
Կյանքի միակ իմաստը ԱՊՐԵԼ-ն է: Այն չի սահմանվում ոչ հեռավոր ժամանակի, ոչ էլ հեռավոր տարածության ընկալմամբ. նրա միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ տարածությունը` «այստեղ»-ը… Նրա սահմանումը չի ճանաչում անել, լինել, ունենալ և այլ բայեր, այլ կենտրոնացած է միայն մի բայի վրա` «Զգալ»: Կյանքի ընթացքում ապրում ենք միայն այն պահերը, որոնք «Զգում» ենք «այստեղ և հիմա», և հենց այդ պահերն էլ իմաստալից են… Հենց սրանցում էլ կյանքի միակ իմաստն է: Երբ ես «Զգում» եմ ուրախություն, թովչանք, երջանկություն, սեր, կիրք, ոգևորություն…, նաև` ցավ, կարոտ, տառապանք, խանդ, ափսոսանք և այլն, ես ապրում եմ… Իսկ ապրելով` ճանաչում եմ կյանքը…Ճանաչելով այն` սկսում եմ ավելի լավ տեսնել… Տեսնել այն, ինչը նախկինում ինձ համար տեսանելի չէր: Տեսնում եմ կյանքը իր տարբեր գույներով ու երանգներով, ընկալում եմ այն իր ողջ գեղեցկությամբ և սիրում եմ… Սիրում և տենչում եմ առավել, քան նախկինում… Եվ ուզում եմ, միշտ ուզում եմ այն ավելի լավ ճանաչել: Ես այսպիսին եմ սիրում կյանքը` լի զգացմունք առաջացնելու հնարավորությամբ յուրաքանչյուր վայրում և յուրաքանչյուր պահի, իսկ ինձ համար միշտ «այստեղ և հիմա»:
Կյանքը նվեր է… Չ՞է որ մենք այն չենք վաստակում, այլ պարզապես ստանում ենք… Մեծագույն նվեր Աստծո կողմից…Եվ որքան հաճախ ենք մենք (բոլորս ) պահում այդ նվերը մի խորը դարակում` նրա օգտագործումը մշտապես վաղվան հետաձգելով`չմտածելով, որ այն կարելի է կորցնել յուրաքանչյուր պահի և անգամ` առանց օգտագործելու: ԿՅԱՆՔԸ ՄԵԶ ՏՐՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԻՑ ՄԻԱԿՆ Է, ՈՐԸ ՔԻՉ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԵԼԻ ՈՒՇ ՉԻ ՄԱՇՎՈՒՄ: Ուստի այս նվերի միակ իմաստը նրա օգտագործման մեջ է… Եվ եթե սիրում ես կյանքը, անպայման ԱՊՐԻՐ



Здравствуйте, Арминэ! Ваша философия, Ваше восприятие жизни мне по душе. Я думаю, что Вы правы, правы и еще раз правы!!! И пусть жизнь проявится для Вас во всем многообразии своих красок!!! Счастья Вам и удачи! Привет.
НравитсяНравится
Մարդու զգայական կյանքը ,ճիշտ ինչպես հոգևորը, ունի իր սուրբ գաղտնիքները,որոնք սպասում են իրենց բացահայտմանը:Մի պահ մտածեք և կհասկանաք , որ կյանքին վերաբերող ոչ մի տեսություն կարևորություն չունի. որքան վերացական են դրանք,երբ կտրված են իրականությունից ու փորձից…Շատ եմ ցանկանում Ձեր կարծիքն իմանալ իմ գրառումների մասին (շատ շատ)
НравитсяНравится
KYANK@ IRAKAN ERAZE EV MI OR >>IRAKAN TVACOX ERAZIC KARNANAK
НравитсяНравится