնում կա միայն մի թեմա
Մեր լավ ու վատ ապրումների միակ աղբյուր-շղթա…
Երբեմն հակառակ սեռի ինչ-որ մեկի ինչ-որ հատկանիշ
Անշուշտ մեզ համար շատ կարևոր մի հատկանիշ
Առաջացնում է մեր մեջ դրական զգացմունք
անշուշտ շատ ուժեղ, շատ մեծ հիացմունք,
սակայն իրավիճակն այս չի տալիս հակառակ սեռի այդ ինչ-որ մեկի
կողքին լինելու մասին անգամ միտք
Մեր հիացմունքը, որքան էլ որ մեծ
Սեր այն չի կոչվում
Նախկին անունն է նա իր պահպանում
Մի բան, որ չի ենթադրում և
ուստի չի էլ պարունակում
ոչ մի բացասական ապրում…
Ցավ, տառապանք ու անհանգստություն
Կյանքն էլ ամբողջությամբ չի դարձնում
իրեն ենթակա մի գոյություն…
Անուններն են տարբեր,
որոնք էլ հաճախ իրավիճակն է ծնում
Հիացմունք` պասիվ վիճակում գտնվող մի սեր
Կամ էլ սեր` ակտիվացած մի հիացմունք
Անուններն են տարբեր
Էությունը նույնն է…
Բայց հենց անունն է փոխվում…
Հետևանք- ապրումներն են խիստ տարբերվում…



Арминэ! Дай Бог Вам встретить настоящего мужчину и настоящую любовь!!! Я уверена, что Вы пока не встретили того единственного, которым и восторгаться будете и которого будете любить больше жизни!!!
НравитсяНравится