
Արտաքին աղմուկի ազդեցության տակ
Դադարել էի լսել սրտիս ձայնը
Եվ թվում էր, թե սերս անցած է…
Բայց այդպես չէր բնավ…
Առեղծվածային մի թագավորությունում,
որ մարդկային ներաշխարհ է կոչվում
Պարզ զգայարաններն են սնուցումն ապահովում
Աչքերը, ականջները, ձեռքերը…
Արտաքին աշխարհի հետ ներաշխարհը
Կապող այս փոքրիկ կամուրջները
Իսկ թագավորության կենտրոնում գտնվող սիրտն էլ անշուշտ
Սնուցման կարիք է զգում
Հիշողության շտեմարանում պահպանված
Իր ռեսուրսներն ամբողջովին օգտագործելով`
Նա, ի վերջո սկսում է ապրել նրանով,
Ինչը մատչելի է սնուցումն ապահովող այս կամուրջներին
Աչքերին, ձեռքերին, ականջներին…
Եվ այսպես էլ ստացվում է,
Որ տարածության հետ
և անշուշտ ժամանակի
Թվում է, թե սերը անցնում է…



Սերը, Արմինե ջան, եթե դա իսկապես սեր է, երբեք չի անցնում, երբեմն նրան դաժանաբար սպանում են…
НравитсяНравится