Ասում են` սերը անցնում է…

35842343_1737753899627424_8608591504732061696_n

Ասում են, թե  սերը անցնում է,

երբ մարդն իսկապես հասկանում է,

որ էլ հույս չկա, որ մի օր նա կգա…

Ասում են, թե սերը անցնում է,

Երբ քեզ չեն սիրում,

երբ քեզ ցավեցնում,

վնաս պատճառում,

ակնհայտ ստում են…

Ասում են, թե սերը անցնում է,

երբ մարդը քաջ գիտակցում է,

որ նա ում սիրում է մարդկային որևէ արժանիք չունի…

Այդ ժամանակ ասում են` մարդ հիասթափվում է,

և սերը աստիճանաբար անցնում է

Ասում են, որ ժամանակը օգնում է և այսպիսի սիրուց մեզ միշտ ազատում է…

Սակայն ես կարծում եմ

Չէ, ցավոք զգում եմ , և նույնիսկ` գիտեմ…

Հասկանալն այս ամենը քիչ է երևի,

Ժամանակն ինքնին ոչ մի բան չարժի

«Հիասթափություն» կոչվածը բովանդակություն չունի

Հույսն էլ, բոլորս գիտենք, 1000 կյանք ունի:

Իսկ սերը կասեմ, որ անցնում է, երբ…

Կներեք, այդ օրվան ես դեռ չեմ հասել

Եվ եթե հասնեմ (թեև չեմ կարծում, որ այդքան երկար ես կապրեմ )

Կվերադարնամ ես իմ այս տողին

Եվ չավարտված այս վերջին մտքին…

Ես  Ձեզ խոստանում եմ…

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.